30 մայիսի 2025 ԵՏՀ-ում քննարկել են ԵԱՏՄ-ում մաքսային կարգավորման կատարելագործման հարցեր Ապրիլի 30-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովում տեղի է ունեցել մաքսային կարգավորման կատարելագործման հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի նիստը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովի նախագահությամբ։ Քննարկվել են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքում կատարվող փոփոխությունները, որոնք վերաբերում են ԵԱՏՄ մաքսային սահմանով բեռնարկղերի պարզեցված տեղափոխմանը։ Քննարկվել են մաքսային տարանցման մաքսային ընթացակարգի կիրառման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև որսաքանակի և ձկնամթերքի վերաբերյալ տեղեկությունների փոխանակման հարցեր։ Աշխատանքային խմբի մասնակիցները պայմանավորվել են շարունակել քննարկումները առավել զգայուն հարցերի շուրջ։ Աշխատանքային խմբի հաջորդ նիստը նախատեսված է անցկացնել այս տարվա մայիսին առերես ձևաչափով։
30 մայիսի 2025 Մաքսիմ Երմոլովիչ. «Մրցակցության տարածաշրջանային կազմակերպությունների հանդիպումները նպաստում են աշխարհում ավելի արդյունավետ մրցակցային քաղաքականության մշակմանը» Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ Եգիպտոսի մրցակցային գերատեսչության աջակցությամբ, Կահիրեում անցկացրել է մրցակցության տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպում։ Հանդիպմանը մասնակցել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը։ Նման միջոցառումները, որոնք ԵՏՀ պրոֆիլային բլոկի նախաձեռնությամբ ավանդական են դարձել, օգնում են միջազգային տարածաշրջանային կազմակերպություններին արդիական հարցերի շուրջ կառուցողական համագործակցություն ծավալելու, աշխատանքային փորձ փոխանակելու գործում։ Հինգերորդ հանդիպման մասնակիցների ուշադրության կենտրոնում էր մրցակցության արդյունավետ կարգավորման գործելակերպը։ «Մենք խթանում ենք տարածաշրջանային համագործակցության առավելությունները, ամրապնդում և ընդլայնում միջտարածաշրջանային երկխոսությունը, հարմարեցնում առաջադեմ մրցակցային գործելակերպը յուրաքանչյուր տարածաշրջանի կարիքներին, ստեղծում նոր գաղափարներ, ինչն արդյունքում հանգեցնում է աշխարհում ավելի արդյունավետ մրցակցային քաղաքականության», — կարծում է Մաքսիմ Երմոլովիչը։ ԵՏՀ-ն կշարունակի անցկացնել տարածաշրջանային մրցակցային կազմակերպությունների հանդիպումները։ Հինգերորդ հանդիպմանը մասնակցել են Եգիպտոսի մրցակցային գերատեսչության նախագահը, ՅՈՒՆԿՏԱԴ-ի, Արևելյան և Հարավային Աֆրիկայի ընդհանուր շուկայի, Արևելյան Աֆրիկայի համայնքի, Արևմտյան Աֆրիկայի տնտեսական և արժութային միության, Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնքի, Արաբական մրցակցային ցանցի, Հարավարևելյան Ասիայի ազգերի ընկերակցության, ԲՐԻԿՍ-ի և Կարիբյան համայնքի ներկայացուցիչներ։
26 մայիսի 2025 Գեորգի Արզումանյան. «Փոխշահավետ համագործակցությունը՝ ԵՏՀ աջակցության գործիքների օգտագործմամբ, կօգնի ամրապնդել ԵԱՏՄ-ում արդյունաբերական համալիրների կայունությունը» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական բլոկի ներկայացուցիչները՝ Արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Գեորգի Արզումանյանի նախագահությամբ, մասնակցել են «Ազոտ Սինթեզգազ Ռուսաստան և ԱՊՀ» ամենամյա միջազգային կոնգրեսին: Գեորգի Արզումանյանը մասնակիցներին պատմել է արդյունաբերական կոոպերացիային աջակցելու ֆինանսական և ոչ ֆինանսական գործիքների՝ որպես Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսությունների զարգացման շարժիչ ուժերից մեկի օգտագործման նպատակների ու հնարավորությունների մասին: Նա կարևորել է բոլոր անդամ պետությունների ներուժի օգտագործմամբ ավելացված արժեքի շղթաների ստեղծմանը քիմիական արդյունաբերական ձեռնարկությունների ակտիվ մասնակցությունը, բիզնեսին հորդորելով ավելի ակտիվ ներգրավվել համատեղ կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու վերազգային մեխանիզմի շրջանակներում նախագծային նախաձեռնությունների ձևավորման ու զարգացման աշխատանքներին: «Իրական հատվածում աջակցության նոր գործիքի ներդրումը կնպաստի ոչ միայն առանձին արդյունաբերական ձեռնարկությունների ֆինանսական կայունությանը, այլև ընդհանուր առմամբ եվրասիական տարածքում տեխնոլոգիական զարգացման ճանապարհին բիզնես գործընթացների խթանմանը», — ընդգծել է Գեորգի Արզումանյանը: Կոնգրեսին մասնակցությունը նպաստել է գործարար համայնքին Հանձնաժողովի մոտ առկա լիազորությունների ու գործիքների մասին տեղեկացնելուն, որոնք թույլ են տալիս ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական գործունեության առաջնահերթ տեսակների մասով արդյունաբերական համագործակցությունը: «Համոզված եմ, որ արդյունաբերական կոոպերացիոն նախագծերին աջակցելու վերազգային մեխանիզմի շրջանակներում առաջին նախագծերի դրական իրագործումը խթան կհանդիսանա Միության պետությունների այլ շահագրգիռ ձեռնարկությունների համար: Ուզում եմ հավատալ, որ կոոպերացիային աջակցելու նոր միջոցը թույլ կտա համատեղ առաջ մղել ձեռնարկատերերի շահերը, կբարձրացնի մեր երկրների ներդրումային գրավչությունը և թույլ կտա դուրս գալ տեխնոլոգիական զարգացման որակապես նոր մակարդակ», — նշել է Գեորգի Արզումանյանը: «Ազոտ Սինթեզգազ Ռուսաստան և ԱՊՀ» կոնգրեսը նվիրված է սինթեզ գազի վերամշակման ոլորտի խոշորագույն ձեռնարկությունների կառուցմանն ու արդիականացման պրակտիկ փորձի փոխանակմանը, ներդրումային նախագծերի իրագործման և դրանցում ներդրումների ներգրավման, Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում ազոտ, մետանոլ, ամոնիակ և հանքային պարարտանյութեր արտադրող ձեռնարկությունների տեխնիկական և տեխնոլոգիական կատարելագործման հարցերին:
26 մայիսի 2025 ԵՏՀ էներգետիկայի վարչության փոխտնօրեն է նշանակվել Էլմիրա Արապովան Էլմիրա Երմեկի Արապովան ծնվել է Կարագանդայում (Ղազախստանի Հանրապետություն): 1995 թվականին ավարտել է Կարագանդայի Ե.Ա. Բուկետովի անվան պետական համալսարանը միջազգային  իրավունք մասնագիտությամբ, 2004 թվականին ավարտել է Կարագանդայի ֆինանսական ինստիտուտը հաշվապահական հաշվառում և հաշվառում մասնագիտությամբ: Աշխատանքային գործունեությունն սկսել է 2000 թվականին «ԿՏԷԿ» ՍՊԸ-ում: 2001 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է «Կարագանդա Ժիլու» ՍՊԸ-ում: 2008-2010 թվականներին աշխատել է Ղազախստանի Հանրապետության էներգետիկայի և հանքային պաշարների նախարարության նավթային արդյունաբերության զարգացման վարչությունում: 2010-2024 թվականին ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Ղազախստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունում: 2024 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի մայիսը՝ Ղազախստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության նավթի փոխադրման և վերամշակման վարչության փոխտնօրեն:  2025 թվականի մարտի 20-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի վարչության փոխտնօրեն։
26 մայիսի 2025 Ուժի մեջ է մտնում հացահատիկի մասին տեխկանոնակարգի ստանդարտների թարմացված ցանկը Մայիսի 28-ին Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ուժի մեջ է մտնում «Հացահատիկի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգին (ՄՄ ՏԿ 015/2011) կից փորձարկման մեթոդների ստանդարտների արդիականացված ցանկը: Նոր խմբագրմամբ ցանկը Եվրասիական տնտեսական միության կոլեգիան ընդունել է 2024 թվականի նոյեմբերի 26-ին: Դրանում ներառվել է 163 փաստաթուղթ, որոնց թվում է 89 նոր կամ թարմացված փաստաթուղթ: Դրանց թվում՝ 96 միջպետական ստանդարտ, որոնցից 28-ը մշակվել է ISO (ԻՍՕ) միջազգային ստանդարտների և EN ու CEN տարածաշրջանային ստանդարտների, 7-ը՝ Բելառուսի Հանրապետության պետական ստանդարտների, 15-ը՝ Ղազախստանի Հանրապետության ազգային ստանդարտների, 16-ը՝ Ռուսաստանի Դաշնության ազգային ստանդարտների հիման վրա: Փորձարկման լաբորատորիաների ժամանակին հավատարմագրման նպատակով՝ հաշվի առնելով ստանդարտների ցանկում առաջին անգամ ներառված ստանդարտներն ու մեթոդիկաները, նշված որոշումը նախատեսում է, որ ստանդարտների ցանկն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օր հետո:
23 մայիսի 2025 Բակիտժան Սագինտաև. «Հանձնաժողովը և ԵԱՏՄ երկրները շարունակում են վերազգային միավորման զարգացման մասշտաբային աշխատանքը» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը մայիսի 23-ին ԵՏՀ կենտրոնակայանում աշխատանքային հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ, ԵՏՀ խորհրդի նախագահ Նատալյա Պետկևիչի հետ: ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը Նատալյա Պետկևիչին շնորհավորել է վերջերս այս բարձր պաշտոնին նշանակվելու կապակցությամբ: Զրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակել եվրասիական ինտեգրման մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ որոնք ներառված են Հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի մայիսի 23-ի նիստի օրակարգում: «Այսօր մենք պետք է քննարկենք Եվրասիական տնտեսական միության գործունեության տարբեր ոլորտներին առնչվող շուրջ քառասուն հարց, — նշել է Բակիտժան Սագինտաևը: — Հանձնաժողովը և ԵԱՏՄ երկրները շարունակում են մաստշաբային աշխատանքը մեր վերազգային միավորման զարգացման ուղղությամբ»: Կողմերը համոզմունք են հայտնել, որ ԵԱՏՄ ներուժը անդամ պետություններին թույլ կտա նոր ծանրակշիռ տնտեսական արդյունքներ գրանցել ինչպես Միության ներսում, այնպես էլ երրորդ երկրների հետ առևտրատնտեսական հարաբերություններում:
23 մայիսի 2025 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի մայիսի 23-ի նիստի արդյունքները Մայիսի 23-ին կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը: Քննարկվել է եվրասիական ինտեգրման ավելի քան 20 հարց, այդ թվում՝ տնտեսության, ինտեգրման, առևտրի, մաքսային համագործակցության, տեխնիկական կարգավորման, մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման ոլորտների հարցեր: Մասնավորապես, ԵՏՀ խորհուրդը որոշում է ընդունել նավիգացիոն կապարակնիքների կիրառման Բելառուսի և Ռուսաստանի փորձարկումը մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը երկարաձգելու մասին: Փորձարկումը կատարվում է Բելառուսում արտահանման մաքսային ընթացակարգով գրանցված և Ռուսաստանի տարածքից արտահանվող փայտանյութի և փայտամշակման արտադրանքի նկատմամբ: Բացի այդ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը փոփոխություններ է կատարել Եվրասիական տնտեսական միության «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված բնական այրվող գազի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում: Փոփոխություններն ուղղված են ձեռնարկատիրական գործունեության համար ավելորդ խոչընդոտների բացառմանը և բնական գազի համապատասխանության գնահատման խնդրահարույց պրակտիկայի հարցերի կարգավորմանը:
23 մայիսի 2025 ԵՏՀ խորհուրդը սակագնային արտոնություն է տրամադրել մինչև նոր բերքը Ղազախստան և Ռուսաստան կարտոֆիլ ներմուծելու համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել մինչև 2025 թվականի հունիսի 30-ը Ղազախստանի Հանրապետություն մինչև 150 հազ. ծավալով ներմուծվող և մանրածախ առևտրի համար նախատեսված կարտոֆիլը (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0701 90 ծածկագիր) ներմուծման մաքսատուրքից ազատելու տեսքով սակագնային արտոնություն տրամադրելու մասին: Բացի այդ, մինչև 2025 թվականի հուլիսի 31-ը 150 հազ. տոննայի չափով ավելացել է Ռուսաստանի Դաշնությունում սննդամթերքի արտադրությունում օգտագործման կամ մանրածախ առևտրում իրացման համար նախատեսված կարտոֆիլի սակագնային արտոնության ծավալը: «Մաքսասակագնային կարգավորման ընդունված միջոցն ուղղված է Ղազախստանում և Ռուսաստանում կարտոֆիլի գների կայունացմանը», — նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը:  Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:
Ցուցադրել ավելին