Նորություններ

26.06.2024

ԵՏՀ-ն և Համաշխարհային մաքսային կազմակերպությունը ընդլայնում են համագործակցությունը

Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) ստանդարտների հիման վրա Եվրասիական տնտեսական միությունում մաքսային վարչարարության կատարելագործման և առևտրի ընթացակարգերի պարզեցման հարցերը Բրյուսելում (Բելգիա) կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Էլդար Ալիշերովը և ՀՄԿ գլխավոր քարտուղար Յան Սոնդերսը:

«ԵՏՀ-ի փոխգործակցությունը ՀՄԿ-ի հետ շատ դինամիկ է զարգանում։ Հանձնաժողովը դիտորդի կարգավիճակում ՀՄԿ տարբեր փորձագիտական հարթակներում ակտիվորեն համագործակցում է ՀՄԿ քարտուղարության և միջազգային մաքսային հանրության հետ հարցերի լայն շրջանակի շուրջ: ԵՏՀ-ի ներկայացուցիչները հետազոտում են միջազգային փորձը, ներկայացնում մաքսային ոլորտի իրավունքի կատարելագործման վերաբերյալ ԵԱՏՄ մոտեցումները», — ընդգծել է Էլդար Ալիշերովը։

ՀՄԿ-ի կենտրոնակայանում Էլդար Ալիշերովը գլխավոր քարտուղարին ներկայացրել է մաքսային կարգավորման ոլորտի իրավունքի արդիականացմանն ուղղությամբ ԵՏՀ և եվրասիական «հնգյակի» երկրների աշխատանքի արդյունքները։ Կողմերը քննարկել են ԵՏՀ-ի և ՀՄԿ-ի միջև փոխըմբռնման գործող հուշագրի իրականացման, ինչպես նաև ՀՄԿ-ի իրավական գործիքների և միջոցների արդիականացման հեռանկարները:

Դրա հետ մեկտեղ քննարկվել է ՀՄԿ-ի «խելացի մաքսատան» ինստիտուտի զարգացման և մաքսային մարմինների գործունեության մեջ հեռանկարային թվային տեխնոլոգիաների ներդրման նախագծին Հանձնաժողովի մասնակցության հարցը։

2016 թվականի հունիսի 17-ին Բրյուսելում՝ ՀՄԿ-ի կենտրոնակայանում ստորագրվել է ԵՏՀ և ՀՄԿ միջև փոխըմբռնման հուշագիրը, որը սահմանել է մեր կազմակերպությունների աշխատանքի շրջանակը և մաքսային կարգավորման միջազգային ստանդարտներ մշակելիս ՀՄԿ աշխատանքային մարմինների գործունեությանը Հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությունը: