Նորություններ

15.04.2022

Հետաձգվել է «Էներգասպառող սարքերի էներգաարդյունավետությանը ներկայացվող պահանջների մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելու ժամկետը

ԵՏՀ Խորհուրդը ռուսական կողմի առաջարկով որոշում է ընդունել հետաձգել «Էներգասպառող սարքերի էներգաարդյունավետությանը ներկայացվող պահանջների մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելու ժամկետը մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը։ Որոշումը կայացվել է Հանձնաժողովի Խորհրդի 2022 թ. մարտի 17-ի № 12 կարգադրությամբ հաստատված՝ մակրոտնտեսության կայունության ապահովումը ներառյալ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացման միջոցների ցանկի իրագործման շրջանակներում։ Տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելու ամսաթվի հետաձգումը թույլ կտա արդիացնել տեխնիկական կանոնակարգի մի շարք պահանջները և ավարտել տեխնիկական կանոնակարգերի իրագործման համար անհրաժեշտ երկրորդ մակարդակի ակտերի՝ էներգասպառող սարքերի ստանդարտների ցանկի և էներգետիկ արդյունավետության պիտակների մշակումը և ընդունումը։

ԵՏՀ Խորհրդի նույն որոշմամբ մինչև 2025 թվականի մարտի 1-ը հետաձգվել է Հանձնաժողովի Խորհրդի՝ տարբեր տեսակի էներգասպառող սարքերի պիտակների ձևերը և դրանց ձևավորման կանոնները սահմանող որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը։ Ինչպես նաև երեք տարով հետաձգվել է տեխնիկական կանոնակարգի №№ 3, 5, 6, 9, 12, 13 և 14 հավելվածներում սահմանված առանձին պահանջների ուժի մեջ մտնելու ժամկետը։