Նորություններ

17.11.2022 (Обновлено: 24.11.2022 13:53)

Միխայիլ Մյասնիկովիչն առաջարկել է ընդլայնել ԵԱՏՄ դատարանի և ազգային դատական մարմինների փոխգործակցությունը

«ԵԱՏՄ-ում արդարադատության հասանելիության արդյունավետության ապահովումը» Միության Դատարանի 5-րդ միջազգային կոնֆերանսի ընթացքում, որը մեկնարկել է նոյեմբերի 17-ին առցանց ձևաչափով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը մի շարք առաջարկներ է ներկայացրել Եվրասիական տնտեսական միությունում արդարադատության համակարգի կատարելագործման վերաբերյալ։

Կոնֆերանսի ծրագիրը նախատեսում է ԵԱՏՄ Դատարանի իրավասության ընդլայնման, Միության Դատարանի և անդամ պետությունների դատարանների պրակտիկայի փոխազդեցության, միջազգային դատարանների որոշումների կատարման մեխանիզմների, միութենական իրավունքի ոլորտային դրույթների կիրառման արդիական հարցերի քննարկում, այդ թվում՝ մրցակցության պաշտպանության, մաքսային կարգավորման և Միության միասնական ներքին շուկայի գործունեության ոլորտներում։

Համաժողովին հրավիրված են մասնակցելու Միության պետությունների բարձրագույն դատական մարմինների, միջազգային դատական մարմինների ներկայացուցիչներ, ԵԱՏՄ առաջատար գիտական հաստատությունների գիտնականներ, ինչպես նաև գործող իրավաբաններ։

«Արդարադատության մատչելիությունը ցանկացած իրավական համակարգի հիմնական տարրն է, որն ապահովում է շահագրգիռ անձանց ոտնահարված իրավունքների և ազատությունների վերականգնումը, - ընդգծել է Միխայիլ Մյասնիկովիչը տեսաուղերձում։ - Մեր Միությունը ես բացառություն չէ։ Համապատասխան ինստիտուցիոնալ դրույթները իրագործված են ԵԱՏՄ մասին պայմանագրում և տնտեսվարող սուբյեկտներին թույլ են տալիս պաշտպանել իրենց շահերը դատական կարգով։ Մեր Միությունում արդյունավետ և մատչելի արդարադատության ձևավորման առաջատար դերը, անկասկած, պատկանում է ԵԱՏՄ Դատարանին»։ 

Ինչպես նշել է ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը, ԵԱՏՄ մասին պայմանագրով ամրագրված մեխանիզմները, ըստ էության, ապահովում էին արդարադատության հիմնական հասանելիությունը տնտեսավարող սուբյեկտների համար։ Չկան որևէ լուրջ խոչընդոտ, որը բիզնեսին կզրկեր իր շահերը դատական կարգով պաշտպանելու հնարավորությունից։ Միևնույն ժամանակ, այստեղ ևս առկա են հնարավորություններ Միության իրավունքի հետագա էվոլյուցիայի համար:

Միխայիլ Մյասնիկովիչի խոսքով՝ օրինակ, անհրաժեշտ է վերացնել Միության իրավունքի բացը, որը որոշակի կատեգորիայի ֆիզիկական անձանց թույլ չի տալիս դատական պաշտպանություն ստանալ։ Խոսքը նրանց մասին է, ովքեր կարող են պատասխանատվության ենթարկվել դաշնային հակամենաշնորհային օրենսդրության պահանջները խախտելու համար։ Դատարանի իրավասությունն այս մասով պետք է ընդլայնվի՝ ապահովելով արդարադատության մատչելիությունը նման անձանց համար։ Հանձնաժողովը անդամ պետությունների հետ համատեղ արդեն սկսել է նախապատրաստել ԵԱՏՄ մասին պայմանագրի համապատասխան փոփոխությունները։

Խոսելով Միության Դատարանի և անդամ պետությունների դատական մարմինների միջև փոխգործակցության ընդլայնման մասին՝ Միխայիլ Մյասնիկովիչն առաջարկել է գործնական քայլեր ձեռնարկել, որոնք թույլ կտան անդամ պետություններում Միության իրավունքի կիրառումը բերել ընդհանուր «հայտարարի»։ 

«Անհրաժեշտ է կառուցել «դատական հորիզոնական»՝ ազգային բարձրագույն դատական մարմինների և Միության Դատարանի մասնակցությամբ, աշխատանքային մեխանիզմ ստեղծելու նպատակով, որը թույլ կտա համակարգել ազգային դատական մարմինների գործունեությունը Միության իրավունքի կիրառման ուղղությամբ», - ասել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը։

Բացի այդ, Միխայիլ Մյասնիկովիչը նպատակահարմար է համարում թվային տեխնոլոգիաների հետագա ներդրումը դատավարությունում։ Դա, նրա կարծիքով, ոչ միայն կծառայի Դատարանի, այլեւ ամբողջ Միության հեղինակության ամրապնդմանը, ինչպես նաև թույլ կտա լուծել մի շարք կարևոր գործնական խնդիրներ։ Միության Դատարանում թվային տեխնոլոգիաների օգտագործման ընդլայնումը կնպաստի արդարադատության թափանցիկությանը, օպերատիվությանը և շահավետությանը, վեճերի առավել արդյունավետ լուծմանը և իրավակիրառ պրակտիկայի կատարելագործմանը։