Նորություններ

16.11.2016

ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարարի խորհրդական Վլադիմիր Մալցևի հարցազրույցը ԲելՏԱ ԼԳ-ին. «Կայունության հարթակ եվրասիական բիզնեսի համար»

Եվրասիական տնտեսական միությունում միջպետական կոոպերացիայի զարգացման նոր գործիք է հայտնվել՝ եվրասիական տեխնոլոգիական հարթակները:​ Եվրասիական տնտեսական միությունում միջպետական կոոպերացիայի զարգացման նոր գործիք է հայտնվել՝ եվրասիական տեխնոլոգիական հարթակները: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդն արդեն հաստատել է 11 գերակա տեխնոլոգիական հարթակներ՝ ութ ուղղություններով. տիեզերք, բժշկություն, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ, ֆոտոնիկա, բնական պաշարների արդյունահանում, բնապահպանություն, գյուղատնտեսություն և արդյունաբերական տեխնոլոգիաներ: Ինչպես նշում են գաղափարի հեղինակները, այդ հարթակները կոչված են ապահովել գիտատեխնիկական առաջընթացի առաջատար ազգային և համաշխարհային ձեռքբերումների կուտակմանը և Միության երկրների գիտական ներուժի մոբիլիզացմանն ուղղված համակարգային աշխատանք: Դրանք կօգտագործվեն նորարարական մթերքների և տեխնոլոգիաների մշակման կիրառական խնդիրների լուծման և արդյունաբերական արտադրություն վերջիններիս ներդրման համար: ԲԵԼՏԱ-ի թղթակիցը ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամի (նախարարի) խորհրդական Վլադիմիր Մալցևին խնդրել է պատմել, թե ինչպես է այս գաղափարը իրականացվելու գործնականում: - Վլադիմիր Վալերիևիչ, ինչո՞ւ է սահմանվել հենց այսպիսի ձևաչափ՝ տեխնոլոգիական հարթակները: - Եթե նայենք հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն շղթաների ստեղծման պատմությանը, ապա առավել հայտնիները հենց նման նախագծերն են Միութենական պետության շրջանակներում:  Բայց դրանք բոլորը ներքևից չեն նախաձեռնվել, ոչ բիզնեսի նախաձեռնությամբ: Փաստորեն այդ նախագծերը հնարվել են պաշտոնյաների գրասենյակներում: Եվ քանի որ այնպես ստացվեց, որ տնտեսական բաղադրիչը մինչև վերջ չէր կշռադատվել, ապա բոլոր նման նախագծերը փոքր-ինչ արգելակվում են: Մինչդեռ մենք ԵԱՏՄ-ում գնացին այլ ճանապարհով: Տեխնոլոգիական հարթակներ կոչված մեխանիզմը նոր չէ, մենք ոչինչ չենք հնարել, այն սկսել է կիրառվել Ռուսաստանում դեռևս 2008 թվականին: Իսկ գաղափարը կրկնօրինակվել է Եվրոպական միությունից. այն առաջացավ այն ժամանակ, երբ ԵՄ-ում առկա էին սահմանները, միությունն որպես այսպիսին դեռ գոյություն չի ունեցել, բայց կոոպերացիոն շղթաներն արդեն զարգանում էին: Դրանցից ամենահայտնին Airbus օդանավային կոնցեռնն է, որի համալրողները արտադրվում էին տարբեր երկրներում, որտեղ օրենսդրորեն ամրագրված են աջակցության տարբեր միջոցներ: Այս առնչությամբ հարց է ծագել. եթե ընդհանուր ապրանք է արտադրվում, ապա բոլոր գործընկերների համար, թեպետ նրանք տարբեր երկրներում են գտնվում, պետք է կիրառվեն պետական աջակցության միջոցներ: Ըստ էության, սա է տեխնոլոգիական հարթակը: - Այսինքն, կարճ ասած, տեխնոլոգիական հարթակը ավանդական կոոպերացիոն շղթա՞ն է՝ պետական աջակցության միանման միջոցներով: - Ոչ միանման, այլ՝ աջակցության միջոցներով: Ինտեգրումը ԵԱՏՄ-ում դեռ չի հասել այն աստիճանի, որպեսզի պետական աջակցության մակարդակը միասնականացվի: Սակայն մեր տեխնոլոգիական հարթակների առավելությունները այնուամենայնիվ էական են. եթե դու ընդգրկվում ես այդ կոոպերացիոն շղթայի կազմում, ապա քեզ քո պետությունում պետք է ինչ-որ արտոնություններ տրամադրվեն՝ առաջնային կարգով: Ընդ որում տեխնոլոգիական հարթակը կարող է ներառել գործընթացը՝ սկսած հումքի արտադրությունից մինչև վերջնական ապրանքի ստեղծում: Օրինակ, վերցնենք «Կամվոլ» բելառուսական ձեռնարկությունը, որը գործում է շատ բարձր մրցակցություն ունեցող շուկայում: Նրա համար առկա է թեթև արդյունաբերության տեխնոլոգիական շղթա, և կարող ենք դիտել այդ շղթան՝ բրդի արտադրության ստեղծումից մինչև պատրաստի արտադրանքը կարելը, և ներառվել դրանում: Ո՞րն է պատճառը, որ հետխորհրդային տարածքում նախագծերի մեծ մասը դեռ չի գործում: Այն, որ մենք փորձում ենք միմյանց հետ համատեղ ձեռնարկություններ ստեղծել, որտեղ մրցակցության զարգացման մակարդակը շատ բարձր է, ընդ որում՝ բյուջետային միջոցների հաշվին: Սակայն յուրաքանչյուր պետություն աջակցության հովանավորչական միջոցներ ունի, օրինակ, ՄԱԶ և ԿամԱԶ, դրանք մրցակցում են ներքին շուկայում: Այսինքն նրանք կարող են համագործակցել, սակայն՝ միայն արտահանմանն ուղղված աշխատանքում: - Որքան հասկացա, բիզնեսն ի՞նքը պետք է որոշի, ընդգրկվել եվրասիական հարթակում, թե՝ չներառվել: - Այո: Մենք այսօր ինը հարթակ ունենք կոնկրետ արդյունաբերությունում: Մենք դրանք ձևավորեցինք, ընդ որում միանգամից վերապահություն արեցինք՝ սա նորարարությանն ուղղված կոոպերացիա է: Պետք է ոչ թե պարզապես կոոպերացիոն շղթա ստեղծվի, դրա արդյունքը ի վերջո պետք է դառնա նորարարական մրցունակ ապրանքը: - Կոնկրետ ի՞նչ արտոնություններ կարող է ստանալ բիզնեսը՝ տեխնոլոգիական հարթակում ընդգրկվելով: - Ես արդեն ասացի, որ յուրաքանչյուր պետությունում կներդրվեն տեխնոլոգիական հարթակների մասնակիցների աջակցության սեփական միջոցներ: Բացի այդ, ԵՏՀ-ն վերազգային գործառույթներ ունի, դրանք թույլ են տալիս ձեռնարկել ինչպես սակագնային, այնպես էլ ոչ սակագնային կարգավորման միջոցներ: Օրինակ, որևէ մեկը համալրողներ է արտադրում վերջնական ապրանքի համար՝ տեխնոլոգիական հարթակի շրջանակներում, բայց դրանց համար որոշ բաղադրիչները կամ հումքը ԵԱՏՄ-ն ներմուծում է արտասահմանից: Եվ արտադրողի երկիրը գալիս է ԵՏՀ առաջարկով. եկեք զրոյացնենք այդ բաղադրիչների կամ հումքի ներմուծման մաքսատուրքերը: Մենք միանգամից նայում ենք. արդյոք ներառվա՞ծ է այդ արտադրանքը տեխնոլոգիական հարթակում:  Եթե այո, ապա հանձնաժողովը հաստատում է, որ այս ապրանքը պետք է, այն նորարարական է, կոոպերացիոն: Եվ մենք մաքսատուրքերի արտոնություն ենք տալիս: Կարող են լինել այլ միջոցներ ևս, օրինակ, տեխնոլոգիական կարգավորման հաշվին: Բացի այդ, ԵՏՀ-ն այժմ ԵԱՏՄ մասնակից երկրների կողմից սուբսիդիաների կամավոր համաձայնեցման լիազորություններ կստանա: Այսինքն՝ կավելանա նաև սուբսիդիար մեխանիզմ: Պետք չէ մոռանալ նաև Եվրասիական զարգացման բանկի միջոցով ֆինանսավորման մեխանիզմի մասին: Մենք պայմանավորվել ենք, որ այն կֆինանսավորի կոոպերացիոն մասնակցությամբ նախագծերը, և այս դիրքորոշումը հաստատվել է Եվրասիական միջկառավարական խորհրդին՝ վարչապետների մակարդակով: Այժմ ԵՏՀ-ում կստեղծվի հատուկ աշխատանքային խումբ՝ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Սերգեյ Սիդորսկու ղեկավարությամբ, որը կզբաղվի նման նախագծերի ընտրությամբ: Հետագայում մենք նախատեսում ենք բարձրացնել կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման համատեղ հիմնադրամի ստեղծման հարցը: Միգուցե կպայմանավորվենք վարկային դրույքաչափի սուբսիդավորման մասին, որպեսզի այն առևտրային պայմաններով չլինի, նման մեխանիզմ ևս քննարկում ենք: - Եվրասիական տեխնոլոգիական հարթակները, առաջին հերթին, ուղղված կլինեն արտահանման կողմնորոշում ունեցող արտադրանքի արտադրությա՞նը: - Մաքսային միությունների ստեղծման ողջ փորձը ցույց է տալիս, որ առաջին հերթին մենք պետք է բարձրացնենք արտադրանքի մատակարարումները ներքին շուկա: Եվ այդ նպատակով՝ վերացնենք փոխադարձ առևտրում առկա արգելքները: Որից հետո միայն սկսում են հայտնվել մրցունակ ապրանքներ: Եվ, զարգացնելով մրցակցությունը, մենք կկարողանանք ստեղծել այնպիսի արտադրանք, որը կուղղվի արտահանմանը: Մինչդեռ եթե մենք միանգամից հայտարարենք, թե՝ եկեք արտահանման կողմնորոշում ունեցող արտադրանք ստեղծենք, ապա առանց մրցակցության մենք չենք կարողանա այն բաց թողնել արտաքին շուկա, այն այնտեղ ոչ ոքի պետք չի լինի: Չնայած, անշուշտ, մեզ մոտ կողմերը ինքնուրույն արտադրում են մրցունակ արտադրանք: Նույն ՄԱԶ-ը, ԿամԱԶ-ը, «Գոմսելմաշ»-ը, այլ ձեռնարկություններ: Մենք մրցունակ շատ բաներ ենք արտադրում, բայց յուրաքանչյուր երկիր դա ինքնուրույն է անում: Իսկ մենք խոսում ենք կոոպերացիոն շղթաների ստեղծման մասին: Այստեղ ես կցանկանայի խոսել նաև հետևյալի մասին: Մենք այժմ տնտեսապես բարդ պայմաններում ենք գտնվում, երբ պատժամիջոցներ են կիրառվել Ռուսաստանի դեմ, որոնք անուղղակիորեն անդրադառնում են ԵԱՏՄ բոլոր մասնակիցների վրա: Որովհետև մեզ մոտ միասնական տնտեսական տարածություն է: Ուստի, առաջին հերթին, Ռուսաստանը, կարծում եմ, պետք է առաջարկի ինչ-որ ինտեգրացիոն գաղափարներ, որպեսզի հարթի պատժամիջոցների արդյունքում մյուս երկրների վրա թողած ազդեցությունը: Քանի որ ինտեգրումը չի կարող լինել առանց միմյանց ինչ-ինչ զիջումներ անելու: Եվ Ռուսաստանի Դաշնության նախագահն առաջարկել է նման մեխանիզմ, ԵԱՏՄ բոլոր պետություններին հրավիրելով մասնակցել Ռուսաստանում ներմուծման փոխարինման ծրագրին: Հանձնաժողովն այժմ ակտիվորեն մշակում է այս հարցը կողմերի պրոֆիլային նախարարությունների հետ: - Ե՞րբ կարող ենք ակնկալել այդ տեխնոլոգիական հարթակների առաջին արդյունքը: - Տեխնոլոգիական հարթակները՝ զուտ մեխանիզմ չեն, այլ արդեն կոնկրետ միջոցառումներ և կոնկրետ նախագծեր: Եվ այն տեխնոլոգիական հարթակները, որոնց ստեղծման մասին մենք հայտարարեցինք, դրանք բոլորը կոնկրետ մասնակիցներ ունեն, ձեռնարկություններն իրենք են համաձայնագրեր ստորագրում միմյանց միջև: Այսինքն կոնկրետ մասնակիցներ ասացին. մենք մտնում ենք այս տեխնոլոգիական հարթակը և պատրաստ ենք արտադրել այս-ինչ ապրանքը: Հուսով ենք, որ 2017 թվականի կեսին արդեն ի հայտ կգան որոշ նախագծեր, որոնք կարող են ֆինանսավորվել նաև Եվրասիական զարգացման բանկի կողմից և վերազգային մակարդակով աջակցություն ստանալ: