Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն իր հերթին նշել է, որ տարածաշրջանների միջև ուղիղ երկխոսությունը նոր հնարավորություններ է բացում ընդհանուր առմամբ տարածաշրջանի բիզնեսի և տնտեսության զարգացման համար:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հայտարարել է, որ անհրաժեշտ է տարածաշրջանային արտադրության և արտահանման զարգացման համար ԵԱՏՄ հնարավորությունների ակտիվ օգտագործում, տեղական բիզնեսը շահագրգռված է կոոպերացիոն կապեր ստեղծելու, ԵԱՏՄ այլ երկրների տարածաշրջանների արտադրողների և ներդրողների հետ կապեր հաստատելու հարցում:
ԵՏՀ ներկայացուցիչները սեմինարի մասնակիցներին պատմել են Միությունում տարածաշրջանների և բիզնեսի զարգացման հնարավորությունների մասին, իսկ Ռուսաստանի Դաշնության Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության (ՌՆԳ) ներկայացուցիչները ներկայացրել են տարածաշրջանների ներդրումային գրավչության գնահատման մոտեցումները, որից հետո Հայաստանի մարզերի ընկերությունները և գործարարները կարողացել են ստանալ իրենց հարցերի պատասխանները:
Հայաստանի մարզերի ներկայացուցիչները տեղեկացրել են Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց Ձորի, Արագածոտնի և Կոտայքի մարզերի ներդրումային հնարավորությունների մասին, այդ թվում՝ օրգանական գյուղատնտեսության, վերականգնվող էներգիայի արտադրության (արևային վահանակների տեղադրումը տնտեսապես նպատակահարմար է բարենպաստ կլիմայի պատճառով ՝ տարեկան առնվազն 300 արևային օր), ռեկրեացիոն և առողջարարական համալիրների զարգացման, տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման մասով և շահագրգռվածություն են հայտնել նոր համագործակցական նախագծերի ստեղծման վերաբերյալ: Իրենց հերթին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչները պատմել են տարածաշրջանային զարգացման գործում պետության ունեցած փորձի և մոտեցումների մասին։
«Կանաչ հեղաշրջում». հնարավորություններ և հեռանկարներ տարածաշրջանների համար» թեմատիկ սեմինարի շրջանակներում քննարկվել են կանաչ տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացման և կանաչ տնտեսության սկզբունքների ներդրման հարցեր։ Մասնակիցները նշել են, որ կանաչ տնտեսությանն անցումը ԵԱՏՄ-ում պետք է տեղի ունենա աստիճանաբար, նախագծային մոտեցման կիրառման եղանակով, որը հաշվի կառնի երկրների ազգային շահերը և տարածաշրջանի զարգացման սոցիալ-տնտեսական ասպեկտները։
ԵՏՀ-ն կամփոփի սեմինարի մասնակիցներից ստացված բոլոր առաջարկները միջտարածաշրջանային առևտրատնտեսական համագործակցության զարգացման համակարգված աշխատանքի կառուցման համար, այդ թվում՝ դրան տարածաշրջանային վարչակազմերի ներկայացուցիչների ներգրավմամբ։
Սեմինարի նյութերը՝ Արմավիրի մարզ, Վայոց Ձորի մարզ , Կոտայքի մարզ, Լոռու մարզ, Սյունիքի մարզ, Շիրակի մարզ
Տեղեկանք
Սեմինարի կազմակերպիչներն են՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանը և Կապան քաղաքի համայնքապետարանը։
Միջոցառմանը մասնակցել են ԵԱՏՄ երկրների լիազոր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի մարզպետարանների, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության, Ռուսաստանի Դաշնության Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության, բիզնես համայնքի ներկայացուցիչներ և այլք:
Սեմինարի հիմնական նպատակն է փորձի փոխանակումը և ԵԱՏՄ շրջանակներում միջտարածաշրջանային համագործակցության ակտիվացման մոտեցումների մշակումը (Մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի 6.1.4-րդ կետի իրականացում), ինչպես նաև ԵԱՏՄ-ում կանաչ տնտեսության զարգացումը (8.3.1-րդ, 8.3.2-րդ, 8.3.4-րդ, 8.3.5-րդ, 8.3.7-րդ)՝ հաշվի առնելով Հայաստանի մարզերի և ԵԱՏՄ այլ երկրների տնտեսական ներուժը։