2016 թվականի սեպտեմբերի 7-ին ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Կարինե Մինասյանի ղեկավարությամբ տեղի կունենա «Թվային ենթակառուցվածքներ և թվային ակտիվներ» համատեղ նախագծային սեսիան: Միջոցառումն անցնելու է ԵԱՏՄ թվային տարածքի ձևավորման վերաբերյալ առաջարկների մշակման հարցերով աշխատանքային խմբի շրջանակներում:
Նախագծային սեսիային կմասնակցեն անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների, լիազորված կազմակերպությունների, բիզնես համայնքի ներկայացուցիչներ և ԵՏՀ աշխատակիցներ:
Անցկացման վայրն ու ժամանակը. ք. Մոսկվա, Սմոլենսկի բուլվար, տ. 3/5, շին. 1,
սենյակ 408:
Միջոցառման սկիզբը՝ ժամը 11:00 (Մոսկվայի ժամանակով):