Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները հունիսի 3-4-ը Նեսվիժում (Բելառուսի Հանրապետություն)՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում քննարկել են 12 հարց։
Միջկառավարական խորհուրդը հավանություն է տվել անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի և դրանցում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների կանխմանն ուղղված միջոցների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2023 թվականի տարեկան զեկույցին: Հաշվետու ժամանակահատվածում Հանձնաժողովը շարունակել է վերահսկողություն իրականացնել ԵԱՏՄ-ի անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ նախորդ ժամանակահատվածներից անցնող ընթացակարգերի շրջանակներում, ինչպես նաև ստացվող դիմումների ու նյութերի քննարկման ռեժիմով:
ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարներին ներկայացվել է 2023 թվականին ԵՏՀ որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատման (ԿԱԳ) մշտադիտարկման մասին հաշվետվությունը։ Հաշվետվությունը տեղեկատվություն է պարունակում ԵՏՀ ընդունված որոշումների փաստացի ազդեցության գնահատման (ՓԱԳ) ներդրման համար, ինչպես նաև Միության շրջանակներում միջազգային պայմանագրերի նախագծերի վրա ԿԱԳ-ի տարածման համար անհրաժեշտ նորմատիվ իրավական բազայի ձևավորման ավարտի մասին:
Միջկառավարական խորհրդի անդամները հավանություն են տվել ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքներում «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» ուղղություններով, այդ թվում՝ չինական «Մեկ գոտի, Մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ կապակցման շրջանակներում տրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծման և զարգացման մասին 2023 թվականի զեկույցին: Տարեկան կտրվածքով նման զեկույցի նախապատրաստումը նախատեսված է Ռազմավարություն-2025-ով:
ԵՏՀ կոլեգիայի ղեկավար Բակիտժան Սագինտաևի խոսքով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտնել է, որ հետաքրքրված է ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետության կարգավիճակ ստանալու հարցում։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը համապատասխան նոտան ստացել է մայիսի 27-ին։ Այն կքննարկվի սահմանված կարգով: Այս մասին ԵՏՀ կոլեգիայի նախագահը հայտարարել է նիստի արդյունքներով կայացած մամուլի մոտեցման շրջանակում։
Միջկառավարական խորհուրդը սահմանել է, որ ԵՄԿԽ-ի հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի վերջին - հոկտեմբերի սկզբին Երևանում։