Նորություններ

21.10.2022 (Обновлено: 28.10.2022 13:48)

ԵՏՀ-ն սկսում է իրականացնել կլիմայական օրակարգի շրջանակներում ճանապարհային քարտեզը

Եվրասիական միջկառավարական խորհուրդը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին հանձնարարել է ԵԱՏՄ երկրների կառավարությունների հետ միասին ապահովել կլիմայական օրակարգի շրջանակներում ճանապարհային քարտեզի կատարումը:

«Միջոցառումների փաթեթի իրականացումը ինտեգրացիոն միավորմանը նոր խթան կհաղորդի տեխնոլոգիաների և արդյունաբերական կոոպերացիայի զարգացմանն ուղղված համատեղ ջանքերի մասով, ինչպես նաև թույլ կտա բարձրացնել ԵԱՏՄ ապրաքների մրցունակությունը գլոբալ շուկայում, - նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։ - Բացի այդ, հնարավոր կլինի կանխել ազգայինկարգավորման տարբերությունների հետևանքով Միության շուկայում աառևտրային խոչընդոտների առաջացումը»։

Ընդհանուր առմամբ, ճանապարհային քարտեզը ներառում է յոթ ուղղություն՝

- կլիմայի ոլորտում ազգային օրենսդրական կարգավորման վերլուծություն և տվյալ ոլորտի ընդհանուր մոտեցումների զարգացման առաջարկների նախապատրաստում,

- Փարիզի համաձայնագրի նպատակներին հասնելու համար ածխածնային կարգավորման համատեղ շուկայական և ոչ շուկայական մեխանիզմների ձևավորման առաջարկների մշակում,

- հետևյալ ոլորտներում ցածր էմիսիոն փոխակերպման խթանման միջոցների որոշում՝ հաշվի առնելով իրավասությունը՝ տրանսպորտ, էներգետիկա, մետաղագործություն, քիմիական արդյունաբերություն, շինարարություն, գյուղատնտեսություն,

- Ցածր ածխածնային զարգացման եվրասիական նախաձեռնություններ,

- կանաչ ֆինանսավորում,

- Կլիմայական տեխնոլոգիաների և թվային նախաձեռնությունների բանկի ձևավորում,

- կլիմայական օրակարգի հարցերով միջազգային առևտրային հարաբերությունների ոլորտի համակարգում և այլ փոխգործակցությում՝ միջազգային ասպարեզում կլիմայական ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների շահերը խթանելու նպատակով:

Տեղեկանք

ԵԱՏՄ շրջանակներում ստեղծվել է Կլիմայական օրակարգի շրջանակներում ԵԱՏՄ անդամ պետությունների դիրքորոշումների մերձեցման առաջարկների մշակման հարցերով Բարձր մակարդակի աշխատանքային խումբ (ԲՄԱԽ)՝ ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևի գլխավորությամբ։ Ելնելով Միության երկրներից ստացված առաջարկներից՝ հաստատվել է ԲՄԱԽ կազմը անդամ պետությունների լիազոր մարմինների ղեկավարների տեղակալների մակարդակով։

2021 թվականի հոկտեմբերի 14-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ընդունվել է Կլիմայական օրակարգի շրջանակներում ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական համագործակցության մասին հայտարարությունը, որի նախագիծը նախապատրաստել է ԲՆԱԽ-ն։ Այս փաստաթուղթը, որը ստորագրվել է Գլազգոյում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի կոնֆերանսի 26-րդ նստաշրջանի նախօրեին, սահմանում է ինտեգրացիոն միավորման շրջանակներում այս ուղղությամբ համաձայնեցված մոտեցումների ձևավորման վեկտորը։

ԲՆԱԽ-ի հարթակում ակտիվ աշխատանք է տարվել կլիմայական օրակարգի շրջանակներում ԵԱՏՄ Միջոցառումների (ճանապարհային քարտեզի) առաջին փաթեթի համաձայնեցման ուղղությամբ՝ Միության ներքին շուկայում խոչընդոտներն ու սահմանափակումները կանխելու և գլոբալ տեխնոլոգիական վերափոխման և համաշխարհային տնտեսության կառուցվածքի փոփոխության պայմաններում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների մրցունակության պահպանման նպատակով: