Նորություններ

24.03.2025

ԵՏՀ-ն կուսումնասիրի Հորդանանի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքելու հարցում ԵԱՏՄ երկրների հետաքրքրվածության հարցը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում կայացել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևի հանդիպումը Հորդանանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիդ Շավաբկայի հետ, որի ընթացքում հորդանանյան կողմը նշել է իր շահագրգռվածությունը Եվրասիական տնտեսական միության հետ առևտրի և ներդրումների ոլորտում համագործակցությունն ամրապնդելու, ինչպես նաև ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքելու հարցում։

«Շնորհակալ եմ ձեր պատրաստակամության համար։ Մենք բոլոր ջանքերը կգործադրենք այս հարցը մեր բոլոր երկրների հետ հնարավորինս օպերատիվորեն ուսումնասիրելու և Հորդանանին ընդունված որոշման մասին տեղյակ պահելու համար», — ասել է Անդրեյ Սլեպնև
Բացի այդ, կարևորվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև 2017 թվականին ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում աշխատանքը շարունակելու հարցը։ Միաժամանակ պաշտպանվել է համապատասխան շփումներն ակտիվացնելու մասին հորդանանյան կողմի նախաձեռնությունը։