Նորություններ

12.05.2023 (Обновлено: 15.05.2023 16:56)

Հանձնաժողովում քննարկվել են լիազորված օպերատորների կողմից կապարակնիքների կիրառումը և նոր պարզեցումների հեռանկարները

Մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության տնօրեն Սերգեյ Վլադիմիրովի ղեկավարությամբ կայացած մասնագիտացված աշխատանքային խմբի նիստի շրջանակներում քննարկվել են լիազորված տնտեսական օպերատորի (ԼՏՕ) ինստիտուտի կատարելագործման արդիական հարցեր։


Կայացած քննարկման ընթացքում միատեսակ պրակտիկա ձևավորելու նպատակով փորձագետներն անդրադարձան ԼՏՕ կապարակնիքների գործնական կիրառման հարցերը, այդ թվում՝ ապրանքների առաքման հետ կապված ծախսերը նվազագույնի հասցնելու նպատակով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագրի իրականացման հետ կապված ԼՏՕ կողմից նավիգացիոն կապարակնիքների կիրառման հեռանկարները։

Քննարկման ընթացքում անդրադարձել են պոտենցիալ ԼՏՕ-ների հետ փոխգործակցության, անդամ պետություններում ԼՏՕ ծրարգերին ավելի մեծ թվով ԱՏԳ մասնակիցների ներգրավելու նպատակով այս կատեգորիայի անձանց համար նոր պարզեցումների կիրառման և գործողների օպտիմալացման վերաբերյալ կողմերի նախաձեռնություններին:

Տեղեկանք

Լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտը գործընկերային ծրագրի միջազգայնորեն ճանաչված ստանդարտ է, իսկ ԼՏՕ-ն՝ անձանց հատուկ կատեգորիա, որոնց՝ որպես որոշակի պահանջներին համապատասխանող անձանց, մաքսային գործառնություններ և մաքսային հսկողություն իրականացնելիս տրամադրվում են պարզեցումներ։

ԵԱՏՄ անդամ պետություններում ԼՏՕ ինստիտուտի զարգացման հարցերով աշխատանքային խումբը, որը զբաղվում է Միությունում լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի կատարելագործման և զարգացման առաջարկների մշակմամբ, ստեղծվել է Մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի 2014 թվականի ապրիլի 24-ի որոշմամբ:

Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2023 թվականի ապրիլի 3-ին: