Նորություններ

12.08.2022 (Обновлено: 29.08.2022 09:47)

Հրավիրում ենք լրագրողներին լուսաբանելու ԱՊՀ և ԵԱՏՄ երիտասարդական համաժողովը

ԱՊՀ և ԵԱՏՄ երիտասարդական համաժողովը տեղի կունենա 2022 թվականի օգոստոսի 25-26-ին Ղրղզստանի Հանրապետության Իսիկ Կուլ շրջանի Չոլպոն Աթա քաղաքում։ Համաժողովին կմասնակցի ավելի քան 200 պատվիրակ Անկախ Պետությունների Համագործակցության և Եվրասիական տնտեսական միության երկրներից։ Նրանք երիտասարդ ակտիվիստներ են, պետական ծառայողներ և սկսնակ դիվանագետներ:

Համաժողովն նպատակաուղղված է երիտասարդների փոխգործակցության գործընթացների ընդլայնմանը, նախաձեռնությունների իրագործման համար նոր հնարավորությունների ստեղծմանը, երիտասարդ սերնդի ներկայացուցիչների հանրային և մասնագիտական ինքնաիրագործմանը:

Երիտասարդական համաժողովի համար ԶԼՄ-ների հավատարմագրումը հնարավոր է մինչև օգոստոսի 17-ը: Հավատարմագրման հայտը և փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել Ղրղզստանի Հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայության press@mfa.gov.kg էլեկտրոնային փոստին

Հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

- նամակ պաշտոնական ձևաթղթի վրա՝ ԶԼՄ ղեկավարության ստորագրությամբ (ուղարկվող թղթակիցների, տեխնիկական աշխատակիցների Ա.Ա.Հ.),

- տեղեկություններ ներկայացվող ԶԼՄ-ի մասին,

- անձնագրի տեսաներածված պատճենը,

- լուսանկար 3*4՝ էլեկտրոնային տեսքով։

Հավատարմագրման հետ կապված բոլոր լրացուցիչ հարցերի համար կարող եք կապ հաստատել ՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության հետ՝ +996 312 62 65 59 հեռախոսահամարով, press@mfa.gov.kg :