Փետրվարի 1-ին իր աշխատանքն է սկսել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նոր կազմը, որը հաստատվել է Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարների կողմից դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։
Հիշեցնենք, որ ԵՏՀ կոլեգիայի նախագահն այսօրվանից Ղազախստանի Հանրապետության ներկայացուցիչ Բակիտժան Սագինտաևն է:
ԵՏՀ Կոլեգիայի անդամ (նախարար) են հաստատվել՝
- ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը.
- ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Վարոս Սիմոնյանը.
- ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Էրմոլովիչը.
- ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին.
- ԵՏՀ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը.
- ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Էլդար Ալիշերովը.
- ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը.
- ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը.
- ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը: