Նորություններ

19.05.2022

ԵԱՏՄ-ի թվային օրակարգը 2.0 կքննարկեն ԵՏՀ-22-ին

Եվրասիական տնտեսական համաժողով-2022-ի հինգերորդ պանելային քննարկումը նվիրված կլինի ԵԱՏՄ 2.0-ի թվային օրակարգին:
Առանցքային թեմատիկ նստաշրջանի թեման է՝ «ԵԱՏՄ թվային զարգացումը՝ որպես արդյունավետ ինտեգրման բանալի»

Օրը և ժամը՝ 26 մայիսի, 9:20 – 10:50 (տեղական ժամանակով)

Վայրը՝ ք. Բիշքեկ, Մանասի պող., 16, «Novotel» հյուրանոց, սրահ №2

Բանավեճի մասնակիցները կքննարկեն, թե ինչպես է տեխնոլոգիական հեղափոխությունը, թվայնացումը արմատապես փոխում մեզ շրջապատող կյանքը՝ ազդելով մարդու կյանքի բոլոր ոլորտների վրա։

ԵԱՏՄ թվային վերափոխման ոլորտում այսօր ձեռք բերված արդյունքները կարող են դիտվել որպես ընդունված որոշումների արդյունավետության ակնառու ցուցիչներ՝ թվային նախագծերի արագության, մասշտաբայնության, առաջնահերթության տեսանկյունից: Սակայն ԵԱՏՄ թվային օրակարգի հետագա զարգացումը, անշուշտ, պահանջում է թվային ոլորտում կառավարչական որոշումների անընդհատ վերաիմաստավորում (life long updating) և դրանց իրագործման մոտեցումների կատարելագործում՝ հաշվի առնելով գլոբալ միտումներն ու մարտահրավերներն արագ փոփոխվող աշխարհի ֆոնին:

Այս պայմաններում ԵԱՏՄ երկրները պետք է մշտապես վերաիմաստավորեն և ընդլայնեն Միության թվային օրակարգի առաջնահերթությունները։ Այսօր աշխարհի պետությունների կողմից ՏՀՏ ոլորտում իրենց ներուժի սրընթաց ավելացման պայմաններում թվային ինքնիշխանության հարցերն առաջին պլան են մղվում։

Նիստի մոդերատորն է ԵՏՀ Կոլեգիայի նախագահի օգնական Դմիտրի Շեդկոն:

Նստաշրջանին ելույթ կունենան ԵՏՀ նախարարներ, ԵԱՏՄ երկրների պրոֆիլային նախարարությունների ղեկավարներ, բիզնեսի և գիտական համայնքի ներկայացուցիչներ:

Հինգերորդ պանելային քննարկումը ներառում է երկու թեմատիկ նստաշրջաններ և հանրային ընդունարան:

· Էլեկտրոնային առևտուր՝ ԵԱՏՄ միասնական շուկայի ենթակառուցվածքի հենարանը

· ԵԱՏՄ-ի թվային զարգացումը որպես արդյունավետ ինտեգրման բանալի

· Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով բլոկի հանրային ընդունարան:

 Տեղեկանք

Եվրասիական տնտեսական համաժողովն առաջին անգամ կանցկացվի մայիսի 26-ին Բշքեկում։ Ծրագիրը ներառում է լիագումար նիստ՝ Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարների մասնակցությամբ, ինչպես նաև վեց պանելային նստաշրջան։ Համաժողովին մասնակցությունն անվճար է։

Համաժողովին կարելի է գրանցվել պաշտոնական կայքում։

ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության Տեղեկատվական ապահովման բաժին