2023 թվականին համագործակցության արդյունքները, ինչպես նաև Փոխըմբռնման մասին հուշագրի շրջանակներում նախատեսվող միջոցառումները փետրվարի 15-ին Ժնևում՝ ՄՍՀԿ կենտրոնակայանում քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը և Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) գլխավոր տնօրենի տեղակալ Հասան Քլեյբը:
Ղեկավարները մտքեր են փոխանակել իրավական կարգավորման ոլորտում առկա փորձի, մտավոր սեփականության ոլորտի փաստացի վիճակի և զարգացման հեռանկարների հիման վրա անցած տարի կազմակերպությունների կողմից պատրաստված վերլուծական, վիճակագրական և տեղեկատվական նյութերի մասին։
«Հանձնաժողովն իր ստեղծման պահից, ձգտելով աջակցել մտավոր սեփականության ոլորտում Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսական ներուժի զարգացմանը, հիմք է ընդունում ՄՍՀԿ-ի՝ ամբողջ աշխարհում մտավոր սեփականության իրավունքների պահպանման ապահովման հարցում աջակցություն ցուցաբերող միջազգային կազմակերպության մեծ փորձը: Մեր կազմակերպությունների ներկայացուցիչները մշտապես փորձ և տեղեկատվություն են փոխանակում, մասնակցում են կազմակերպվող միջոցառումներին, կանոնավոր աշխատանքային հանդիպումներ անցկացնում»,- նշել է Բախիթ Սուլթանովը։
Կողմերը պայմանավորվել են 2024 թվականին զարգացնել փոխգործակցության ձևավորված պրակտիկան, այդ թվում՝ մասնակցել Եվրասիական տնտեսական համաժողովի, «Անտիկոնտրաֆակտ» միջազգային համաժողովի, ՄՍՀԿ-ի մշտական կոմիտեների աշխատանքներին, ինչպես նաև շարունակել ԵԱՏՄ պետությունների համար մտավոր սեփականության արդիական հարցերով համատեղ գործնական սեմինարի կազմակերպման աշխատանքը:
«Մենք համախմբում ենք մեր կազմակերպությունների միջև համագործակցության զարգացմանն ուղղված ջանքերը։ Վստահ եմ, որ դա կնպաստի մտավոր սեփականության ոլորտում միջազգային լայն օրակարգի առաջմղման տեմպերի արագացմանը»,- ընդգծել է Բախիթ Սուլթանովը։
ՄՍՀԿ-ն Միավորված ազգերի կազմակերպության համակարգի մասնագիտացված հաստատություն է, որին անդամակցում է 193 պետություն։ ՄՍՀԿ-ի գործունեությունը նվիրված է մտավոր սեփականության հավասարակշռված և արդյունավետ միջազգային համակարգի զարգացմանը, որն ապահովում է ստեղծագործական աշխատանքի պարգևատրումը, որը խթանում է նորարարությունները և ին ավանդը ներդնում տնտեսական զարգացման մեջ՝ պահպանելով հասարակության շահերը:
2014 թվականին ՄՍՀԿ անդամ պետությունների ասամբլեայի կայացած նիստերի շրջանակներում ԵՏՀ-ն ստացել է ՄՍՀԿ-ում մշտական դիտորդի կարգավիճակ։
2019 թվականի մայիսի 7-ին ՄՍՀԿ-ի և ԵՏՀ-ի միջև կնքվել է Փոխըմբռնման մասին հուշագիր։