Փետրվարի 14-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կարգադրությամբ ստեղծվել է ԵԱՏՄ երկրների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման և դրանց վերանայման պարբերականության նորմատիվները հաշվարկելու մեթոդիկայի մշակման հարցերով աշխատանքային խումբը։
Աշխատանքային խումբը գլխավորել է ԵՏՀ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը: Խմբի կազմում ընդգրկվել են Միության երկրների լիազոր մարմինների ներկայացուցիչներ։
Հիշեցնենք, որ նախորդ 2023 թվականի վերջին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում եվրասիական «հնգյակի» երկրների նախագահները Հանձնաժողովին հանձնարարել են մշակել և 2024 թվականի առաջին կիսամյակում Եվրասիական միջկառավարական խորհրդի հաստատմանը ներկայացնել ԵԱՏՄ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման և դրանց վերանայման պարբերականության նորմատիվները հաշվարկելու թարմացված մեթոդիկան: