Նորություններ

19.05.2022 (Обновлено: 27.05.2022 10:21)

ԵԱՏՄ երկրները կիրականացնեն ծխախոտային արտադրատեսակների և դրանցից առաջացող նյութերի բաղադրության հաշվառում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հաստատել է Եվրասիական տնտեսական միության երկրների տարածքում օրացուցային տարվա ընթացքում իրացված ծխախոտային արտադրատեսակների բաղադրության և դրանցից առաջացող նյութերի վերաբերյալ տեղեկություններ պարունակող հաշվետվության ձևը:

Հաշվետվության հաստատված ձևը թույլ կտա ԵԱՏՄ երկրների առողջապահության ոլորտի մարմիններին ծխախոտային արտադրատեսակներ արտադրողներից տեղեկություններ ստանալ դրանց կազմի, ծխախոտին ավելացվող բաղադրիչների, օգտագործվող ոչ ծխախոտային բաղադրիչների, ինչպես նաև դրանցից առաջացող նյութերի վերաբերյալ:

Նախատեսվել է, որ կմշակվի և ԵԱՏՄ յուրաքանչյուր պետությունում շահագործման կհանձնվի էլեկտրոնային համակարգ, որն ապահովում է հաշվետվությունում ներկայացվող տվյալների փոխանցման և պահպանման գաղտնիությունը: Առաջին հաշվետվությունները կպատրաստվեն Միության երկրներում էլեկտրոնային համակարգի գործարկումից հետո հաջորդ տարվա համար: