Նորություններ

01.12.2023

2022 թվականին Միությունում պահպանվել է անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման կարգը

Եվրասիական տնտեսական միության երկրների պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների ղեկավարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության վարչության տնօրեն Արկադի Խաչատրյանը համատեղ նիստում քննարկել են 2022 թվականին ներմուծման մաքսատուրքերի մուտքագրման և բաշխման ստուգման արդյունքները:

«Մաքսատուրքերի մուտքագրումն ու բաշխումը կարևոր և զգայուն թեմա է բոլոր անդամ պետությունների համար, – ընդգծել է Արկադի Խաչատրյանը։ – Կնշեմ Հանձնաժողովի և անդամ պետությունների պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների միջև հստակ փոխգործակցության կարևորությունը՝ խոցելիությունները բացահայտելու և Միության նորմատիվ բազայի կատարելագործման համար անհրաժեշտ որոշումներ ընդունելու համար»:

ԵՏՀ ներկայացուցիչը համատեղ նիստի մասնակիցներին տեղեկացրել է ներմուծման մաքսատուրքերի գումարների մուտքագրման, բաշխման և փոխանցման մեխանիզմի կատարելագործման, ինչպես նաև պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների կողմից նախորդ տարիների իրենց հաշվետվություններում բարձրացված մի շարք այլ մեթոդաբանական հարցերի ուղղությամբ Հանձնաժողովի կողմից կատարվող աշխատանքների մասին:

Նիստում հաստատվել է Համատեղ վերահսկողական միջոցառման անցկացման արդյունքների մասին ակտի ձևը, որը մշակվել է Հանձնաժողովի կողմից պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների հետ համատեղ Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և վճարների) գումարների մուտքագրման և բաշխման, ԵԱՏՄ անդամ պետությունների բյուջեներ որպես եկամուտ դրանց փոխանցման կարգը պահպանելու հարցերով համատեղ վերահսկողական միջոցառումներ անցկացնելու մասին 2021 թվականի նոյեմբերի 16-ի համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան:

Ստուգման ղեկավար, Ռուսաստանի Դաշնության Հաշվիչ պալատի աուդիտոր Անդրեյ Բատուրկինն ընդգծել է, որ Միության երկրների լիազոր մարմիններն ընդհանուր առմամբ հիմնականում ապահովել են ներմուծման մաքսատուրքերի գումարների մուտքագրման և բաշխման կարգի պահպանումը։

Տեղեկանք

Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և վճարների) գումարների մուտքագրման ու բաշխման, որպես եկամուտ անդամ պետությունների բյուջեներ դրանց փոխանցման կարգի մասին արձանագրության 53-րդ կետի համաձայն (ԵԱՏՄ մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի № 5 հավելված)՝ պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինները համատեղ վերահսկողական միջոցառումների շրջանակներում յուրաքանչյուր տարի ստուգում են անդամ պետություններում ներմուծման մաքսատուրքերի գումարների մուտքագրման և բաշխման կարգի պահպանումը:

ԵԱՏՄ երկրներում ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմիններն են Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ պալատը, Բելառուսի Հանրապետության Պետական վերահսկողության կոմիտեն, Ղազախստանի Հանրապետության Բարձրագույն հաշվեքննիչ պալատը, Ղրղզստանի Հանրապետության Հաշվիչ պալատը, Ռուսաստանի Դաշնության Հաշվիչ պալատը։

Ռուսաստանի Դաշնության Հաշվիչ պալատի հարթակում կայացել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների ֆինանսական վերահսկողության (աուդիտի) բարձրագույն մարմինների համատեղ նիստը։