Միության բոլոր պետությունները հաստատել են օդանավերի կառուցման գործում համագործակցության կարևորությունը և պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատանքն այս ոլորտում:
Ինչպես նշել է նախարարը, ռուսական կողմն արդեն համագործակցության առաջարկներ է ներկայացրել գործընկերներին: Մասնավորապես, առաջարկվել է անդամ պետությունների տարածքում օդանավերի խոշոր հանգույցային հավաքում կազմակերպել, տեղայնացնել ինքնաթիռների հավաքումն ու հետվաճառքային սպասարկումը՝ Միացյալ ավիաշինական կորպորացիայի («ՕԱԿ» ՀԲԸ) հիման վրա:
Արտակ Քամալյանի խոսքերով՝ ԵԱՏՄ ավիացիոն արդյունաբերությունը մեծ ներուժ ունի հետագա աճի և ներքին ու համաշխարհային շուկաներում իր դիրքերն ամրապնդելու համար, և դա պետք է ամբողջությամբ իրականացվի:
Նիստի մասնակիցները քննարկել են Անդամ պետությունների արդյունաբերական շինարարության 2020-2025 թվականների խոշոր ներդրումային նախագծերի ակնարկը: Փաստաթուղթն ընդգրկում է շուրջ 400 խոշոր ներդրումային նախագիծ մշակող և լեռնահանքային արդյունաբերությում՝ 9,5 տրիլիոն ռուբլու գումարի ընդհանուր ներդրման չափով: Նախագծերի վերաբերյալ տրամադրված տեղեկատվությունը թույլ կտա գտնել ներդրողներ, մատակարարներ և կապալառուներ, ներգրավել ուղղակի և պարտքային ներդրումներ, այդ թվում` ազգային և միջազգային ֆինանսական հաստատությունների մասնակցությամբ, բացահայտել շինարարական ռեսուրսների, սարքավորումների և տեխնոլոգիաների երկարաժամկետ կարիքները:
«Մենք կենտրոնանում ենք առաջիկա տարիներին ԵԱՏՄ շրջանակներում փոխադարձ ներդրումների ծավալի մեկուկես անգամ ավելացման վրա, – նշել է Արտակ Քամալյանը: – Այդ ցուցանիշներին հասնելու համար անհրաժեշտ է է «թվայնացնենք» և հավաքել մեր երկրների ներդրումային նախագծերը տվյալների միասնական բազայում և առաջարկել դրանց իրականացմանն աջակցող համապարփակ միջոցներ»:
Խորհրդատվական կոմիտեի մասնակիցները հավանություն են տվել նաև «Եվրասիական տնտեսական միության նոր առևտրատնտեսական գործընկերների հետ արդյունաբերական համագործակցության հեռանկարային ուղղությունների մասին» զեկույցի նախագծին: Այդ փաստաթուղթը պարունակում է ԵԱՏՄ մշակող արդյունաբերության շուկայի ներուժի համապարփակ վերլուծության արդյունքները, ներառյալ նոր առևտրատնտեսական գործընկերների հետ արտադրողների համագործակցային փոխգործակցության մակարդակը: Թեմայի արդիականությունը պայմանավորված է Միության նոր առևտրային գործընկերների հետ ազատ առևտրի գոտիներ ստեղծելու համաձայնագրերի կնքման նպատակահարմարության ուսումնասիրությամբ:
Նիստի մասնակիցների հավանությանն է արժանացել նաև ԵՏՀ Կոլեգիայի «Երկաթուղային տրանսպորտի արդյունաբերական արտադրանքի արտադրության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցության զարգացման մասինԵրկաթուղային տրանսպորտի արդյունաբերական արտադրանքի արտադրության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցության զարգացման մասին» հանձնարարականի նախագիծը: Փաստաթուղթը պարունակում է դաշնակից երկրներին առաջարկվող մի շարք միջոցներ՝ արդյունաբերության հիմնական խնդիրները լուծելու համար: