Հանձնաժողով
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Նորություններ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Տեսադարան
Ֆոտոսրահ
ԶԼՄ-ների ուշադրությանը
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային ինֆորմացիա
арм
рус
eng
бел
қаз
кыр
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Տեսադարան
Ֆոտոսրահ
арм
рус
eng
бел
қаз
кыр
Հանձնաժողով
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Նորություններ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Տեսադարան
Ֆոտոսրահ
ԶԼՄ-ների ուշադրությանը
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային ինֆորմացիա
Նորություններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողով
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Ֆոտոսրահ
Տեսադարան
Ընտրեք ուղղությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Развитие интеграции
Макроэкономическая политика
Статистика
Развитие предпринимательской деятельности
Финансовая политика
Трудовая миграция и соцзащита
Промышленная политика
Агропромышленная политика
Техническое регулирование и аккредитация
СФС-меры
Регулирование рынка лекарств
Транспорт и инфраструктура
Энергетика
Антимонопольное регулирование
Политика в области госзакупок
Информационные технологии
Функционирование внутренних рынков
26 հունիսի 2025
Բակիտժան Սագինտաև. «ԵԱՏՄ և ԱՓՎՄԽ երկրների առևտրատնտեսական երկխոսության կարևորությունն աճում է»
Հունիսի 26-ին Մինսկում՝ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը բանակցել է Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների շուրջ խորհրդակցության (ԱՓՎՄԽ) գլխավոր քարտուղար Կայրատ Սարիբաևի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՏՀ և ԱՓՎՄԽ հետագա երկխոսության հարցեր, մասնավորապես՝ Փոխըմբռնման հուշագրի իրականացման շրջանակներում միջոցառումների պլանի նախապատրաստման շուրջ: «Մենք պլանում կներառենք մեր համատեղ գործունեության բոլոր հեռանկարային ուղղությունները՝ հաշվի առնելով փոխադարձ շահերը», - նշել է Բակիտժան Սագինտաևը: Ընդ որում, ԵՏՀ կոլեգիայի ղեկավարն առաջարկել է շեշտը դնել տարածաշրջանում համատեղ նախաձեռնությունների առաջմղմանը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԱՓՎՄԽ-ի միջև համագործակցությունն էլ ավելի արդիական է դառնում գլոբալ տնտեսական գործընթացների պայմաններում: Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են շարունակել կանոնավոր աշխատանքային շփումները համագործակցության զարգացման համար: ԵՏՀ-ի և ԱՓՎՄԽ քարտուղարության միջև փոխգործակցության մասին հուշագիրը ստորագրվել է 2022 թվականին։
26 հունիսի 2025
Բակիտժան Սագինտաև. «ԵԱՏՄ շրջանակներում ամեն տարի ընդունվում է բիզնես կառույցների նախաձեռնությունների ավելի քան 60%-ը»
Հունիսի 26-ին Մինսկում՝ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը մասնակցել է ԵՏՀ փոխգործակցության հարցերով խորհրդատվական խորհրդի և ԵԱՏՄ գործարար խորհրդի նիստին: «Հանձնաժողովի աշխատանքն ընդհանուր առմամբ ուղղված է մեր երկրների ձեռնարկատերերի կողմից Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն ներուժի առավելագույնս արդյունավետ օգտագործելու համար պայմանների ստեղծմանը: Մենք հետաքրքրված ենք գործարար համայնքի հետ համագործակցության հետագա ընդլայնմամբ», - նշել է Բակիտժան Սագինտաևը միջոցառման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում: ԵՏՀ կոլեգիայի ղեկավարն ընդգծել է, որ ԵԱՏՄ շրջանակներում ստեղծվել է ծանրակշիռ նորմատիվ իրավական բազա, տնտեսության տարբեր ոլորտներում սահմանվել են երկարաժամկետ գերակայություններ, ինչը բարենպաստ պայմաններ է ապահովում բիզնեսի վարման համար: Ընդ որում, գործարար շրջանակների, այդ թվում՝ Խորհրդատվական խորհրդի հետ փոխգործակցության համար Հանձնաժողովի և Միության երկրների կողմից համատեղ ձևավորված մեխանիզմներն օգնում են առավելագույնս հաշվի առնել նրանց շահերը: «Խորհրդատվական խորհրդի ստեղծումը նպաստել է ձեռնարկատերերի հետ «մեկ պատուհանի» շրջանակներում շփման նոր ձևաչափի անցնելուն: Այժմ մեր երկխոսությունը թույլ է տալիս օպերատիվորեն արձագանքել բիզնեսի հարցումներին: Հիմնականում սրա շնորհիվ է ամեն տարի ընդունվում և Միության շրջանակներում կարգավորման մեջ ներդրվում բիզնես կառույցների նախաձեռնությունների ավելի քան 60%-ը», - ընդգծել է Բակիտժան Սագինտաևը: Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման արդիական հարցեր, այդ թվում՝ ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության գործիքների մասին գործարար շրջանակների տեղեկացվածության մակարդակի բարձրացումը և ձեռնարկատերերի իրավունքների պաշտպանության կատարելագործումը: Խորհրդատվական խորհրդի գործունեության նպատակն է ԵՏՀ իրավասության ոլորտներում ձեռնարկատիրության զարգացման ուղղությունների ու հեռանկարների որոշման շուրջ Հանձնաժողովի և ԵԱՏՄ գործարար խորհրդի արդյունավետ երկխոսության ապահովումը:
26 հունիսի 2025
Բակիտժան Սագինտաև. «Տնտեսական ներուժների զուգակցումը կարող է բազմապատկել փոխշահավետ համագործակցության արդյունքը»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը հունիսի 26-ին Մինսկում մասնակցել է Եվրասիական տնտեսական համաժողովի «Միջպետական միավորումների երկխոսություն. տնտեսական ներուժների զուգակցում և առևտրատնտեսական համագործակցության խորացում» պանելային նստաշրջանին: «Ինտեգրումների երկխոսությունը» համաշխարհային տնտեսության զարգացման գլխավոր միտումներից է: Միության բոլոր հինգ երկրների ղեկավարները մշտապես նշում են առևտրատնտեսական հարաբերությունների գլոբալ համակարգում Եվրասիական տնտեսական միության ներկառուցման կարևորությունը», - ընդգծել է Բակիտժան Սագինտաևը: ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը նշել է, որ Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ ստեղծել է անհրաժեշտ ենթակառուցվածք համակարգային միջազգային երկխոսության համար: 12 համագործակցության հուշագիր է կնքվել տարածաշրջանային միջպետական միավորումների հետ: Նրանց հետ երկխոսությունը հիմք է ծառայում լավագույն փորձի փոխանակման և առևտրատնտեսական համագործակցության տեմպերի ավելացման համար: Հանձնաժողովն ու Միությունը շփումների լայն ցանց են ստեղծել ամբողջ աշխարհում՝ ներառյալ Եվրասիան, Լատինական Ամերիկան, Աֆրիկան: Առանցքային գործընկերների թվում, որոնց հետ բարեհաջող երկխոսություն է զարգանում, նշվում են ԱՊՀ-ն, ՇՀԿ-ն, ԱՍԵԱՆ-ը, ՄԵՐԿՕՍՈՒՐ-ը, ԲՐԻԿՍ-ը, ԱՓՎՄԽ-ն, Անդյան համայնքը, Հարավամերիկյան ընդհանուր շուկան, Աֆրիկյան միությունը, Խաղաղօվկիանոսյան դաշինքը և այլք: Գործընկերության աշխարհագրության ընդլայնման հիմնական գործիքն են առևտրային համաձայնագրերը: Դրանք կնքվել են Վիետնամի, Իրանի, Սերբիայի, Չինաստանի, վերջին փուլում են Ինդոնեզիայի հետ համաձայնագրի կնքման մասին բանակցությունները: Հունիսի 27-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում նախատեսվում են ստորագրել ևս երկու առևտրային համաձայնագիր՝ ԱՄԷ-ի և Մոնղոլիայի հետ: «Այսօր ԵԱՏՄ-ն հետաքրքրված է ոչ միայն այլ կազմակերպությունների ինտեգրացիոն շինարարության դրական փորձի ընդունմամբ: Լինելով կայացած միավորում՝ մենք պատրաստ ենք գործընկերներին առաջարկել մեր սեփական լավագույն փորձը: Մեր տնտեսական ներուժների զուգակցումը կարող է բազմապատկել փոխշահավետ համագործակցության արդյունքը», - ամփոփել է ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը:
26 հունիսի 2025
Բակիտժան Սագինտաևը բանակցել է Մյանմարի վարչապետ Մին Աուն Հլայնի հետ
Հունիսի 26-ին Մինսկում՝ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը աշխատանքային հանդիպում է ունեցել Մյանմարի Միություն Հանրապետության Պետական վարչական խորհրդի նախագահ, վարչապետ Մին Աուն Հլայնի հետ: Կողմերը քննարկել են Փոխգործակցության հուշագրին համապատասխան Եվրասիական տնտեսական միության երկրների և Մյանմարի համագործակցության հարցեր: «Հուշագիրը ստորագրելու պահից ի վեր դրական դինամիկա է նկատվում մեր համագործակցության տնտեսական օրակարգի լայն շրջանակի մասով, - նշել է Բակիտժան Սագինտաևը: - Մյանմարի հետ ԵԱՏՄ պետությունների ապրանքաշրջանառությունը 2019-2024 թվականներին ավելացել է ավելի քան երեք անգամ՝ գերազանցելով 1.5 մլրդ դոլարը»: ԵՏՀ կոլեգիայի ղեկավարն ընդգծել է, որ միմյանց առևտրատնտեսական կարողությունների մասին կողմերի տեղեկացվածության բարձրացումն անհրաժեշտ պայմաններ կապահովի փոխգործակցության զարգացման համար: Հանդիպման արդյունքում Բակիտժան Սագինտաևը և Մին Աուն Հլայնը համակարծիք էին, որ ԵԱՏՄ-ի և Մյանմարի միջև երկխոսությանը լրացուցիչ խթան կհաղորդի գործարար շրջանակների միջև փոխգործակցությունը: Սա նաև թույլ կտա որոշել համագործակցության նոր հեռանկարային ուղղությունները: ԵԱՏՄ երկրների Մյանմարի արտահանման առանցքային ապրանքներն են բրինձը, սուրճը, արմավենու յուղը, կակաոյի ունդերը: Մյանմար ներմուծման մեջ գերակշռում են հանքային պարարտանյութերը, սպառողական ապրանքները, մեքենաները և սարքավորումները, մետաղները, սննդային յուղերը, ցեմենտը, դեղամիջոցները:
26 հունիսի 2025
Գոհար Բարսեղյան. «ԵՏՀ-ն պատրաստ է աջակցել ռոբոտների արտադրության կոնկրետ նախագծերին»
Հունիսի 26-ին Մինսկում՝ ԵՏՀ-2025-ի «Ռոբոտացված համակարգերի կիրառում՝ որպես արդյունաբերական ձեռնարկությունների մրցունակության աճի գործոն» կլոր սեղանի ընթացքում, որին մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը, խոսել են Եվրասիական տնտեսական միության երկրներում արդյունաբերական ռոբոտների և ռոբոտատեխնիկական համակարգերի ներդրման մասին, որոնք ուղղված են տեխնոլոգիական և բիզնես գործընթացների ավտոմատացմանը: «Ներկայումս աշխարհի առաջատար երկրները մշակում և իրականացնում են տնտեսության տարբեր ոլորտներում արդյունաբերական և սերվիսային ռոբոտների, ռոբոտատեխնիկական համակարգերի ներդրման ազգային ռազմավարություններ: Հատկապես սուր են դրված տեխնոլոգիական գործընթացների ավտոմատացման և ռոբոտացման հարցերը արդյունաբերությունում և ԱԱՀ-ում, որտեղ պահանջվում են էական արհեստավարժ կադրային ռեսուրսներ», - ընդգծել է Գոհար Բարսեղյանը: Հայտնի է, որ աշխարհի առաջատար պետություններում ռոբոտացման խտությունը կազմում է ավելի քան 100 և նույնիսկ 1000 արդյունաբերական ռոբոտ՝ 10 000 բանվորի հաշվով: ԵԱՏՄ բիզնեսի և պետական կառույցների նախաձեռնությամբ Միությունում ստեղծվում է «Ռոբոտատեխնիկա» եվրասիական տեխնոլոգիական հարթակ, մշակվում է «Արդյունաբերական ռոբոտատեխնիկա» միջպետական ծրագիր: Խնդիր է դրված՝ առաջիկա հինգ տարվա ընթացքում սկսել արդյունավետ արդյունաբերական ռոբոտների և ռոբոտատեխնիկական համակարգերի զանգվածային ներդրում: Եվ նպատակահարմար է ապահովել եվրասիական «հնգյակի» երկրների ոլորտային ընկերակցությունների, գիտական հիմնարկների և ձեռնարկությունների հստակ փոխգործակցությունը, անցնել ռոբոտատեխնիկայում կոնկրետ ներդրումային նախագծերի իրականացմանը: «Հաշվի առնելով թեմայի արդիականությունը՝ Հանձնաժողովը գործող ֆինանսական մեխանիզմի շրջանակներում պատրաստ է աջակցել արդյունաբերական և սերվիսային ռոբոտների սերիական արտադրության, արդյունաբերական ձեռնարկությունների համապատասխան արդիականացման կոնկրետ նախագծերին: Մենք արդեն սկսել ենք անհրաժեշտ կոոպերացիոն նախագծերի որոնման աշխատանքը», - ամփոփել է Գոհար Բարսեղյանը:
26 հունիսի 2025
ԵՏՀ-2025-ում քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում աշխատանքային միգրացիայի ապագան
ԵԱՏՄ միասնական աշխատաշուկայի գործունեությունը, ընթացիկ դժվարությունները և զարգացման ռազմավարական ուղղությունները քննարկել են Մինսկում Եվրասիական տնտեսական համաժողով 2025-ի շրջանակներում անցկացված «Միասնական աշխատաշուկա/ մարտահրավերներ և հեռանկարներ» թեմատիկ նստաշրջանի մասնակիցները: Մոդերատորն էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը։ Բացելով քննարկումը՝ ԵՏՀ նախարարը նշել է. «ԵԱՏՄ-ի համար միասնական աշխատաշուկան եվրասիական ինտեգրման գործընթացների արդյունավետության յուրօրինակ ցուցիչ է, քանի որ գրա գործունեության որակը մեծապես որոշում է, թե որքանով են քաղաքացիներն ըմբռնում ինտեգրման իրական առավելությունները և վստահում դրանց»: Ըստ Բախիթ Սուլթանովի՝ Միության գործունեության 10 տարվա ընթացքում ապահովվել է աշխատանքային միգրացիայի հավասար հասանելիությունը ԵԱՏՄ երկրների քաղաքացիների համար, աշխատանքի տեղավորման ժամանակ կրթության փաստաթղթերի ուղղակի ճանաչումը, լուծվել են աշխատավոր միգրանտների սոցիալական և կենսաթոշակային ապահովության հարցերը: «Այս միջոցների արդյունքում զգալիորեն աճել է շարժունակությունը. աշխատավոր միգրանտների ամենամյա հոսքը 2016 թվականի 770 հազարից 2024 թվականին աճել է մինչև ավելի քան 1 մլն», - հայտնել է Բախիթ Սուլթանովը: Նստաշրջանի շրջանակներում քննարկվել են միասնական աշխատաշուկայի հետագա զարգացման ուղղությունները՝ ներառյալ իրավական դաշտի կատարելագործումը: Հանձնաժողովը մշտապես մշտադիտարկում է ԵԱՏՄ երկրների ազգային օրենսդրությունների փոփոխությունների համապատասխանությունը Միության աշխատանքային միգրացիայի ոլորտի իրավունքին: Զարգացման կարևոր ուղենիշ է համարվել աշխատանքային միգրացիայի ոլորտի գործընթացների թվայնացումը: Մասնակիցները համակարծիք էին, որ անհրաժեշտ է թվային լուծումների համատեղ առաջմղում և ներդրում: Նշվել է, որ թվայնացումը թույլ կտա ոչ միայն օպտիմալացնել գործընթացները, այլև ԵԱՏՄ քաղաքացիներին ապահովել աշխատանքի տեղավորման հնարավորությունների և կեցության պայմանների մասին ավելի լիարժեք և օպերատիվ տեղեկատվությամբ՝ նվազագույնի հասցնելով արգելքները և ապօրինի միգրացիայի ռիսկերը: Նստաշրջանում հատուկ անդրադարձել են «հարթակային զբաղվածությանը», որն ակտիվորեն զարգանում է, բայց դեռևս չունի վերազգային կարգավորում ԵԱՏՄ-ում, իսկ Միության անդամ պետություններում զբաղվածության այս ձևի կարգավորումը զարգացման փուլում է: «Մեր հետագա հաջողությունը կախված է փոփոխություններին օպերատիվորեն արձագանքելու, գործուն միջոցներ առաջարկելու և Միության երկրների քաղաքացիների պահանջները հաշվի առնելու կարողությունից: Միևնույն ժամանակ, կարևոր է այս աշխատանքներին ներգրավել հետաքրքրված կողմերի առավելագույնս լայն շրջանակ», - ընդգծել է ԵՏՀ նախարարը: Քննարկմանը մասնակցել են պետական մարմինների, բիզնեսի, արհմիությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: ԵՏՀ-ն ԵԱՏՄ երկրների հետ համատեղ կմշակի նստաշրջանում ներկայացված բազմաթիվ նախաձեռնություններ միասնական աշխատաշուկայի հետագա զարգացման և դրա արդյունավետության բարձրացման համար:
26 հունիսի 2025
Մինսկում՝ ԵՏՀ-2025-ում քննարկվել են միջուկային տեխնոլոգիաների ոլորտում կոոպերացիայի հեռանկարային ուղղությունները
Հունիսի 26-ին Մինսկում՝ 4-րդ Եվրասիական տնտեսական համաժողովում անցկացվել է «Միջուկային տեխնոլոգիաների զարգացումը Մինչև 2030 թվականը Եվրասիական տնտեսական միությունում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների շրջանակներում. ԵԱՏՄ անդամ պետությունների կոոպերացիոն փոխգործակցության հեռանկարները» թեմայով կլոր սեղանը: Կլոր սեղանին մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը: Միջոցառումն առաջացրել է Եվրասիական տնտեսական միության երկրների և Ուզբեկստանի միջուկային տեխնոլոգիայի զարգացման պատասխանատու պետական մարմինների ու կազմակերպությունների, գիտական շրջանակների ներկայացուցիչների հետաքրքրությունը: ԵՏՀ նախարարը կոչ է արել ակտիվորեն օգտագործել Հանձնաժողովում գործող արդյունաբերական կոոպերացիայի խթանման գործիքները, ինչպիսիք են Եվրասիական տնտեսական հարթակները և արդյունաբերական կոոպերացիային ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մեխանիզմը: «Միջուկային և ճառագայթիչ մեքենաշինության ոլորտի եվրասիական տնտեսական հարթակի ստեղծումը լրացուցիչ խթան կդառնա ոլորտի առանցքային կազմակերպությունների կոոպերացիոն համագործակցության համար և թույլ կտա կուտակել պետական մարմինների, բիզնեսի և գիտության շահերը Միության շրջանակներում», - նշել է Գոհար Բարսեղյանը: Կլոր սեղանի մասնակիցները խոսել են միջուկային բժշկության, արդյունաբերությունում միջուկային տեխնոլոգիաների զարգացման ոլորտում Միության երկրների և ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետության՝ Ուզբեկստանի հիմնական իրավասությունների ու ձեռքբերումների մասին: Քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ ռադիոդեղագործական միջոցների նորարարական արտադրությունից մինչև միջուկային ոլորտում մի շարք համատեղ նախաձեռնությունների իրականացում, ներառյալ Ղրղզստանում միջուկային բժշկության կենտրոնի ստեղծումը: «Ռոսատոմ» պետկորպորացիան ներկայացրել է ՄԲԻՌ բազմանպատակային հետազոտական ռեակտորի ստեղծման նախագիծը, որը կարևոր է Միության պետություններում գիտական համագործակցության զարգացման համար: Միջոցառման մասնակիցները հայտնել են, որ մտադիր են բարձրացնել տնտեսական և գիտատեխնիկական երկխոսության, միջուկային տեխնոլոգիաների ոլորտում համատեղ կիրառական նախագծերի իրականացման մակարդակը վերազգային մակարդակում, նորարարական մշակումներ փոխանակել՝ սկսած բժշկությունից մինչև ԱԷԿ-ի համար նախատեսված սարքավորումները:
26 հունիսի 2025
Ռուսլան Դավիդով. «Մաքսային միությունը Եվրասիական տնտեսական միության ձևավորման հիմքն է»
Մինսկում կայացել է Եվրասիական տնտեսական համաժողովի գործարար ծրագրի հիմնական միջոցառումներից մեկը՝ «Մաքսային կարգավորման ոլորտի ինտեգրացիոն գործընթացները. նորարարություններ և տնտեսական առավելություններ» թեմայով պանելային նստաշրջանը: Նստաշրջանի մոդերատորն էր ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը: Նստաշրջանի մասնակիցների՝ ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների տեղակալների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ նա քննարկել է մաքսային ոլորտում նորարարությունների ներդրման հեռանկարները և Եվրասիական ինտեգրման զարգացման վրա դրանց ազդեցությունը: Մաքսային ծառայությունների ներկայացուցիչները ներկայացրել են ԵԱՏՄ գոյության անցած 10 տարվա աշխատանքների արդյունքները, խոսել են մաքսային ծառայությունների առօրյա գործունեությունում հեռանկարային տեխնոլոգիաների ներդրման պլանների մասին, իսկ գործարար շրջանակների ներկայացուցիչները հանդես են եկել մաքսայինի և բիզնեսի փոխգործակցության կատարելագործման կոնկրետ առաջարկներով: «Մաքսային գործի ոլորտում եվրասիական ինտեգրման նպատակների իրականացման համար կարևորագույնն է Հանձնաժողովի և ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային մարմինների ներդաշնակ համատեղ աշխատանքը՝ ուղղված Միության արտաքին տնտեսական գործունեության զարգացման, ինչպես նաև ԱՏԳ բարեխիղճ մասնակիցների համար բարենպաստ գործարար կլիմայի զարգացման հարմարավետ պայմանների ստեղծմանը», - ընդգծել է ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը:
Ցուցադրել ավելին
Պաշարներ ԵՏՄ
Եվրասիական տնտեսական միություն
Եվրասիական տնտեսական միության Իրավական պորտալ
ԵԱՏՄ ներքին շուկաների գործառնության գլխամուտք
ԵԱՏՄ Թվագրված օրակարգի մասին գլխամուտք