Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը քննարկել է ԵԱՏՄ նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպական մոդելի փոփոխությունների «երկրորդ փաթեթը» և ԵՏՀ խորհրդի նախկինում ընդունված որոշումները առանձին կատեգորիաների ապրանքների համար մակնշում կիրառելու մասին։
«Հաշվի առնելով ձևավորված պրակտիկան, ինչպես նաև մակնշվող ապրանքների կատեգորիաների թվի ընդլայնումը, Հանձնաժողովը որոշում է ընդունել մակնշման գործող կանոնները հստակեցնելու և արդիականացնելու մասին: Նման փոփոխությունների հիմնական խնդիրն է Միության ներքին շուկայում արգելքների բացակայության ապահովումը, անդամ պետություններում մակնշման կարգի միասնականացման մակարդակի բարձրացումը և ազգային օպերատորների տեղեկատվական փոխգործակցության բարելավումը», – ընդգծել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը:
Այդ նպատակով Հանձնաժողովի խորհրդի գործող ակտերում կատարվել են հետևյալ հիմնական փոփոխությունները՝
- Հիմնական մոդելի դրույթները տարածվում են անդրսահմանային առևտրի հետ չկապված նպատակով պիտակավորման ենթակա ապրանքների տեղափոխման դեպքերի վրա (օրինակ՝ ցուցահանդես-տոնավաճառներում ներկայացման կամ մեկ այլ անդամ պետության տարածքում ժամանակավոր պահման համար).
- ապահովվել է որևէ անդամ պետության արտադրողի կողմից Միության մեկ այլ երկրի պատվիրատուի նույնականացման միջոցներով «պայմանագրային արտադրության» շրջանակներում ապրանքների մակնշման հնարավորությունը (արտադրություն պատվիրատուի կողմից մատակարարված հումքից կամ պատվիրատուի ապրանքային նշանի ներքո):
- նույնականացման միջոցներով առանձին ապրանքների մակնշման ներդրման մասին Հանձնաժողովի խորհրդի նախկինում ընդունված որոշումները համապատասխանեցվել են Հիմնական մոդելի դրույթներին:
Որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։