Նորություններ

19.05.2023 (Обновлено: 22.05.2023 15:39)

ԵԱՏՄ երկրները մերձեցնում են իրենց դիրքորոշումները գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հարցերով

Մայիսի 16-ից 17-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևի նախագահությամբ կայացել է էներգետիկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության պետությունների լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի նիստը:

Հանդիպման ընթացքում Եվրասիական «հնգյակի» էներգետիկայի նախարարությունների ղեկավարները քննարկել են գազի ընդհանուր շուկայի և նավթի ու նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման առավել արդիական հարցերը, էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի աշխատանքը, փոխադարձ առևտրի կանոնները և էլեկտրաէներգիայի կենտրոնացված առևտրի օպերատորի օր առաջ գործառույթները։

Արզիբեկ Կոժոշևը նշել է այն հարցերի լուծման անհրաժեշտությունը, որոնց շուրջ կողմերը տևական ժամանակ չեն կարողացել կոնսենսուսի հասնել, ինչպես նաև կառուցողական երկխոսությանը նրանց պատրաստակամությունը. «Կողմերի համար նուրբ հարցերի վերաբերյալ լուծումների որոնումը կշարունակվի ինչպես երկկողմ հիմքով, այնպես էլ ավելի բարձր մակարդակով՝ ընդհանուր շուկաների վերաբերյալ հիմնարար փաստաթղթերն հնարավորինս արագ ավարտելու և ընդունելու նպատակով»։

ԵԱՏՄ երկրների էներգետիկայի նախարարներն առաջարկել են ամրապնդել փոխգործակցությունը ընդհանուր էներգետիկ շուկաների գործունեության առանձին հարցերի կարգավորման շուրջ երկկողմ խորհրդատվությունների անցկացման շրջանակում։

Բացի այդ, հանդիպման շրջանակներում Արզիբեկ Կոժոշևը նշել է Բելառուսի Հանրապետության էներգետիկայի նախարար Վիկտոր Կարանկևիչի ներդրումը եվրասիական ինտեգրման զարգացման գործում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անունից հանձնել հուշակրծքանշան։