Նորություններ

20.11.2015

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հակամենաշնորհային մարմինների ղեկավարների խորհրդակցությունը

Նոյեմբերի 20-ին, ժամը 11.00-ին Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների հակամենաշնորհային մարմինների ղեկավարների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի Անդամ (Նախարար) Նուռլան Ալդաբերգենովի մակարդակով խորհրդակցություն կանցկացնի: Խորհրդակցությանը կքննարկվեն ԵԱՏՄ անդամ պետությունների պետական (մունիցիպալ) գնումներում փոխադարձ մասնակցության ապահովման և ԵԱՏՄ անդամ պետությունների պետական (մունիցիպալ) գնումների մասին տեղեկատվական պորտալի ստեղծման, Եվրասիական տնտեսական միության Դատարանի կողմից մրցակցության և պետական գնումների շուրջ վեճերի դիտարկման, ինչպես նաև դեպի ԵԱՏՄ և ԵԱՏՄ-ից երկաթուղային տարանցման դեպքում մրցակցության զարգացման և սակագների համահարթեցման վերաբերյալ առաջարկությունների քննարկման հարցերը: Միջոցառման անցկացման վայրը՝ ք. Մոսկվա, փ. Լետնիկովսկայա, տ. 2, շ. 2, 10-րդ հարկ: