Դեկտեմբերի 8-ին Կրեմլում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահ Տիգրան Սարգսյանը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Նախատեսվում է կարծիքների փոխանակում եվրասիական ինտեգրման զարգացման արդիական հարցերի շուրջ: Ծրագրված է քննարկել Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստի օրակարգը, որը կկայանա Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 26-ին: