Օրացույց

14.04.2016

ԵԱՏՄ պետությունների հակամենաշնորհային մարմինների ղեկավարների և ԵՏՀ Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Նուրլան Ալդաբերգենովի խորհրդակցությունը:

Ապրիլի 14-ին, ժամը 10:00-ին Երևանում (Հայաստանի Հանրապետություն) Եվրասիական տնտեսական հանձնաժողովը խորհրդակցություն կանցկացնի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների հակամենաշնորհային մարմինների ղեկավարների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Նուրլան Ալդաբերգենովի մակարդակով: Խորհրդակցությանը կքննարկվեն օրենսդրության միատեսակացման (ներդաշնակեցման), ԵԱՏՄ պետությունների միջազգային բջջային կապի ոլորտում խոչընդոտների վերացման, ԵԱՏՄ անդրսահմանային շուկաներում դիստրիբյուտորական և դիլերային համաձայնագրերի կնքման ժամանակ հակամրցակցային պրակտիկաների հարցեր: Հատուկ ուշադրություն կդարձվի ԵԱՏՄ-ում հակամրցակցային համաձայնագրերի (կարտելների) դեմ պայքարի հարցերին: Նիստի արդյունքներով ծրագրված է խորհրդակցության մասնակիցների ճեպազրույց: Միջոցառման անցկացման վայրը. Հայաստանի Հանրապետություն ք. Երևան. Մաշտոցի պողոտա, տ. 47, Հայաստանի Հանրապետության Կառավարության ընդունելությունների տուն: Լրագրողներին խնդրում ենք հավատարմագրվել մինչև 2016 թվականի ապրիլի 13-ը, ժ. 18:00: Կոնտակտներ. +74956692400 լր. 54-79 +7 (964)7694944 – Արման Աբդիմաուլեն, abdimaulen@eecommission.org +74956692400 լր. 41-69–Ալյոնա Ժիտենևա, zhiteneva@eecommission.org