Նորություններ

30.08.2023

ԵՏՀ խորհրդի 2023 թվականի օգոստոսի 29-ի արդյունքները

Օգոստոսի 29-ին Մոսկվայում առցանց ձևաչափով կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի նիստը՝ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի նախագահությամբ, ԵՏՀ Խորհրդի անդամների և ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի մասնակցությամբ: Օրակարգում ընդգրկված էր ավելի քան 40 հարց։

Նիստի ընթացքում ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների տեղակալները ստորագրել են Պետական գնումներ իրականացնելիս բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը։ Համաձայնագիրը վերացնում է ԵԱՏՄ ներքին շուկայի սահմանափակումներից մեկը՝ Միության երկրներում պետգնումների ընթացքում բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման բացակայությունը։ Փաստաթուղթը միասնական պահանջներ է սահմանում այն բանկերի համար, որոնց երաշխիքները ճանաչվելու են Միության այլ պետություններում պետական գնումների ժամանակ, նման բանկերի ցանկի ձևավորման մոտեցումները, ինչպես նաև տրված բանկային երաշխիքների գրանցամատյանի վարման կարգը։

ԵՏՀ խորհուրդը որոշում է ընդունել է պոլիէթիլենի կամ պոլիպրոպիլենի հարթ կամ համանման թելերից պատրաստվող գործվածքների առանձին տեսակների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5407 20 190 0 ծածկագիր) ներմուծման մաքսատուրքը զրոյացնելու մասին: Միջոցի գործողության ժամկետը կկազմի երկու տարի, ներկայումս մաքսատուրքը սահմանվել է 8%-ի չափով։

ԵՏՀ խորհուրդը որոշում է ընդունել «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգության պահանջները» տեխկանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին։

Հանձնաժողովի խորհուրդը հաստատել է այն տեղեկատվության կազմը, որոնք պետք է պարունակի նավիգացիոն կապարակնիքը փոխադրման հետագծման ժամանակահատվածում։ Ցանկը ներառում է արտահանման և ներմուծման լիցենզիաների, առանձին ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցման թույլատրական փաստաթղթերի, անասնաբուժական և բուսասանիտարական հավաստագրերի և այլ տեղեկություններ: Որոշվել են նաև նավիգացիոն կապարակնիքում առկա տեղեկատվության պաշտպանության միասնական միջոցներ: Նավիգացիոն կապարակնիքների կիրառումը թույլ կտա ապահովել փոխադրումների թափանցիկությունը և նվազագույնի հասցնել հսկիչ միջոցառումները:

Նիստում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հավանության է արժանացրել Եվրասիական տնտեսական միության երկրներից ոսկերչական արտադրանք արտադրողների ապրանքանիշերը երրորդ երկրների շուկաներ առաջ մղելու հանձնարարականը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը փոփոխություններ է կատարել «Փոխադրման և (կամ) օգտագործման համար պատրաստված նավթի անվտանգության մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգում՝ լրացնելով այն նավթի անձնագրի միասնական ձևով և լրացման կանոններով, որի առկայությունը նախատեսված է տեխնիկական կանոնակարգով:

Հանձնաժողովի խորհուրդը փոփոխություններ է կատարել «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորի և դրանց կցասայլերի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում:

Նախատեսվում է, որ ԵՏՀ խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին։