Նորություններ

23.07.2024

Էլդար Ալիշերովը մաքսային հարցերի շուրջ հանդիպումներ է ունեցել Ղազախստանի պետական մարմինների ներկայացուցիչների հետ

Մաքսային կարգավորման հարցերը քննարկվել են Աստանայում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Էլդար Ալիշերովի և Ղազախստանի Հանրապետության ֆինանսների փոխնախարար Երժան Բիրժանովի, Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման փոխնախարար Ժանել Կուշուկովայի և Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ժանդոս Դույսեմբիևի հանդիպման ընթացքում։

Հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության երկրների կողմից Եվրասիական միջկառավարական խորհրդի հանձնարարությանը համապատասխան քննարկվել են ապրանքների մաքսային արժեքի վերահսկման ոլորտում ռիսկերի կառավարման միասնական մոտեցումների ապահովմանը, ինչպես նաև պատշաճ վերահսկողություն ապահովելու նպատակով արձագանքման միջոցների կիրառմանն ուղղված աշխատանքների ուղղությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մաքսային համագործակցության ոլորտի արդիական հարցեր, այդ թվում՝ արտաքին տնտեսական գործունեությունում էլեկտրոնային առևտրի զարգացման հեռանկարները, ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում փոփոխությունների կատարումը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը։