Նորություններ

30.09.2016

Թվային օրակարգ. ԵԱՏՄ թվային տարածքի ձևավորման վերաբերյալ առաջարկների մշակման հարցերով աշխատանքային խմբի համակարգող խորհրդի նիստը

Սեպտեմբերի 30-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանի ղեկավարությամբ կկայանա Եվրասիական տնտեսական միության թվային տարածքի ձևավորման վերաբերյալ առաջարկների մշակման հարցերով աշխատանքային խմբի համակարգող խորհրդի նիստը: Նիստին կմասնակցեն աշխատանքային խմբի համակարգող խորհրդի անդամներ՝ Միության անդամ պետությունների ներկայացուցիչներ գործադիր իշխանության մարմինների ղեկավարների տեղակալների մակարդակով, հրավիրված փորձագետներ, ինչպես նաև ԵՏՀ պաշտոնատար անձինք: Նախատեսվում է քննարկել ԵԱՏՄ թվային տարածքի ձևավորման հիմնական ուղղությունները, ինչպես նաև նախաձեռնությունների և համատեղ նախագծերի վերաբերյալ առաջարկները: