15 հուլիսի 2025 Անդրեյ Սլեպնև. «ԵԱՏՄ երկրների վարչապետերը կքննարկեն կլիմայական օրակարգի հարցերի կարգավորման մոտեցումների զարգացման և իրագործման միջնաժամկետ պլանը» Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը օգոստոսի կեսին կներկայացվի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կլիմայական օրակարգի հարցերի կարգավորման մոտեցումների զարգացման և իրագործման հնգամյա պլանը, որը կառավարության ղեկավարների հավանությանն է արժանացել 2024 թվականին: «Մասնավորապես, առաջարկվում է մշակել ածխածնային կարգավորման ոլորտի միջպետական ստանդարտներ, ինչպես նաև վավերացման և ստուգման համապատասխան մարմինների հավատարմագրման վերաբերյալ համաձայնեցված որոշումներ», — հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը: Ըստ ԵՏՀ նախարարը, անդրադառնալու են նաև Միության շրջանակներում անդամ պետությունների կլիմայական կարգավորմամն առաջացած արգելքների կանխմանը և առևտրի հետ կապված կլիմայական միջոցների շուրջ գործընկեր երրորդ երկրների հետ փոխգործակցությանը: Առաջարկվող միջոցառումները կառավարությունների ղեկավարների հավանությունը ստանալուց հետո կներառվեն «Եվրասիական տնտեսական ուղի» ԵԱՏՄ շրջանակներում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հայտարարագրի իրականացման միջոցառումների պլանում:
15 հուլիսի 2025 ԵՏՀ-ն իրականացրել է Միության երկրներում աշխատանքային միգրացիայի ոլորտի օրենսդրական նախաձեռնությունների մշտադիտարկում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան համաձայնեցրել է Եվրասիական տնտեսական միության պետությունների աշխատանքային միգրացիայի ոլորտի 2023-2024 թվականների ազգային օրենսդրական ակտերի մշտադիտարկման արդյունքները: Համաձայն հետազոտության՝ 2024 թվականին ԵԱՏՄ շրջանակներում աշխատանքային միգրանտների թիվը 2023 թվականի համեմատ ավելացել է 2.98%-ով: Նաև նշվել է, որ Միության երկրները շարունակում են կատարելագործել միգրացիոն կարգավորումը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ԵԱՏՄ քաղաքացիների իրավունքներին և ապօրինի միգրացիայի դեմ պայքարի միջոցներին: «Կարևոր է, որ անդամ պետությունների օրենսդրական նախաձեռնությունները չհակասեն ԵԱՏՄ մասին պայմանագրի նորմերին և հստակ տարանջատեն Միության և երրորդ երկրների քաղաքացիների իրավունքները: Իրականացված մշտադիտարկումը փաստում է, որ երկրներն ակտիվորեն աշխատում են Միության ներսում աշխատանքային միգրանտների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու ուղղությամբ՝ ներառյալ պետծառայությունների թվայնացումը», — նշել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը: Մշտադիտարկումը ցույց տվեց, որ անդամ պետությունները միջոցներ են ձեռնարկում բարձրորակ մասնագետների ներգրավման և ԵԱՏՄ երկրների քաղաքացիների կեցության պարզեցման համար: Հիմնական փոփոխությունների թվում է Միության պետությունների աշխատանքային միգրանտների համար կեցության կանոնների ազատականացումը, ինչպես նաև ապօրինի միգրացիայի և անվտանգության նկատմամբ վերահսկողության ուժեղացումը: Առավել էական փոփոխություններ են կատարվել Ռուսաստանի Դաշնության օրենսդրության մեջ, որտեղ 2024 թվականին ուժեղացվել է օտարերկրյա քաղաքացիների կեցության նկատմամբ վերահսկողությունը, բարձրացվել է միգրացիոն կանոնների խախտումների համար սահմանված պատասխանատվությունը և ճշգրտվել է միգրանտների երեխաներին հանրակրթական հաստատություններում ընդունելու կարգը: Մշտադիտարկման շրջանակներում կողմերն ընդգծել են ԵԱՏՄ պետությունների աշխատանքային միգրացիայի ոլորտի ազգային օրենսդրության շարունակական վերլուծություն կատարելու անհրաժեշտությունը՝ հաշվետվություններն ամեն տարի ներկայացնելով Միության երկրների իրավասու մարմիններին: 
11 հուլիսի 2025 ԵԱՏՄ երկրները զարգացնում են արդյունաբերական համագործակցությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստում, որը նախագահել է ԵՏՀ պրոֆիլային նախարար Գոհար Բարսեղյանը, քննարկվել են Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսության իրական հատվածի մի շարք արդիական հարցեր: Մասնավորապես, հավանություն է տրվել Արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրականացման մշտադիտարկման արդյունքների մասին Հանձնաժողովի զեկույցը, համաձայնեցվել են արդյունաբերական արտադրանքի հիմնական տեսակների մասով ԵԱՏՄ պետությունների 2023 և 2024 թվականների, ինչպես նաև երկու կանխատեսվող ժամանակահատվածների՝ 2025 և 2026 թվականների պահանջարկի և առաջարկի ամփոփ կանխատեսումային հաշվեկշիռները: Քննարկվել է արդյունաբերության ոլորտի կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման վերազգային մեխանիզմի իրագործումը: «Կոմիտեի անդամները քննարկել են արդյունաբերական սուբսիդիաների ոլորտում աշխատանքների օպտիմալացման հնարավոր մեխանիզմները և նման նախատեսվող սուբսիդիաների մասին տեղեկատվության տրամադրման մասով ԵԱՏՄ մասին պայմանագրի առանձին դրույթների ճշգրտումները», — նաև նշել է Գոհար Բարսեղյանը:
11 հուլիսի 2025 ԵԱՏՄ երկրները քննարկում են քաղաքացիական ավիացիայում անօդաչու ավիացիոն համակարգերի օգտագործման և կարգավորման հեռանկարները «Անօդաչու ավիացիոն համակարգերը քաղաքացիական ավիացիայում. հեռանկարներ, մարտահրավերներ և կարգավորում» թեմայով կլոր սեղանի մասնակիցները քննարկել են քաղաքացիական նպատակների համար անօդաչու ավիացիոն համակարգերի (ԱԱՀ) շահագործման վիճակն ու հեռանկարները, անվտանգությունը անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգտագործման ընթացքում: Միջոցառումն անցկացվել է հուլիսի 10-ին և 11-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևի նախագահությամբ: «Գլոբալ թվայնացման և արդյունավետ լոգիստիկ լուծումների պահանջարկի պայմաններում անօդաչու տեխնոլոգիաները նոր հնարավորություններ են առաջարկում տրանսպորտի անվտանգության բարձրացման, ծախսերի նվազեցման և ֆունկցիոնալության ընդլայնման համար», — նշել է Արզիբեկ Կոժոշևը: Միջոցառման շրջանակներում նաև կարծիքներ և միջազգային փորձ են փոխանակել ժամանակակից պայմաններում ԱԱՀ ոլորտի գործունեության կարգավորման հարցերով: Արդիական թեմաները և թեմային առնչվող միջազգային հարցերը ներկայացրել են քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ՔԱՄԿ), Միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) և Օդային տրանսպորտի միջազգային ընկերակցության (ՕՏՄԸ) ներկայացուցիչները: Միջոցառման արդյունքների հիման վրա նախապատրաստվել է Բանաձև՝ թռիչքների անվտանգության մասին նորմատիվ ակտերի ներդաշնակեցման, թվային տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության դերի և այլնի վերաբերյալ եզրահանգումներով ու հանձնարարականներով:
11 հուլիսի 2025 Վերամշակման մաքսային ընթացակարգն օգնում է ԵԱՏՄ երկրների արդյունաբերական կոոպերացիային և արտահանմանը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում վերամշակման մաքսային ընթացակարգի կիրառումը խթանում է անդամ պետությունների արդյունաբերական կոոպերացիայի զարգացումը և արտահանումը: Սա ընդգծել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Վիտալի Վովկն այս թեմայով ԵՏՀ հարթակում կայացած սեմինարի ընթացքում: Ըստ Վիտալի Վովկի՝ նման մաքսային ընթացակարգը, որը նախատեսում է օտարերկրյա ապրանքների օգտագործում՝ մաքսատուրքերի և հարկերի վճարումից ժամանակավոր ազատմամբ, օգնում է Միությունում կատարելագործել արտադրական գործընթացները և բարձրացնել ապրանքների մրցունակությունը: Ըստ էության, այն եվրասիական «հնգյակի» երկրների ինտեգրման ներուժի կարևոր տարրերից է: «Բարձր տեխնոլոգիական արտադրանք արտադրելիս սեփական իրավասությունների ու տեխնոլոգիաների զարգացման և երրորդ երկրներ դրանց արտահանման ավելացման վերաբերյալ Միության պետությունների ղեկավարների նախաձեռնությունները Հանձնաժողովի կողմից իրականացնելու համար հարկ է ավելի լիարժեք օգտագործել մեր ինտեգրման ներուժը, — նշել է Վիտալի Վովկը: — Սա անհրաժեշտ է արդյունաբերական կոոպերացիայի զարգացման ուղղությամբ ջանքերի համախմբման և մրցունակ արտադրանքի ելքի նոր արդյունավետ մեխանիզմների մշակման համար»: Սեմինարում հատուկ ուշադրություն են դարձրել վերամշակման մաքսային ընթացակարգի գործնական կիրառման, Միության պետությունների մաքսային մարմինների կողմից դրա իրականացման վարչական ասպեկտներին, արտադրողներին և արտահանողներին տրվելիք առավելություններին: Արդյունաբերության այլ ոլորտների թվում, որտեղ ակտիվորեն կիրառվում է կամ կարող է կիրառվել նշված ընթացակարգը, նշվել են ավիաշինությունն ու նավաշինությունը, երկաթուղային մեքենաշինությունը, ավտոմոբիլաշինությունը՝ ներառյալ շարժիչների արտադրությունը, մետաղագործությունը, դեղագործությունը, փայտամշակումը, քիմիական, թեթև արդյունաբերությունը և մի շարք այլ ոլորտներ: Նշված ոլորտներում կոոպերացիոն մատակարարումների դինամիկայի վերլուծությունը վկայում է ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական կոոպերացիայի զարգացման և երրորդ երկրների շուկաներ բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանման ընդլայնման համար առկա զգալի ներուժի մասին: Սեմինարը կազմակերպվել է «Ռուսաստանի արտահանման կենտրոն» ընկերությունների խմբի աջակցությամբ: Սեմինարին մասնակցել են ԵԱՏՄ երկրների լիազոր պետական մարմինների, կազմակերպությունների, ոլորտային ընկերակցությունների, բիզնեսի ավելի քան 130 ներկայացուցիչներ:
10 հուլիսի 2025 Բախիթ Սուլթանովը բանակցություններ է վարել արհեստական բանականության և հեղինակային իրավունքի հարցերի շուրջ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը մասնակցել է Ժնևում Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) կենտրոնակայանում կայացած ՄՍՀԿ անդամ պետությունների ասամբլեաների նիստերի շարքին: Քննարկվել են մտավոր բանականության զարգացմանը և հեղինակային իրավունքի, ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների և արհեստական բանականության այլ օբյեկտների պահպանության ոլորտի իրավական կարգավորման կատարելագործմանն առնչվող հարցեր: Ասամբլեաների շրջանակներում կայացել է ԵՏՀ նախարարի հանդիպումը ՄՍՀԿ անցումային և զարգացած տնտեսություն ունեցող երկրների վարչության տնօրեն Հաբիբ Ասանի հետ: Կողմերը քննարկել են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում Հանձնաժողովի և ՄՍՀԿ-ի փոխգործակցության արդյունքները: Այդ թվում՝ վերահաստատվել է 2025 թվականի հոկտեմբերին կայանալիք «Անտիկոնտրաֆակտ» միջազգային համաժողովին ՄՍՀԿ-ի ներկայացուցիչների և ՄՍՀԿ-ի մշտական հանձնաժողովների և աշխատանքային խմբի աշխատանքներին՝ Հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցության հնարավորությունը: ԵԱՏՄ երկրներում մտավոր սեփականության արդյունավետ համակարգի ձևավորման աշխատանքներում Հանձնաժողովը հիմք է ընդունում ՄՍՀԿ-ի՝ որպես ամբողջ աշխարհում մտավոր սեփականության իրավունքների պահպանման գործում աջակցություն ցուցաբերող միջազգային կազմակերպության հսկայական փորձը», — նշել է Բախիթ Սուլթանովը: Բացի այդ, կայացել են ԵՏՀ նախարարի հանդիպումները Բելառուսի Հանրապետության մտավոր սեփականության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Կուրմանի և Ղազախստանի Հանրապետության արդարադատության նախարարության մտավոր սեփականության իրավունքների կոմիտեի նախագահ Շոլպան Աբդրեեվը: Կողմերը քննարկել են մտավոր սեփականության ոլորտում համակարգային փոխգործակցության կառուցման, ինչպես նաև ԵԱՏՄ երկրների առջև դրված նպատակներին համապատասխան ինտեգրման ներուժի առաջմղման հարցեր, այդ թվում՝ «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրի իրականացման շրջանակներում: ՄՍՀԿ-ն ՄԱԿ համակարգի մասնագիտացված հաստատություն է, որին անդամակցում է 194 պետություն։ ՄՍՀԿ գործունեությունը նվիրված է մտավոր սեփականության հավասարակշռված և արդյունավետ միջազգային համակարգի զարգացմանը: Ասամբլեաների նիստերն անցկացվում են տարեկան կտրվածքով մտավոր սեփականության ոլորտում առկա ընթացիկ գլոբալ իրավիճակն ուսումնասիրելու նպատակով: 2019 թվականին ԵՏՀ-ի և ՄՍՀԿ-ի միջև կնքվել է Փոխըմբռնման հուշագիր:
10 հուլիսի 2025 ԵԱՏՄ-ն և Ինդոնեզիան ավարտել են ազատ առևտրի մասին բանակցությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը և Ինդոնեզիայի Հանրապետության տնտեսական հարցերով համակարգող նախարար Այիրլանգա Հարթարթոն հայտարարել են ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների ավարտի մասին: Կողմերի երկխոսությունը կայացել է ՏԿԿ ռեժիմով: «Եվրասիական տնտեսական միությունը շարունակում է զարգացնել տնտեսական գործընկերությունների ցանցը առանցքային բարեկամական երկրների հետ: Իս Ինդոնեզիան, ինչպես հայտնի է, և՛ ԲՐԻԿՍ-ի անդամ է, և՛ Հարավարևելյան Ասիայի խոշորագույն տնտեսություններից մեկը՝ գրեթե 300 մլն մարդ բնակչությամբ», — նշել է Անդրեյ Սլեպնևը: ԵՏՀ նախարարը հիշեցրել է եվրասիական «հնգյակի» պետությունների հետ համագործակցության հարցում գործընկերով ավանդական հետաքրքրության մասին: Մասնավորապես, 2023 թվականին Մոսկվայում՝ 2-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում կայացել է ԵԱՏՄ-Ինդոնեզիա» ծավալուն բիզնես երկխոսությունը: «Բացարձակ արտահայտմամբ տուրքերի նվազեցումը կանդրադառնա Ինդոնեզիայի հետ ԵԱՏՄ առևտրի շուրջ 3 մլն դոլարի վրա: Ակնկալում ենք, որ մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետք առաջիկա 3-5 տարում կկրկնապատկվի: Ակնկալում ենք ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ արդյունաբերական խմբերի ապրանքների մասով Ինդոնեզիա մատակարարումների էական աճ», — ընդգծել է ԵՏՀ առևտրի նախարարը: Ըստ Անդրեյ Սլեպնեևի՝ ԵԱՏՄ-ն առանձնաշնորհային հասանելիություն կստանա, օրինակ, այնպիսի դիրքերի մասով, ինչպիսիք են պոլիմերները, պարարտանյութերը, էներգակիրները, քարհանքի ինքնափաթափերը, խողովակները, մետաղները և գունավոր մետաղներից պատրաստված արտադրանքը, էլեկտրական և մեխանիկական սարքավորումների լայն տեսականին: Խոսքը նաև ցորենի, ալյուրի, կաթի փոշու, հրուշակեղենի, ԽԵԱ-ի հալալ մսի, թռչնամսի մատակարարումների մասին: Համաձայնագիրը պետք է անցնի ստորագրմանը նախորդող ներպետական համաձայնեցման համապատասխան ընթացակարգեր:
Ցուցադրել ավելին