Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 6957

08 հուլիսի 2025 ԵԱՏՄ-ում մակնշման միասնականացված կանոնները տարածվել են կարմիր և սև խավիարի, հեծանիվների, քսայուղերի, հականեխիչների վրա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը, քննարկելով Ռուսաստանի Դաշնության առաջարկները, որոշումներ է ընդունել ապրանքների մի շարք նոր կատեգորիաների նկատմամբ թվային մակնշման ընդհանուր կանոնները սահմանելու մասին: Մասնավորապես, խոսքը թառափի և լոսդազգիների խավիարի, հեծանիվների և հեծանիվի հենոցների, առանձին տեսակի քսայուղերի, քսանյութերի և հատուկ ավտոմոբիլային հեղուկների, հակամանրէային ազդեցությամբ կոսմետիկական միջոցների, ինչպես նաև ախտահանման միջոցների մասին է: «Մակնշվող ապրանքների թվի ընդլայնումը վկայում է Միության մակնշման ընդհանուր համակարգի զարգացման մասին, որը սպառողին թույլ է տալիս համոզվել արտադրանքի իսկության հարցում, ինչպես նաև բարձրացնում է շուկայի բարեխիղճ մասնակիցների մրցունակություն ապօրինի շրջանառության նվազեցման հաշվին», — նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը Նա ընդգծել է, որ ապրանքների նոր խմբերի մակնշումը կիրականացվի, ինչպես նախկինում, միասնականացված կանոններով։ Միաժամանակ հաշվի են առնվում ԵԱՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպական մոդելի դրույթները, որը հաստատվել է ԵՏՀ Խորհրդի 2019 թվականի որոշմամբ։ Այսպիսով, ապահովվելու է մակնշման ծածկագրերի փոխադարձ ճանաչում, ինչը կբացառի Միության տարածքում շրջանառելիս ապրանքները վերամակնշման անհրաժեշտությունը:
08 հուլիսի 2025 ԵՏՀ խորհրդի որոշումը թույլ կտա կանխել նիկոտին պարունակող ապօրինի արտադրանքի տարածումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել ապրանքների լրացուցիչ կատեգորիաներ սահմանելու մասին, որոնց փոխադրումների հետագծման համար կիրառվելու են նավիգացիոն կապարակնիքներ՝ համաձայն Եվրասիական տնտեսական միությունում նման կապարակնիքների կիրառման մասին 2022 թվականի համաձայնագրի: Նշված համաձայնագիրն ուժի մեջ է մտել: ԵԱՏՄ երկրներն ավարտում են փոխադրումների հետագծման գործարկման համար անհրաժեշտ ընթացակարգերը, որից հետո Հանձնաժողովը համապատասխան որոշում կընդունի: Առաջարկվող կարգավորումը կանդրադառնա ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 2404, 2939 79 000 0, 2939 80 000 0 ապրանքային դիրքերով դասակարգված նիկոտին պարունակող արտադրանքը, նիկոտինային հումքը, որոնք Միության տարածքից արտահանվում են ավտոմոբիլային տրանսպորտով՝ արտահանման մաքսային ընթացակարգին համապատասխան: Այս ապրանքների հետագծումը կսկսվի Համաձայնագրին համապատասխան փոխադրումների հետագծման առաջին փուլից: ԵՏՀ խորհրդի որոշումը նախապատրաստվել է ձեռնարկատերերի առաջարկների հիման վրա՝ Հանձնաժողովի փորձագիտական խմբի աշխատանքներին նրանց անմիջական մասնակցությամբ: Դրա իրագործումը թույլ կտա կանխել ԵԱՏՄ-ում նիկոտին պարունակող ապօրինի արտադրանքի տարածումը:
08 հուլիսի 2025 Հետաձգվել է էնեգրասպառող սարքերի էներգաարդյունավետությանը ներկայացվող պահանջների մասին տեխկանոնակարգի ուժի մեջ մտնելը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը Ռուսաստանի առաջարկով հետաձգել է Եվրասիական տնտեսական միության «Էներգասպառող սարքերի էներգետիկ արդյունավետությանը ներկայացվող պահանջների մասին» տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելու ժամկետը մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը: Սա թույլ կտա արդիականացնել փաստաթղթի մի շարք պահանջներ փոփոխությունների շրջանակներում, որոնք նախապատրաստվում են ԵԱՏՄ տեխկանոնակարգերի մշակման և դրանցում փոփոխությունների կատարման պլանին համապատասխան, և ավարտին հասցնել տեխնիկական կանոնակարգի իրականացման համար անհրաժեշտ երկրորդ մակարդակի ակտերի՝ ստանդարտների ցանկի և էներգասպառող սարքերի էներգետիկ արդյունավետության պիտակների մշակումը և ընդունումը: ԵՏՀ խորհրդի նույն որոշմամբ մինչև 2028 թվականի մարտի 1-ը հետաձգվել է Հանձնաժողովի խորհրդի՝ տարբեր տեսակի էներգասպառող սարքերի պիտակների ձևերը և դրանց ձևավորման կանոնները սահմանող որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը։  Նաև երեք տարի ժամկետով հետաձգվելի է տեխկանոնակարգի մի շարք հավելվածներով սահմանված առանձին պահանջների ուժի մեջ մտնելը:
08 հուլիսի 2025 Փոփոխվել են Բուժապրանքների գրանցման և անվտանգության, որակի և արդյունավետության փորձաքննության կանոնները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հուլիսի 8-ի նիստում հաստատել է Բժշկական արտադրատեսակների գրանցման և անվտանգության, որակի և արդյունավետության փորձաքննության կանոնների փոփոխությունները: Մասնավորապես, հստակեցվել են գրանցման ընթացակարգերը նոր բժշկական արտադրատեսակները Բժշկական արտադրատեսակների գլոբալ անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության բժշկական արտադրատեսակների անվանացանկում ներառելու անհրաժեշտության դեպքում: Ճշգրտվել է հնարավոր ռիստի ցածր դասերի և in vitro աշխորոշման համար նախատեսված բուժապրանքների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Ընդուված փոփոխությունները թույլ կտան օպտիմալացնել ԵԱՏՄ իրավունքով սահմանված բժշկական արտադրատեսակների գրանցման և փոխձաքննության ընթացակարգը:
07 հուլիսի 2025 «Դաշտի համառուսական օր-2025»-ի շրջանակներում քննարկվել է ԵԱՏՄ-ում տոհմային անասնաբուծության արդյունավետության բարձրացումը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղարտադրության արդյունավետության բարձրացման և մրցունակ արտադրանքի իրացման նորարարական մոտեցումների ներդրման մասին խոսել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նաիրա Կարապետյանը՝ ելույթ ունենալով «Գենետիկա: Պարզ խոսքերով՝ կարևորի մասին» թեմայով կլոր սեղանին, որն անցկացվել է Վոլգոգրադի մարզում՝ «Դաշտի համառուսական օր-2025» ցուցահանդեսի շրջանակներում: «Ներկա փուլում հիմնական ուղղություն պետք է դառնա ընտրասերման և տոհմանին աշխատանքներում գենոմային վերլուծության հիման վրա գյուղատնտեսական կենդանիների տոհմայի արժեքի կանխատեսման մեթոդաբանության ներդրման ուղղությամբ Միության երկրների և Հանձնաժողովի համատեղ գործունեությունը», — նշել է Նաիրա Կարապետյանը: Ցուցահանդեսի միջոցառումների ընթացքում քննարկվել են տոհմային անասնաբուծության զարգացման պլանները, ընտրասերման հայրենական նվաճումների պահպանման ժամանակակից հնարավորությունները, կաթնային ուղղության խոշոր եղջերավոր անասունների գենետիկ ներուժի բարելավման ուղիները: Կլոր սեղանի մասնակիցները տեղեկություն են փոխանակել կենդանիների տոհմային արժեքի գնահատման մեթոդիկայի ներդրման արդյունքների մասին, ինչպես նաև քննարկել Միության շրջանակներում տոհմային ռեսուրսների շուկայի զարգացման հեռանկարները: Նշվել է տոհմային կենդանիների գենոտիպային և ֆենոտիպային հատկանիշների հավաքագրման և հաշվառման միասնականացված մոտեցումների կիրառման անհրաժեշտությունը նրանց տոհմային արժեքի գնահատման, սեփական մրցունակ տոհմային արտադրանքի արտադրության աճի համար: Նաիրա Կարապետյանը կարևորել է համաձայնեցված գործողությունները անասնաբուծության կայուն զարգացման ընդհանուր նպատակների իրականացման համար:
07 հուլիսի 2025 ԵԱՏՄ-ն պարզեցնում է բարձր տեխնոլոգիական բժշկական սարքերի ներմուծման ընթացակարգը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան որոշում է ընդունել, որն ուղղված է Եվրասիական տնտեսական միություն բարձր տեխնոլոգիական բժշկական սարքերի, այդ թվում՝ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի ժամանակակից համակարգերի ներմուծման ընթացակարգի պարզեցմանը: Այս նպատակով ընդլայնվել է այն արտադրանքի ռադիոհաճախականությունների շերտերի ցանկը, որի ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծման դեպքում չի պահանջվում լիցենզիայի, եզրակացության (թույլատրական փաստաթղթի) կամ միասնական գրանցամատյանի տեղեկությունների տրամադրում: «Համապատասխան համակարգերը մի շարք առավելություններ ունեն վիզուալացման, տեղադրման և շահագործման բարձր որակի տեսանկյունից: Դրանց տեխնիկական բնութագրերը չեն բերում էլեկտրամագնիսական խոչընդոտների առաջացմանը», — նշել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը:    Ընդունված որոշումը թույլ կտա կրճատել կազմակերպությունների ֆինանսական և ժամանակի ծախսերը նշված ապրանքները ներմուծելիս: Փաստոթուղթն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր հետո։
04 հուլիսի 2025 Թվային տեխնոլոգիաները Միության երկների ԱԱՀ-ում դառնում են դրա արդյունավետության բարձրացման առանցքային գործիք Այս մասին հուլիսի 4-ին Վոլգոգրադում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը՝ ելույթ ունենալով Դաշտի համառուսական օր-2025-ի «Ապագայի նպատակներ. ռուսական բուսաբուծության արդյունավետության բարձրացում» լիագումար նիստում: «Եվրասիական տնտեսական միության երկրների գյուղատնտեսությունը որակական վերափոխումների շեմին է: Ագրարային շուկայի փոխակերպումը թվային մոդելի գյուղարտադրության արագացված աճի գործիքներից մեկն է: Հենց այս ուղղությամբ են կենտրոնացված ԵՏՀ-ի և ազգային կառավարությունների ջանքերը», — նշել է Գոհար Բարսեղյանը: Նիստում քննարկվել են բուսաբուծությունում արդյունավետության բարձրացման հարցեր, այդ թվում՝ ժամանակակից թվային լուծումների՝ անօդաչու տեխնոլոգիաների, թվային մշտադիտարկման և ռոբոտացման հաշվին: Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը և Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Իգոր Գորլովը: Գործարար ծրագրի շրջանակներում Գոհար Բարսեղյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Օքսանա Լուտի հետ: Քննարկվել են ԵԱՏՄ պետությունների միջև ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցեր: Կողմերը նշել են ինտեգրման գործընթացների խորացման և ոլորտի կայուն զարգացման ապահովման անհրաժեշտությունը, քննարկել ԱԱՀ ոլորտում «Եվրասիական տնտեսական ուղի» մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում  ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական գործընթացների զարգացման մասին հռչակագրի իրականացման ընթացքը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ագրոարդյունաբերական համալիրում կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմի գործարկման առաջարկների նախապատրաստմանը համատեղ ջանքերն ուղղելու մասին: «ԱԱՀ-ում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացումը կնպաստի արտադրվող արտադրանքի ծավալների մեծացմանը, տեխնոլոգիական կատարելագործմանը, միջազգային առևտրատնտեսական շփումների և փոխադարձ ներդրումների ավելացմանը», — նշել է ԵՏՀ նախարարը: Գոհար Բարսեղյանը կարևորել է համաձայնեցված գործողությունները գյուղատնտեսության կայուն զարգացման ընդհանուր նպատակների իրագործման, ԵԱՏՄ շրջանակներում ընդհանուր ագրարային շուկայի կարգավորման համար: ԵՏՀ նախարարը նաև մասնակցել է «Դաշտի համառուսական օր — 2025» ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը և շրջայցին, որտեղ ծանոթացել է ժամանակակից գյուղատնտեսական տեխնիկային և սարքավորումներին:
Ցուցադրել ավելին