Նորություններ

17.05.2023 (Обновлено: 24.05.2023 10:06)

ԵԱՏՄ երկրներն ու Չինաստանը շահագրգռված են մաքսային տեղեկատվության փոխանակմամբ

Մայիսի 17-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովում կայացել է ԵՏՀ մաքսային և առևտրային բլոկերի աշխատակիցների աշխատանքային հանդիպումը Ռուսաստանի Դաշնությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության մաքսային խորհրդատուի և այլ ներկայացուցիչների հետ։

Կողմերը նշել են մեծ հետաքրքրությունը ԵԱՏՄ երկրների և Չինաստանի միջև մաքսային ոլորտում համագործակցության զարգացմամբ՝ առաջին հերթին, 2019 թվականի հունիսի 6-ի Տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագրի իրականացման շրջանակներում տեղեկատվության փոխանակում հաստատելու նպատակով։

Հանդիպման մասնակիցները քննարկել են 2018 թվականի մայիսի 17-ի Առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի կիրարկման շրջանակներում հիմնադրված Մաքսային համագործակցության և առևտրի ընթացակարգերի դյուրացման ենթակոմիտեի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքները: Հանձնաժողովի ներկայացուցիչներն իրենց չինացի գործընկերներին պատմել են ԵԱՏՄ-ում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագրի և ԵԱՏՄ մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրի նախագծի մասին, ինչպես նաև տեղեկացրել մաքսային բլոկի վարչությունների և Առևտրային քաղաքականության վարչության կողմից լուծվող խնդիրների շրջանակի մասին։

Աշխատանքային հանդիպման մասնակիցները հատուկ ուշադրություն են դարձրել ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմինների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր մաքսային վարչության միջև տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման իրականացման կարգի մասին արձանագրության ստորագրման հեռանկարներին։

Մաքսային ենթակառուցվածքի վարչության տնօրեն Դանիյար Իմանալիևը նշել է, որ Միության պետությունների և Չինաստանի մաքսային ծառայությունների ակտիվ փոխգործակցությունը, նրանց միջև տեղեկատվության փոխանակումը շատ կարևոր է առևտրին աջակցելու և ապրանքների անդրսահմանային տեղափոխման ընթացքում անվտանգությունն ապահովելու համար։

Կողմերն ընդգծել են իրենց հետաքրքրությունը շփումները շարունակելու, այդ թվում՝ ՉԺՀ-ի Գլխավոր մաքսային վարչության ղեկավար Յույ Ցզյանհուայի և Հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Էլդար Ալիշերովի միջև աշխատանքային հանդիպում անցկացնելու հարցում: