Նորություններ

01.10.2024

Ստորագրվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության համատեղ միջոցառումների պլանը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը և Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլա Արիպովը հոկտեմբերի 1-ին Երևանում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի շրջանակներում ստորագրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության 2024-2026 թվականների համատեղ միջոցառումների պլանը:

Փոխգործակցության խորացում է նախատեսվում այնպիսի ոլորտների համար, ինչպիսիք են՝ մաքսային և տեխնիկական կարգավորումը, տնտեսությունը, ֆինանսները, առևտրային քաղաքականությունը, մրցակցությունը և հակամենաշնորհային կարգավորումը, պետական գնումները, արդյունաբերությունը և ԱԱՀ-ն, էներգետիկան և տրանսպորտը, տեղեկատվայնացումը և մակրոտնտեսությունը, սանիտարական, անասնաբուժասանիտարական, կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառումը և սպառողների իրավունքների պաշտպանությունը:

ԵՏՀ կոլեգիայի ղեկավարի կարծիքով՝ համագործակցության ուղղությունների լայն շրջանակի մասով համատեղ միջոցառումների իրականացումը կնպաստի ԵԱՏՄ երկրների և Ուզբեկստանի միջև առևտրատնտեսական շփումների ակտիվացմանը։

Ուզբեկստանի վարչապետն իր հերթին կարևորել է ԵՏՀ-ի հետ գործնական գործընկերության հաստատումը ԵԱՏՄ զարգացման ռազմավարական ուղղությունների շրջանակներում ոլորտային փոխգործակցության բազնակողմ նախագծեր իրականացնելիս։

Ուզբեկստանն ունի ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետության կարգավիճակ:

2023 թվականի դեկտեմբերին ավարտվել է ԵՏՀ և Ուզբեկստանի կառավարության 2021-2023 թվականների համատեղ միջոցառումների առաջին պլանի և նշված պլանում համագործակցության լրացուցիչ ուղղությունների ցանկի իրականացումը, որի շնորհիվ ձևավորվել են աճի նոր կետեր և տնտեսական գործընկերության հետագա զարգացման հնարավորություններ։ Պլանի իրականացումը ցույց տվեց Ուզբեկստանի Հանրապետության պետական կառավարական մարմինների բարձր ներգրավվածությունը ԵԱՏՄ-ում դիտորդ պետության կարգավիճակի ընձեռած հնարավորություններից օգտվելու գործում։