Եվրասիական տնտեսական համաժողով-2025-ի (Համաժողով) ծրագրային կոմիտեի նիստում ընդհանուր առմամբ համաձայնեցվել է համաժողովի ճարտարապետության հայեցակարգը և կառուցվածքը։ Խորհրդակցությունը ղեկավարել է կոմիտեի նախագախ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը։
Եվրասիական տնտեսական համաժողովը՝ Եվրասիական տնտեսական միության գլխավոր գործարար միջոցառումը, կանցկացվի այս տարվա հունիսին Մինսկում։
«Ծրագրային կոմիտեն հիմնականում կողմնորոշվել է համաժողովի ճարտարապետության վեց հիմնական բլոկերի պանելային նստաշրջանների, կլոր սեղանների բովանդակության հարցում: Առանձին միջոցառումների թեմաներն ու դրանց հայեցակարգային բովանդակությունը վերջնական տեսքի են բերվում, — նշել է Մաքսիմ Երմոոլովիչը։ – Ըստ էության, մենք այժմ ավարտի ենք հասցնում համաժողովի ճարտարապետությունը: Այս աշխատանքն անհրաժեշտ է ավարտել Հանձնաժողովի պրոֆիլային բլոկերի և Միության երկրների ներկայացուցիչների սերտ փոխգործակցությամբ»:Գործարար ծրագիրը կհաստատի Համաժողով-2025-ի կազմկոմիտեն՝ Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ, ԵՏՀ խորհրդի նախագահ Վլադիմիր Կարանիկի գլխավորությամբ։