Նորություններ

27.01.2023 (Обновлено: 31.01.2023 16:28)

ԵԱՏՄ-ում կատարված շինարարական աշխատանքների ծավալը 2022 թվականի 11 ամսում աճել է 5,5%-ով

Եվրասիական տնտեսական միությունում 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին կատարված շինարարական աշխատանքների ծավալը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5,5%-ով։

Աճը նկատվել է Միության բոլոր երկրներում, բացի Բելառուսից։ Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ-ում շահագործման է հանձնվել 111 մլն քառակուսի մետր ընդհանուր բնակելի տարածք (աճը՝ 11,5%)։ Բնակարանաշինության աճ է գրանցվել Ռուսաստանում (14,9%) և Հայաստանում (4,4%)։

Վերլուծական ակնարկը նաև տեղեկատվություն է պարունակում ՀՆԱ-ի, արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանքի արտադրության մասին և այլ տվյալներ:

Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է ԵՏՀ վիճակագրության վարչության էջում՝ վերլուծական ակնարկում: