Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
eng
арм
бел
қаз
кыр
որոնում
որոնում
Выберите язык
рус
eng
арм
бел
қаз
кыр
Հանձնաժողով
Նորություններ
ԶԼՄ-ների ուշադրությանը
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային ինֆորմացիա
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 6830
30 մայիսի 2025
ԵՏՀ-ում քննարկել են ԵԱՏՄ-ում մաքսային կարգավորման կատարելագործման հարցեր
Ապրիլի 30-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովում տեղի է ունեցել մաքսային կարգավորման կատարելագործման հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի նիստը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովի նախագահությամբ։ Քննարկվել են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքում կատարվող փոփոխությունները, որոնք վերաբերում են ԵԱՏՄ մաքսային սահմանով բեռնարկղերի պարզեցված տեղափոխմանը։ Քննարկվել են մաքսային տարանցման մաքսային ընթացակարգի կիրառման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև որսաքանակի և ձկնամթերքի վերաբերյալ տեղեկությունների փոխանակման հարցեր։ Աշխատանքային խմբի մասնակիցները պայմանավորվել են շարունակել քննարկումները առավել զգայուն հարցերի շուրջ։ Աշխատանքային խմբի հաջորդ նիստը նախատեսված է անցկացնել այս տարվա մայիսին առերես ձևաչափով։
30 մայիսի 2025
Մաքսիմ Երմոլովիչ. «Մրցակցության տարածաշրջանային կազմակերպությունների հանդիպումները նպաստում են աշխարհում ավելի արդյունավետ մրցակցային քաղաքականության մշակմանը»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ Եգիպտոսի մրցակցային գերատեսչության աջակցությամբ, Կահիրեում անցկացրել է մրցակցության տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպում։ Հանդիպմանը մասնակցել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը։ Նման միջոցառումները, որոնք ԵՏՀ պրոֆիլային բլոկի նախաձեռնությամբ ավանդական են դարձել, օգնում են միջազգային տարածաշրջանային կազմակերպություններին արդիական հարցերի շուրջ կառուցողական համագործակցություն ծավալելու, աշխատանքային փորձ փոխանակելու գործում։ Հինգերորդ հանդիպման մասնակիցների ուշադրության կենտրոնում էր մրցակցության արդյունավետ կարգավորման գործելակերպը։ «Մենք խթանում ենք տարածաշրջանային համագործակցության առավելությունները, ամրապնդում և ընդլայնում միջտարածաշրջանային երկխոսությունը, հարմարեցնում առաջադեմ մրցակցային գործելակերպը յուրաքանչյուր տարածաշրջանի կարիքներին, ստեղծում նոր գաղափարներ, ինչն արդյունքում հանգեցնում է աշխարհում ավելի արդյունավետ մրցակցային քաղաքականության», — կարծում է Մաքսիմ Երմոլովիչը։ ԵՏՀ-ն կշարունակի անցկացնել տարածաշրջանային մրցակցային կազմակերպությունների հանդիպումները։ Հինգերորդ հանդիպմանը մասնակցել են Եգիպտոսի մրցակցային գերատեսչության նախագահը, ՅՈՒՆԿՏԱԴ-ի, Արևելյան և Հարավային Աֆրիկայի ընդհանուր շուկայի, Արևելյան Աֆրիկայի համայնքի, Արևմտյան Աֆրիկայի տնտեսական և արժութային միության, Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնքի, Արաբական մրցակցային ցանցի, Հարավարևելյան Ասիայի ազգերի ընկերակցության, ԲՐԻԿՍ-ի և Կարիբյան համայնքի ներկայացուցիչներ։
29 մայիսի 2025
Արզիբեկ Կոժոշևը դիմել է ԱՊՀ ՀՏԽ ոլորտային մասնագիտական իրավասությանը նվիրված Միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին
ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը տեսաուղերձի ձևաչափով դիմել է տրանսպորտի կայուն զարգացման համար մասնագիտական իրավասության պահանջներին նվիրված Միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին: Իր ելույթում ԵՏՀ նախարարն ընդգծել է, որ արհեստավարժությունը կարևոր դեր է կատարում ոլորտի զարգացման գործում, ընդ որում, իրավասությունների բարձր մակարդակը տրանսպորտի և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների անխափան աշխատանքի գրավականն է: «Տեխնոլոգիական գործընթացը նոր պահանջներ է ներկայացնում ամբողջ տրանսպորտային համակարգին, ակտիվորեն ընթանում է տրանսպորտային գործառնությունների տեխնոլոգիզացիան, ներդրվում են «խելացի» թվային և բանական լուծումներ: Միևնույն ժամանակ, բոլոր նախաձեռնություններում կարևոր է մնում տրանսպորտային համակարգի կայունությունն ու կենսունակությունն ապահովող մասնագետների դերը», — նշել է Արզիբեկ Կոժոշևը: Նախարարը նաև նշել է, որ ԵԱՏՄ երկրներն աշխատում են եվրասիական տարածքում գիտական աստիճանների փոխադարձ ճանաչման հաշվին հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ: «Միջազգային գործընկերության շրջանակներում մասնագիտական իրավասության բարձրացումն ի վերջո նպաստում է երկրների և ամբողջ տարածաշրջանի տնտեսության աճին», — ընդգծել է նախարարը:
29 մայիսի 2025
Բակիտժան Սագինտաևը Astana International Forum շրջանակներում մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը մայիսի 29-ին Աստանայում մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել Astana International Forum շրջանակներում: Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևի հետ բանակցությունների ընթացքում կարևորվել է անցումը ԵՏՀ-ի և ԹՊԿ-ի միջև համակարգային համագործակցությանը, երկու ինտեգրացիոն միավորումների գործունեության փորձի փոխանակումը: Թյուրքական ներդրումային հիմնադրամի նախագահ Բաղդադ Ամրեևի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ տարածքում ձեռնարկությանն աջակցելու հարցեր: ԱՄԷ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Սուհեիլ Մոհամեդ ալ-Մազրուիի հետ զրույցում անդրադարձել են էներգետիկայի ոլորտում փոխգործակցությանը: Հանձնաժողովի և ԱՄԷ կառավարության միջև փոխգործակցության հուշագրի գործնական իրականացման հարցեր են քննարկվել Բակիտժան Սագինտաևի և Ղազախստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մուհամեդ Սայիդ Մուհամեդ ալ-Արիկիի հանդիպմանը: ԵԱՏՄ երկրների տնտեսությունների ամրապնդման համար ներդրումային գործունեության հեռանկարների մասին կարծիքներ են փոխանակել Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովի հետ: ԵԱՏՄ խորհրդի ամդամ՝ եվրասիական «հնգյակի» պետությունների փոխվարչապետերի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են Միության ներսում «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրին համապատասխան համագործակցության գերակա ուղղությունները և երրորդ երկրների հետ տնտեսական երկխոսության զարգացումը:
29 մայիսի 2025
Բակիտժան Սագինտաևը մասնակցել է Astana International Forum-ի աշխատանքներին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը մայիսի 29-ին Աստանայում մասնակցել է Astana International Forum խոշորագույն ամենամյա գործարար միջոցառմանը, որը միավորում է աշխարհի առաջնորդների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, ներդրողների և բիզնեսի ներկայացուցիչների: AIF-2025 առանցքային թեման էր "Connecting Minds, Shaping the Future" (Միավորելով ուղեղները, ձևավորելով ապագան): Պետությունների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները քննարկել են գլոբալ օրակարգի երեք առանցքային ուղղության՝ արտաքին քաղաքականության և միջազգային անվտանգության, տնտեսության և ֆինանսների, էներգետիկայի և կլիմայի փոփոխության ուղղությունների հարցերի լայն շրջանակ: ԵՏՀ կոլեգիայի նախագահը մասնակցել է լիագումար նիստին, որի ընթացքում քննարկվել են գլոբալ տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնություններ: AIF-2025 հարթակում Բակիտժան Սագինտաևը մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել Համաժողովի բարձր մակարդակի մասնակիցների հետ: AIF-2025-ին մասնակցել է ավելի քան 5 հազար մարդ ամբողջ աշխարհից: Կազմակերպվել է 25 քննարկման հարթակ, որոնց բանախոսներն էին շուրջ 600 օտարերկրյա հյուրեր:
29 մայիսի 2025
ԵԱՏՄ-ն և Ինդոնեզիան քննարկել են ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտելու հարցեր
Մայիսի 28-ից 29-ը կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևի աշխատանքային այցը Ինդոնեզիայի Հանրապետություն, որի ընթացքում քննարկվել են ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների բարեհաջող ավարտի համար հատուկ ուշադրություն պահանջող հարցեր: «Եվրասիական տնտեսական միության և Ինդոնեզիայի միջև համաձայնագրի կնքումը Եվրասիական տնտեսական միության երկրների ապրանքներին թույլ կտան անմաքս մուտք ստանալ Հարավարևելյան Ասիայի խոշորագույն շուկա՝ ավելի քան 280 միլիոն բնակչությամբ», — նշել է Անդրեյ Սլեպնևը՝ ամփոփելով Ինդոնեզիայի Հանրապետության տնտեսական հարցերի նախարար-համակարգող Աիրլանգա Հարտարտոի հետ Ջակարտայում կայացած հանդիպման արդյունքները: ԵՏՀ նախարարն ընդգծել է, որ առանձնաշնորհային առևտրային ռեժիմը թույլ կտա էապես բարձրացնել ԵԱՏՄ արտադրանքի մրցունակությունը Ինդոնեզիայի շուկայում, ինչն իր հերթին պայմաններ կստեղծի այս երկիր արտահանման աճի և տարբերակման համար: Հանդիպման արդյունքների հիման վրա կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ շփումները և նախանշել
29 մայիսի 2025
ԵՏՀ կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է ԵԱՏՄ-ի օրվա առթիվ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Եվրասիական տնտեսական միության օրվա առթիվ: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ 2022 թվականին սահմանված այս տոնը նշվում է ԵԱՏՄ մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի ստորագրման օրը: Առաջնորդվելով այս փաստաթղթով՝ անդամ պետություններն ու Հանձնաժողովն անցած տարիների ընթացքում մեծ աշխատանք են կատարել ինտեգրացիոն միավորման ձևավորման և զարգացման ուղղությամբ: «Եվրասիական տնտեսական միության գործունեության մեկնարկից ի վեր նրա համատեղ ՀՆԱ-ն աճել է 18%-ով և կազմել 2.5 տրիլիոն դոլար: Տնտեսական աճի տեմպերը զգալիորեն գերազանցել են միջին համաշխարհային ցուցանիշները», — ընդգծել է Բակիտժան Սագինտաևը: Միության շրջանակներում փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է և 2024 թվականին հասել գրեթե 100 մլրդ դոլարի: Ընդ որում, փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների բաժինը գերազանցել է 92%-ը: Երրորդ երկրների հետ առևտրի ծավալը աճել է 1.4 անգամ: Արդյունաբերական արտադրությունն ավելացել է 29%-ով. գյուղատնտեսականը՝ 26%-ով: ԵՏՀ կոլեգիայի ղեկավարն ընդգծել է, որ արդեն այսօր Եվրասիական տնտեսական միությունը կարող է համարվել տնտեսական ձգողականության համաշխարհային նշանակության բևեռ: Այս նպատակով շարունակվում է ԵԱՏՄ փոխգործակցությունը տասնյակ երկրների և առանցքային տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների հետ: «Առևտրի, տրանսպորտալոգիստիկ երթուղիների նոր կոնֆիգուրացիան, ֆինանսական և աշխատանքային ռեսուրսների արդյունավետ բաշխումը ԵԱՏՄ յուրաքանչյուր երկրի և ամբողջ ինտեգրացիոն միավորման տնտեսական աճի հիմքն է», — նշել է Բակիտժան Սագինտաևը: Հանձնաժողովի կոլեգիայի նախագահը շնորհավորական նամակներ ու հղել ԵԱՏՄ պետությունների առաջնորդներին ու կառավարությունների ղեկավարներին:
29 մայիսի 2025
ԵՏՀ-ն ԷՍԿԱՏՕ-ին ներկայացրել է ԵԱՏՄ-ում լոգիստիկայի և առևտրի թվայնացման գործունեությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրային քաղաքականության վարչության փոխտնօրեն Կոնստանտին Բեգիջանովը Ասիայի և Խաղաղ օվկիանոսի համար տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ԷՍԿԱՏՕ) Առևտրի, ներդրումների, ձեռնարկատիրության և բիզնես նորարարությունների կոմիտեի նիստում տեսաձևաչափով խոսել է Եվրասիական տնտեսական միության մասին՝ լոգիստիկայի և առևտրի թվայնացման խնդիրների իրականացման համատեքստում: Շնորհանդեսի ընթացքում Կոնստանտին Բեգիջանովը ներկայացրել է ԵԱՏՄ շրջանակներում տրանսպորտային և առևտրային ոլորտների թվայնացման առանցքային ուղղությունները: Նա հատուկ անդրադարձել է էլեկտրոնային փաստաթղթերի ոլորտում առաջատար տեխնոլոգիաների ներդրմանը և նավիգացիոն կապարակնիքների կիրառմանը, ինչը թույլ է տալիս զգալիորեն բարձրացնել միջազգային փոխադրումների արդյունավետությունը: Այսպես, մինչև 2025 թվականը Միության երկրների երկաթուղային բեռնափոխադրողներն ապահովել են Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի միջև իրավաբանորեն կարևոր փաստաթղթերի անցումը թվայինի: Բելառուսի և Ռուսաստանի միջև էլեկտրոնային փաստաթղթերով փոխադրումների բաժինը կազմում է 90%: Կոնստանտին Բեգիջանովը նշել է, որ լոգիստիկայի թվայնացումը նպաստում է ոչ միայն առևտրային գործառնությունների արագացմանը և պարզեցմանը, այլև բարձրացնում տրանսպորտային գործընթացների թափանցիկությունն ու հուսալիությունը:
Ցուցադրել ավելին