Նորություններ

10.02.2025

«Կանաչ Եվրասիա» միջազգային մրցույթը սկսում է հայտերի ընդունումը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և «Նոր նախագծերի խթանման ռազմավարական նախաձեռնությունների գործակալություն» ԻՈԱԿ-ը հայտարարում են «Կանաչ Եվրասիա» 3-րդ միջազգային կլիմայական մրցույթին մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին։

Մրցույթն ուղղված է կայուն զարգացման և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում նորարարական լուծումների բացահայտմանը և աջակցությանը, ինչպես նաև էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների իրագործմամբ հետաքրքրված ներդրմամբ խոշոր ընկերությունների և կազմակերպությունների միջև համագործակցությանն աջակցելուն:

«Կանաչ Եվրասիան» եզակի հարթակ է տրամադրում փորձի և գաղափարների փոխանակման համար, ներառյալ տարածաշրջանում բնապահպանական իրավիճակի բարելավմանը նպաստող գործընկերության հնարավորությունները:

Մասնակիցները կկարողանան ներկայացնել իրենց նախագծերը տարբեր անվանակարգերում, ինչպիսիք են «կլիմայական տեսանկյունից չեզոք տրանսպորտային համակարգեր», «կայուն էներգետիկա», «ցածրածխածնային արդյունաբերություն և նյութեր», «կլիմայական մշտադիտարկում և կլիմայականորեն ակտիվ նյութերի կառավարում» և այլն:

Հայտեր կարող են ներկայացնել առևտրային ընկերությունները, պետական հիմնարկները, իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինները, ոչ առևտրային կազմակերպությունները և միավորումները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության պետությունների և երրորդ երկրների քաղաքացիները:

Հայտերն ընդունվելու են մինչև 2025 թվականի մարտի 9-ը մրցույթի կայքի միջոցով։