Օրացույց

31.03.2016

Մարտի 31-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Նախարարների մասնակցությամբ տեղի կունենա մամուլի ասուլիս

Մարտի 31-ին ժամը 16։00-ին Բիշքեկում տեղի կունենա ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Դանիլ Իբրաևի և տնտեսության ու ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Տիմուր Սուլեյմենովի համատեղ մամուլի ասուլիսը: Նախարարները կպատասխանեն Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) միասնական շուկաների ստեղծման մասին արդիական հարցերին: Մասնավորապես, ԵՏՀ Էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Դանիլ Իբրաևը կլուսաբանի ինտեգրման զարգացման հարցերը՝ տրանսպորտի և ենթակառուցվածքի, էներգետիկական պաշարների ընդհանուր շուկաների ձևավորման մասով: Բացի այդ, ԵՏՀ Նախարար Դանիլ Իբրաևը կհայտարարի ԵՏՀ Կոլեգիային կից Տրանսպորտի և ենթակառուցվածքի հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստի արդյունքները: ԵՏՀ Տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Տիմուր Սուլեյմենովը կխոսի ԵԱՏՄ ընդհանուր աշխատանքային շուկայի ձևավորման շրջանակներում աշխատանքային միգրացիայի ոլորտում տարվող համաձայնեցված քաղաքականության, աշխատուժի ազատ տեղաշարժի ճանապարհին հանդիպող արգելքների վերացման և բնակչության զբաղվածության համար պայմանների ստեղծման մասին: ԵՏՀ Նախարարը նաև կպատասխանի իրականացվող հարկային քաղաքականության, ընդհանուր ֆինանսական շուկայի աշխատանքի մեկնարկի համար պայմանների ստեղծման, ծառայությունների և ներդրումների միասնական շուկայի ձևավորման, մտավոր սեփականության ոլորտում տարվող համաձայնեցված քաղաքականության մասին հարցերին: Հրավիրում ենք լրագրողներին մարտի 31-ին, ժամը 16:00-ին մասնակցել մամուլի ասուլիսին և հնչեցնել հետաքրքրող հարցերը: Մամուլի ասուլիսը տեղի կունենա հետևյալ հասցեով. ք. Բիշքեկ, Աբդրահմանովի փ., տ. 175,  «ԿԱԲԱՐ» ԼԳ մամուլի կենտրոն: