Նորություններ

26.09.2024

Վալենտին Տատարիցկին բանակցություններ է վարել ԿԱՀԿ եվրոպական ներկայացուցչության ղեկավար Բուդիմիր Պլավշիչի հետ

Սեպտեմբերի 25-ին Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական միության կենտրոնակայանում, կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկու աշխատանքային հանդիպումը Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Բուդիմիր Պլավշիչի հետ:

Նախարարը կարևորել է երկխոսությունը ԵՏՀ և ԿԱՀԿ միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման հոբելենական տարեդարձին, որի շրջանակներում արդեն տասը տարի շարունակ իրականացվում է համատեղ արդյունավետ գործունեությունը։

Բուդիմիր Պլավշիչը խոսել է ԿԱՀԿ եվրոպական ներկայացուցչության խնդիրների, կառուցվածքի և գործունեության մասին։ Նա կարևորել է Հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությունը այնպիսի կարևոր միջոցառումներին, ինչպիսին է ԿԱՀԿ պատվիրակների համաշխարհային ասամբլեայի գլխավոր նստաշրջանը, ԵԱՏՄ մշակումների և շահերի առաջմղման և արդյունավետ մասնագիտական հաղորդակցության համար:

«Մեզ համար կարևոր է ԵՏՀ հետ սերտ համագործակցութունը։ Մեր համատեղ աշխատանքի տաս տարվա ընթացքում հաջողությամբ իրականացվել են մի շարք ընդհանուր նախագծեր», — ընդգծել է Բուդիմիր Պլավշիչը։

Խոսելով կենդանիների հիվանդությունների վերաբերյալ միջազգային ստանդարտների և հանձնարարականների մշակման գործում ԿԱՀԿ գործունեության կարևորության մասին՝ Վալենտին Տատարիցկին նշել է. «Մեր սերտ փոխգործակցությունը նպաստում է Հանձնաժողովի ակտերում ԿԱՀԿ ստանդարտների շուտափույտ ներդրմանը և Միության ամբողջ տարածքում կիրառմանը»:

Կողմերը մանրամասն քննարկել են 2022-2024 թվականներին ԵՏՀ և ԿԱՀԿ միջև Հուշագրի իրականացման միջոցառումների պլանի իրականացման ընթացքը, հետագա աշխատանքի հեռանկարները։ Նշվել է ԵՏՀ և ԿԱՀԿ միջև Հուշագրի իրականացման հերթական եռամյա ժամանակահատվածի՝ 2025-2027 թվականների միջոցառումների նոր համատեղ ծրագրի բարձր աստիճանի պատրաստականությունը: Փաստաթուղթը նախատեսվում է ստորագրել մինչև այս տարվա վերջ։

Բացի այդ, քննարկվել են առաջիկա ընդհանուր պլանները, մասնավորապես, այս տարվա նոյեմբերին Միության անդամ պետությունների անասնաբուժության ոլորտի լիազոր մարմինների համար բարձր աստիճանի ախտածին թռչնագրիպի վերաբերյալ սեմինարի անցկացումը։

Բուդիմիր Պլավշիչը հայտնել է, որ մոտ ապագայում ԵՏՀ-ին կուղարկվի 2025 թվականին նախատեսված ԿԱՀԿ առանցքային միջոցառումների մասին տեղեկատվությունը, որոնց ակնկալվում է Հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությունը։

Կողմերը վստահություն են հայտնել, որ անցած հանդիպումը խթան կհանդիսանա Հանձնաժողովի և ԿԱՀԿ միջև հետագա համագործակցության համար:

 Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունը (ԿԱՀԿ) առաջատար միջկառավարական կազմակերպություն է, որը պատասխանատու է ամբողջ աշխարհի կենդանիների առողջության համար։ Ճանաչվել է որպես ԱՀԿ ռեֆերենտ կազմակերպություն։ ԿԱՀԿ գլխավոր խնդիրը կենդանիների առողջության և բարեկեցության, անասնաբուժական առողջապահության բարելավումն է։ ԿԱՀԿ անդամ է 183 երկիր, այդ թվում՝ ամբողջ եվրասիական «հնգյակը»:

ԵՏՀ և ԿԱՀԿ համագործակցում են 2014 թվականին ստորագրված Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում։