Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը մայիսի 19-ի նիստին, որն անցկացվել է Ղրղզստանի Հանրապետության Նախարարների կաբինետի նախագահի առաջին տեղակալ Արզիբեկ Կոժոշևի նախագահությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնական գրասենյակում, որոշում է ընդունել պարզեցնել այն ապրանքների ծագման փաստաթղթային հաստատման ընթացակարգը, որոնք ներմուծվում են այն երկրներից, որոնց հետ Եվրասիական տնտեսական միությունը կնքել է ազատ առևտրի մասին համաձայնագրեր։
ԵՏՀ խորհուրդը հաստատել է ԵԱՏՄ դեղագործական հսկողության պատշաճ պրակտիկայի կանոնների նոր տարբերակը:
ԵՏՀ խորհուրդը որոշում է ընդունել փոփոխություն կատարել Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգում:
ԵՏՀ Խորհուրդը ընդլայնել է այն ապրանքների կատեգորիաների ցանկը, որոնք կարող են թողարկման հայտարկվել նախքան ապրանքների հայտարարագրի ներկայացնելը:
ԵՏՀ Խորհրդի հաջորդ նիստը կկայանա հունիսի 10-ին առկա ձևաչափով Նուր-Սուլթանում: