Տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտում փոխգործակցությունը, համատեղ միջոցառումների իրականացումը և համագործակցության հեռանկարները քննարկվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տնօրեն Ալեքսանդր Ալեքսանյանի և Արիադնա Պլասենսիա Կաստրոյի գլխավորությամբ Կուբայի տեղեկատվականացման և հաղորդակցության բիզնես խմբի հանդիպմանը։
Ալեքսանդր Ալեքսանյանը խոսել է Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի (ԻՏՀ) ստեղծման ուղղությամբ Հանձնաժողովի լայնածավալ աշխատանքների, Միության լիազոր մարմինների միջև տվյալների և էլեկտրոնային փաստաթղթերի միջպետական փոխանակման ընթացքում վստահության միջսահմանային տարածքի զարգացման, ինչպես նաև ԵԱՏՄ երկրների կողմից միմյանց էլեկտրոնային թվային ստորագրությունների ճանաչման մասին։
Որպես թվայնացման ոլորտում երրորդ երկրների հետ ԵԱՏՄ պետությունների համագործակցության հաջող օրինակ ոլորտային վարչության ղեկավարը նշել է ԵԱՏՄ-ի փոխգործակցությունը Վիետնամի հետ: «Անհնար է չնկատել ԻՏՀ-ի օգտագործմամբ տեղեկատվության փոխանակման գործում ԵԱՏՄ և Վիետնամի միջև տեղեկատվական փոխգործակցության իրականացման հաջող փորձը,- նշել է Ալեքսանդր Ալեքսանյանը։ - Այս փորձը կարող է կիրառվել Կուբայի հետ տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման ընթացքում, այս համագործակցությունը մեծ ներուժ ունի»:
Կուբայական կողմը տեղեկացրել է երկրի տնտեսության թվային վերափոխման, հեռահաղորդակցական ենթակառուցվածքի, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և ցանցային միացումների որակի բարձրացման աշխատանքների մասին։ Բիզնես խմբի ներկայացուցիչները նշել են, որ հետաքրքրված են ԵԱՏՄ պետություններում իրենց տեղեկատվական տեխնոլոգիաների առաջմղման գործում։
Ալեքսանդր Ալեքսանյանն իր կուբացի գործընկերներին հրավիրել է մասնակցելու Մինսկում կայանալիք «ՏԻԲՕ-2024» տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների միջազգային համաժողովին ԻՏՀ ոլորտում փորձի և թվային մշակումների ոլորտում առաջադեմ փորձի փոխանակման նպատակով։
Կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ փոխգործակցությունը, մշակել ԵՏՀ պատվիրակության և ԵԱՏՄ երկրների գործարար շրջանակների այցը Կուբա՝ Հավանայի FIHAV ամենամյա միջազգային տոնավաճառի շրջանակներում ազգային գիտատեխնոլոգիական պարկերի գործունեությանը ծանոթանալու նպատակով։
Կուբայի Հանրապետությունը ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետություն է։ ԵԱՏՄ և Կուբայի միջև համագործակցության հիմքում դրված է փոխշահավետ երկխոսության զարգացման լուրջ բազա, մասնավորապես, ստորագրվել են Հանձնաժողովի և Կուբայի կառավարության միջև փոխըմբռնման հուշագիրը և Համատեղ միջոցառումների պլանը։
ԵԱՏՄ-ից Կուբա մշակող արտադրությունների արտադրանքի արտահանման ծավալը 2023 թվականին 2022 թվականի համեմատ աճել է 3%-ով, կուբայական ապրանքների ներմուծումը ԵԱՏՄ նախորդ տարի կրկնապատկվել է։