Նորություններ

22.08.2016

ԵԱՏՄ մաքսային սահմանին վերահսկիչ մարմիների փոխգործակցության հարցերով խորհրդատվական կոմիտեի տասներորդ նիստը

Օգոստոսի 22-ին Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մաքսային համագործակցության հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Մուկայ Կադիրկուլովը կանցկացնի ԵԱՏՄ մաքսային սահմանին վերահսկիչ մարմինների փոխգործակցության հարցերով խորհրդատվական կոմիտեի 10-րդ նիստը: Նիստին կմասնակցեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները, ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների և այլ շահագրգիռ գերատեսչությունների, ինչպես նաև բիզնես ընկերակցությունների փորձագետներ: Խորհրդատվական կոմիտեի անդամները կքննարկեն Միության մաքսային սահմանով ավտոմոբիլային (խառը) անցակետերում տրանսպորտային (ավտոմոբիլային) վերահսկողություն իրականացնող ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային մարմինների պաշտոնատար անձանց համար մեթոդիկայի (հրահանգի) մշակման ընթացքը:  Նիստի ընթացքում քննարկվի ԵԱՏՄ մաքսային սահմանով մարդկանց, Միության անդամ պետությունների ավտոմոբիլային (խառը) անցակետերում` տրանսպորտային միջոցների, բեռների, ապրանքների ու կենդանիների անցումը կազմակերպելու տիպային սխեմայի վերաբերյալ ԵՏՀ Կոլեգիայի հանձնարարականի նախագծի հետագա մշակման հարցը: Աշխատանքային միջոցառման օրակարգում է նաև նախնական տեղեկացման հետ կապված ԵՏՀ Կոլեգիայի որոշումների, կարգադրությունների և հանձարարականների լրամշակման (անհրաժեշտության դեպքում մշակման) նպատակով նախնական տեղեկացման հարցերով աշխատանքային խումբ ստեղծելու մասին հարցը` ԵԱՏՄ ՄՕ 11 հոդվածին համապատասխան: