Նորություններ

30.10.2015

Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման, գնային կարգավորման պետական (մունիցիպալ) գնումների հարցերով խորհրդատվական կոմիտեի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով ենթակոմիտեի ընդլայնված նիստը

Հոկտեմբերի 30-ին 13.00-ին Մոսկվայում ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի Անդամ (Նախարար) Նուռլան Ալդաբերգենովի, հակամենաշնորհային գերատեսչությունների ղեկավարների, պետական գերատեսչությունների ներկայացուցիչների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների կապի ոլորտի օպերատորների մասնակցությամբ կկայանա Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման, գնային կարգավորման պետական (մունիցիպալ) գնումների հարցերով խորհրդատվական կոմիտեի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով ենթակոմիտեի ընդլայնված նիստը: Նիստին կքննարկվեն ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում ռոմինգային կապի մրցակցության զարգացմանն ու սակագների նվազեցմանն ուղղված առաջարկներ: Նիստի ավարտից հետո կկայանա ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի Անդամ (Նախարար) Նուռլան Ալդաբերգենովի և Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայության պետ Իգոր Արտեմևի համատեղ մամուլի ասուլիսը: Մամուլի ասուլիսին կմասնակցեն «Բջջային ՀեռաՀամակարգեր», «Վիմպելկոմ», «Մեգաֆոն», «Տելե-2» բջջային կապի օպերատորների ներկայացուցիչներ: Լրագրողներին հրավիրում ենքհոկտեմբերի 30-ին ժամը 13.00-ինմասնակցել մամուլի ասուլիսին և ուղղել հետաքրքրող հարցեր: Մամուլի ասուլիսը տեղի կունենահետևյալ հասցեով. ք. Մոսկվա,Սմոլենսկի բուլվար, տ. 3/5. շին. 1, 316 սենյակ Մամուլի ասուլիսին կարելի է հավատարմագրվել zhiteneva@eecommission.org էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել 8 (495) 669-24-00, լր. 41-69, 8-925-052-92-62 հեռախոսահամարներով,ԵՏՀ մամուլի ծառայության խորհրդատուԱլյոնա Ժիտենյովա: Անհրաժեշտ է հայտնել ԱԱՀ-ն, պաշտոնը,ԶԼՄ անվանումը, ինչպես նաև ներկայացնել սարքավորումների ցանկը: