Նորություններ

16.08.2022 (Обновлено: 25.08.2022 10:05)

Սահմանվել են ցածր լարման սարքավորումների և տեխնիկական միջոցների համապատասխանության գնահատման փաստաթղթերի գործողության կարգերը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան սահմանել է «Ցածր լարման սարքավորումների անվտանգության մասին» և «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ պատարելու կարգը, որոնք ուժի մեջ կմտնեն 2022 թվականի դեկտեմբերի 11-ից։

Սահմանվում է, որ ցածրավոլտ սարքավորումների և տեխնիկական միջոցների՝ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերը, որոնք տրվել կամ ընդունվել են մինչև փոփոխությունների ուժի մեջ մտնելը, ուժի մեջ կլինեն մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը: Այդ ընթացքում հնարավոր կլինի արտադրել և շրջանառության մեջ դնել այնպիսի արտադրանք, որի համար ձևակերպվել են համապատասխանության գնահատման նման փաստաթղթեր։