Նորություններ

21.06.2022 (Обновлено: 04.07.2022 15:00)

ԵՏՀ «Աշխատանք առանց սահմանների» նախագծում կհայտնվեն նոր հարմարավետ ծառայություններ

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին ներկայացվել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի զեկույցը ԵԱՏՄ թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրականացման մասին:
Ժամանակակից պայմաններում ԵԱՏՄ թվային օրակարգը կոչված է նպաստելու նորագույն տեխնոլոգիական լուծումների տարածմանը, գործարկելու անդամ պետությունների լավագույն մշակումները: «Տեղեկատվություն և կապ» հատվածը ԵԱՏՄ երկրներում 2021 թվականին ապահովել է համախառն ՀՆԱ-ի 2,6%-ը։ 

Թվային օրակարգի շրջանակներում Հանձնաժողովն ավարտել է «Աշխատանք առանց սահմանների» որոնման ունիվերսալ համակարգի վրա տարվող աշխատանքները, շարունակվում է «Արդյունաբերական կոոպերացիայի, ենթակոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց»,

«Թվային տեխնիկական կարգավորումը ԵԱՏՄ-ում», «Թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ծառայությունների ցուցափեղկ» նախագծերի իրականացումը։

 Ռազմավարություն 2025-ի շրջանակներում քննարկվում են Միության թվային օրակարգի նոր նախաձեռնությունները՝

եվրասիական արտադրանքի փոխադարձ կապակցված էլեկտրոնային կատալոգների համակարգ, որն ուղղված է բոլոր տեսակի առևտրային, կոոպերացիոն և լոգիստիկ գործընթացներում օգտագործմանը.

«Աշխատանք առանց սահմանների» նախագծի զարգացումը՝ հայցորդների և գործատուների համար նոր ծառայությունների ավելացմամբ։