Դեկտեմբերի
14-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (ԵՏՀ) Արդյունաբերության և
ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Սերգեյ
Սիդորսկու նախագահությամբ կկայանա Ագրոարդյունաբերական համալիրի հարցերով
խորհրդատվական կոմիտեի տասներեքերորդ նիստը:
Նիստին կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ)
պետությունների լիազորված նախարարությունների, գերատեսչությունների, փորձագիտական
և բիզնես համայնքների, ոլորտային միությունների և ընկերակցությունների
ներկայացուցիչները:
Խորհրդատվական կոմիտեի օրակարգում ծրագրվում է հետևյալ
հարցերի քննարկումը.
·
ԵԱՏՄ անդամ
պետությունների ցեղային արտադրանքի մոլեկուլյար գենետիկ փորձաքննության անցկացման
կարգի մասին հիմնադրույթի նախագիծը,
·
Գյուղանտեսական
կենդանիների նոր ստեղծված տեսակների, գծերի (ցեղատեսակների) և հիբրիդների
ապրոբացիայի անցկացման կարգի նախագիծը,
·
Ցեղային
կենդանիների ցեղատեսակի (ցեղայնության) որոշման կարգի նախագիծը,
·
Ցեղային
կենդանիների վերաբերյալ ԵԱՏՄ պետությունների միջև փոխանակման ենթակա
տեղեկությունների կազմի նախագիծը,
·
ԵՏՀ Կոլեգիայի
«Զգայուն գյուղատնտեսական ապրանքներ» հասկացությունը սահմանելու մասին»
հանձնարարականի նախագիծը
·
ԵՏՀ Կոլեգիայի
«Եվրասիական տնտեսական միության ինտեգրացված տեղեկատվական համակարգի շրջանակներում
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի
ենթահամակարգի նկատմամբ պահանջների և դրա ձևավորման ուղղությամբ փոխգործակցության
կանոնների մասին» նախագծը,
·
ԵՏՀ Կոլեգիայի
«Ագրարային շուկայի պետական կարգավորման միջոցների կիրառման արդյունավետությունը
բարձրացնելու մասին, ներառյալ պետական աջակցության միջոցները» հանձնարարականի
նախագիծը,
·
Գյուղատնտեսական
բույսերի տեսակների միասնական գրանցամատյանի ձևավորման և վարման կարգի նախագիծը.
·
տեխնոլոգիական
փաստաթղթերի նախագծերը, որոնք կանոնակարգում են տեղեկատվական փոխգործակցությունը
արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի շրջանակներում
գյուղատնտեսական բույսերի տեսակների միասնական գրանցամատյանի ձևավորման, վարման և
օգտագործման ժամանակ:
Անցկացման վայրը. ք. Մոսկվա, Լետնիկովսկայա փ., տ. 2
շին. 2, սենյակ С-1022:
Սկիզբը. 14.00: