Նորություններ

26.10.2023

Մեկնարկում է «ԵԱՏՄ-2023 մոդելը»

Եվրասիական տնտեսական միությունում նոյեմբերի 7-ին մեկնարկում է «ԵԱՏՄ-2023 մոդելը»՝ ՌԴ ԱԳՆ ՄԳԻՄՕ-ի, ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության, Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համատեղ կրթական նախագիծը։ Սա եզակի ձևաչափ է, որը թույլ է տալիս խորասուզվել Միության գործունեության առանձնահատկությունների մեջ։

«ԵԱՏՄ մոդելը» ներառում է ինտեգրման ոլորտի առաջատար փորձագետների և գիտական գործիչների դասախոսություններ, թույլ է տալիս փոխգործակցել ամբողջ եվրասիական տարածքի տաղանդավոր երիտասարդների հետ, հնարավորություն է տալիս ստանալու որակավորման բարձրացման դասընթաց անցնելու պետական նմուշի հավաստագրեր և վկայականներ, դրական հույզեր և անգնահատելի փորձ ապահովում նախագծի մասնակիցների համար:

Նախագծին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 4-ը գրանցվել «ԵԱՏՄ մոդելի» https://eaeumodel.ru/ կայքում: Այնուհետև նոյեմբերի 7-ից 23-ը կանցկացվի որակավորման բարձրացման դասընթաց։

Եզրափակիչ՝ հիմնական փուլում, որը տեղի կունենա դեկտեմբերի 4-ից 6-ը, մասնակիցներն իրենց կփորձեն որպես ԵԱՏՄ անդամ պետությունների ներկայացուցիչներ և որոշումներ կմշակեն Միության հինգ մարմնի՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի, Եվրասիական տնտեսական միության դատարանի համար առաջարկված օրակարգերի շրջանակներում:

Նախագծին առնչվող բոլոր հարցերի համար դիմեք հետևյալ էլեկտրոնային փոստով՝ eaeumodel@my.mgimo.ru:

Անցկացման վայրը՝ Ռուսաստանի ԱԳՆ ՄԳԻՄՕ՝ Մոսկվա, Վերնադսկու պողոտա, 76։ Միջոցառումն անցկացվում է ՄԳԻՄՕ դաստիարակչական աշխատանքի վարչության և ՄԳԻՄՕ իրավաբանական ակումբի կազմակերպական աջակցությամբ:

Սպասո՜ւմ ենք ձեզ «ԵԱՏՄ-2023 մոդելում»: