Նորություններ

11.04.2022 (Обновлено: 28.04.2022 17:40)

Հաստատվել է Եվրասիական տնտեսական համաժողով-2022-ի հայեցակարգը

Ապրիլի 8-ին տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական համաժողովի կազմկոմիտեի նիստը՝ կազմկոմիտեի նախագահ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ, Ղրղզստանի Հանրապետության Նախարարների Կաբինետի Նախագահի առաջին տեղակալ Արզիբեկ Օրոզբեկովիչ Կոժոշևի նախագահությամբ:

Նիստի ընթացքում հաստատվել է համաժողովի հայեցակարգը հետևյալ թեմատիկայով՝ «Եվրասիական տնտեսական ինտեգրումը գլոբալ փոփոխությունների դարաշրջանում: Ներդրումային ակտիվության նոր հնարավորություններ»:

Համաժողովի ծրագիրը ներառում է լիագումար նիստ՝ Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարների մասնակցությամբ, ինչպես նաև վեց պանելային նստաշրջան։

Դրանցից մեկում նախատեսվում է քննարկել եվրասիական ինտեգրման ռազմավարական զարգացման հեռանկարները գլոբալ փոփոխությունների դարաշրջանում։ Դրա շրջանակներում նախատեսվում է անցկացնել մի շարք քննարկումային նստաշրջաններ՝ «Ռազմավարություն - 2025՝ ձևավորելով ԵԱՏՄ ապագայի պատկերը: ԵԱՏՄ-ում համագործակցության նոր ոլորտներ և ուղղություններ», «Միության ներքին շուկայի հեռանկարներն առանց խոչընդոտների. Զարգացման ուղիներ», «Եվրասիականությունը որպես մարդկանց միավորելու գաղափար. Հայացք դեպի ապագա», «ԵԱՏՄ փոխգործակցությունը հեռանկարային միջազգային գործընկերների հետ. փոխշահավետ համագործակցություն Մեծ Եվրասիայում»:

Մեկ այլ պանելային նստաշրջան նվիվրված կլինի ֆինանսական շուկաներին և զարգացման ինստիտուտներին (զարգացման բանկերին): Դրա ընթացքում մասնակիցները քննարկելու են մակրոտնտեսական կայունության հնարավորությունները և ԵԱՏՄ երկրների տնտեսությունների աճի կետերը։ Քննարկման համար առաջարկվել են հետևյալ թեմաները. «ԵԱՏՄ պետությունների ազգային արժույթներով փոխարժեքով նոմինացված բորսային ֆինանսական գործիքների դերը տնտեսական աճի խթանման գործում», «ԵԱՏՄ տարածքում ինտեգրված արտարժույթի շուկայի ձևավորման գործնական հայեցակետերը: Միության անդամ պետությունների ազգային արժույթների ուղղակի փոխարժեքի ձևավորման մեխանիզմները», «Փոխադարձ առևտրի շրջանակներում հաշվարկներ կատարելիս ԵԱՏՄ անդամ պետությունների ազգային արժույթների օգտագործման ընդլայնման ուղիները», «Տնտեսության զարգացմանն ուղղված նպատակային աջակցության ծրագրերի իրականացման միջազգային փորձը: Միջազգային ծրագրեր և ներառական զարգացման նախագծեր»:

Երրորդ պանելային նստաշրջանում նախատեսվում է դիտարկել արդյունաբերության և ԱԱՀ-ի հարցերը՝ որպես Միության տնտեսական աճի և տնտեսական անվտանգության ապահովման շարժիչ ուժեր։ Քննարկվելու են.«Արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները. առանցքային միտումները, իրականացման գործիքները, մարտահրավերները և ռիսկերը», «ԵԱՏՄ ագրոարդյունաբերական համալիրի թվային արդիականացում», «Տեխնիկական կարգավորում՝ մարդկանց և բիզնեսի շահերից ելնելով», «ԵԱՏՄ ոսկերչական օրակարգ. արդյունքներ, հեռանկարներ և հնարավորություններ»:

Չորրորդ պանելային նստաշրջանի թեման կդառնա տնտեսական զարգացումը խթանելու համար էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքը։ Այն կներառի մի շարք ենթանստաշրջաններ. «Տրանսպորտային համալիրը եվրասիական տնտեսական ինտեգրման հենքն է», «Տրանսպորտի ոլորտում լիազոր մարմինների ղեկավարների խորհուրդը», «ԵԱՏՄ երկրների էներգետիկ միջանցքների ստեղծման հեռանկարները», «Էներգետիկայի ոլորտում լիազոր մարմինների ղեկավարների խորհուրդը»:

Միության 2.0 թվային օրակարգի հարցերին վերաբերոց հինգերորդ խանելային նստաշրջանում նախատեսվում է քննարկել հետևյալ ուղղությունները. «Էլեկտրոնային առևտուր. ԵԱՏՄ միասնական շուկայի ենթակառուցվածքի հիմքը», «ԵԱՏՄ թվային զարգացումը որպես արդյունավետ ինտեգրման բանալին», «Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով բլոկի «Հանրային ընդունարանը», «Բիզնեսի և ԵԱՏՄ մաքսային ծառայությունների երկխոսությունը»:

Մեկ այլ պանելային նստաշրջանում կքննարկվեն ԵԱՏՄ-ում փոխգործակցության նոր ուղղությունները, ներառյալ հետևյալ թեմաները. «Զբոսաշրջության ոլորտը տնտեսական համագործակցության ընդլայնման նոր փուլ է», «Բարձրագույն կրթության կրթական ծրագրերի իրականացման գործում փոխգործակցության ցանցային ձևերի զարգացում», «Ռազմավարություն – 2025. երիտասարդների տեսակետը ԵԱՏՄ-ի զարգացման վերաբերյալ»:

Ցուցահանդեսային մասը ներառում է ագրոարդյունաբերական համալիրի ապրանքների ցուցադրություն՝ ոլորտի ձեռքբերումների և զարգացման հեռանկարների ցուցադրմամբ։

Բացի այդ, նախատեսվում է անցկացնել ԵԱՏՄ Գործարար խորհրդը՝ Հանձնաժողովի կողմից կազմակերպված գործարար երկխոսությամբ։

Հաստատվել է լիագումար նիստի մոդերատոր՝ ՌԱՁՄ ղեկավար Ալեքսանդր Շոխինի թեկնածությունը։

Հանձնաժողովը համաժողովի օպերատորի հետ միասին ակտիվորեն աշխատում է համաժողովի մոդերատորների, բանախոսների և մասնակիցների, ինչպես նաև պանելային նստաշրջաների բովանդակության որոշման ուղղությամբ։

Կազմակերպչական կոմիտեի նիստում մասնակցել են Կազմկոմիտեի նախագահի տեղակալ, ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, ԵՏՀ կոլեգիայի անդամները, նախարարությունների, Միության երկրների գերատեսչությունների ներկայացուցիչները և համաժողովի օպերատորը։

Հիշեցնենք, որ համաժողովը տեղի կունենա այս տարվա մայիսի 26-ին Բիշքեկում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի նախօրեին։

Տեղեկանք

Եվրասիական տնտեսական համաժողովը Եվրասիական տնտեսական միության տնտեսական ոլորտում ամենամյա բիզնես միջոցառումն է, որը հերթականությամբ անցկացվում է Միության մարմիններում նախագահող ԵԱՏՄ պետությունում՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդում, Եվրասիական Միջկառավարական խորհրդում և ԵՏՀ Խորհրդում: Համաժողովն անցկացվում է ԵՏԲԽ առ 2019 թվականի հոկտեմբերի 1-ի № 16 որոշման հիման վրա:

Միջոցառումն ուղղված է անդամ պետությունների և երրորդ երկրների խոշոր, միջին և փոքր բիզնեսի ղեկավարների, անդամ պետությունների առաջին դեմքերի, ԵԱՏՄ երկրների պետական ​​իշխանությունների ղեկավարների և ներկայացուցիչների, ինչպես նաև երրորդ երկրների կառավարությունների ղեկավարների և անդամների, Միության շրջանակներում համագործակցության զարգացմամբ հետաքրքրված միջազգային, գիտական ​​և կրթական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությանը:

Եվրասիական տնտեսական համաժողովի անցկացման նպատակներն են՝ անդամ պետությունների տնտեսական համագործակցության հետագա զարգացումը, անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների միջև համագործակցական կապերի ձևավորումը և անդամ պետությունների ներդրումային և նորարարական ներուժների միավորման շնորհիվ սիներգետիկ արդյունքին հասնելը, արտահանման ներուժի զարգացումը։