Նորություններ

25.05.2016

ԵՏՀ Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Նուրլան Ալդաբերգենովը Աստանայի տնտեսական համաժողովին հանդես կգա «Հակամենաշնորհային կարգավորումը Եվրասիական տնտեսական միությունում» թեմայով զեկույցով:

Աստանայի 9-րդ տնտեսական համաժողովի շրջանակներում 2016 թվականի մայիսի 25-ին տեղի կունենա «Մրցակցային քաղաքականության դերը ինտեգրացիոն գործընթացներում» խորագրով նստաշրջանը, որի մոդերատորն ու հիմնական զեկուցողը կլինի ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Նուրլան Ալդաբերգենովը: Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման ոլորտի առաջատար փորձագետների մասնակցությամբ միջոցառմանը կքննարկվեն հետևյալ հարցերը. մրցակցային քաղաքականության նշանակությունը ինտեգրացիոն գործընթացներում, մրցակցության վիճակը անդրսահմանային ապրանքային (միջազգային կապի (ռոումինգի) ծառայությունների, սննդամթերքի, բեռնատար ավտոմեքենաների ու պահեստամասերի) շուկաներում, անբարեխիղճ մրցակցության արգելքների պահպանումը, հակամրցակցային համաձայնագրերը, գերիշխող դիրքի չարաշահումը, «զուգահեռ ներմուծման» օրինականացման աշխատանքների արդյունքները, փոխադարձ առևտրում արգելքների վերացումը, ԵԱՏՄ երկրների ապրանքային շուկաների նկատմամբ տնտեսվարող սուբյեկտների ոչ խտրական մուտքը, որոշ շուկաներում մրցակցության հարցերով ինքնակարգավորման մեխանիզմների ներդրման հեռանկարները: Միջոցառման անցկացման վայրը. Ղազախստանի Հանրապետություն, ք. Աստանա, Անկախության պալատ, Հանդիսությունների սրահ: