Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
eng
арм
бел
қаз
кыр
որոնում
որոնում
Выберите язык
рус
eng
арм
бел
қаз
кыр
Հանձնաժողով
Նորություններ
ԶԼՄ-ների ուշադրությանը
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային ինֆորմացիա
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 6866
17 հունիսի 2025
Բակիտժան Սագինտաև. «Փոխշահավետ արտաքին տնտեսական շփումների զարգացումը ԵԱՏՄ-ի գերակայությունն է»
Հունիսի 17-ին ԵՏՀ կենտրոնակայանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի բիզնեսի ընկերակցության (ԵԲԸ) գլխավոր տնօրեն Տաձիո Շիլինգի հետ: Հանդիպման ընթացքում քննարկել են Հանձնաժողովի և ներկայումս Եվրոպայի ավելի քան 380 ընկերություն միավորող ԵԲԸ-ի փոխգործակցության հեռանկարները: «Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵԱՏՄ պետությունների հետ համատեղ աշխատում է բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ: ԵԲԸ-ի մեզ համար հուսալի գործընկեր է գործարար շրջանակների հետ արդյունավետ փոխգործակցության համար», — ընդգծել է Բակիտժան Սագինտաևը: ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը նշել է, որ ԵԱՏՄ գործունեության առաջնահերթություններից է արտաքին տնտեսական շփումների զարգացումը: Հանձնաժողովը մտադիր է հետևողականորեն ընդլայնել միջազգային համագործակցության աշխարհագրությունը: Հանդիպման արդյունքում կողմերը վերահաստատել են եվրասիական տարածքում ձեռնարկատերերի երկխոսության հետագա զարգացման հարցում փոխադարձ հետաքրքրվածությունը: Բակիտժան Սագինտաևը Տաձիո Շիլինգին շնորհավորել է Եվրոպայի բիզնեսի ընկերակցության 30-ամյա հոբելյանի առթիվ և մաղթել հագեցած և արդյունավետ աշխատանք Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում:
17 հունիսի 2025
ԵՏՀ Կոլեգիան ժամանակավորապես զրոյացրել է ձեռքի էլեկտրական գործիքների լրակազմողների առանձին տեսակների նկատմամբ տուրքերը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան որոշում է ընդունել ձեռքի էլեկտրական գործիքների արտադրության համար լրակազմողների առանձին տեսակների նկատմամբ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8483 40 230 2, 8536 50 800 2 և 8545 20 000 1 ծածկագրեր) մաքսային արժեքի 0%-ի չափով ԵԱՏՄ ՄՄՍ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր սահմանելու մասին: Տուրքերի ժամանակավոր զրոյացումը կատարվել է մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը: «Մաքսասակագնային կարգավորման միջոցն ուղղված է Եվրասիական տնտեսական միության երկրների ձեռնարկությունների կողմից արտադրված ձեռքի էլեկտրական գործիքների մրցունակության բարձրացմանը, այդ արտադրության ինքնարժեքի նվազեցմանը, առկա արտադրական հզորությունների բեռնմանը, արտադրվող արտադրանքի ծավալների ավելացմանը և տեսականու ընդլայնմանը, ինչպես նաև ոլորտում ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը», — նշել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը: Ընդ որում, նա ընդգծել է, որ ձեռքի էլեկտրական գործիքների անհրաժեշտ տիպաչափերի լրակազմողներ ԵԱՏՄ-ում չեն արտադրվում: Անհրաժեշտ փոփոխություններ կկատարվեն նաև Հանձնաժողովի այլ ակտերում։ Նշված ապրանքների նկատմամբ տուրքերի զրոյական դրույքաչափեր են կիրառվել 2020 թվականի հունիսի 5-ից մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: Սա նպաստել է ԵԱՏՄ երկրներում էլեկտրական գործիքների արտադրության արտադրական հզորությունների ավելացմանը և ներքին շուկայում հայրենական արտադրանքի բաժնի ավելացմանը:
17 հունիսի 2025
ԵՏՀ-ն ամրապնդում է միջազգային համագործակցությունը աշխատանքային միգրացիայի և առողջապահության ոլորտում
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը մասնակցել է Գլոբալ դաշինքի Հանուն սոցիալական արդարության թեմայով համաժողովին, որն անցկացվել է Աշխատանքի միջազգային խորհրդաժողովի նստաշրջանի շրջանակներում: Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցել են պետմարմինների, բիզնեսի, արհմիությունների և գիտական համայնքի ներկայացուցիչներ: Նախարարի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միության առավել հիմնարար ազատություններից է աշխատուժի ազատ տեղաշարժը: «Միության երկրների քաղաքացիները կարող են ազատորեն տեղաշարժվել և աշխատել «հնգյակի» որևէ երկրում, վերացվել են քվոտաները, փոխադարձաբար ճանաչվում են ԵԱՏՄ բոլոր երկրների դիպլոմները և գիտական աստիճանների մասին փաստաթղթերը, աշխատանքային միգրանտները պաշտպանված են սոցիալական և կենսաթոշակային երաշխիքներով», — նշել է Բախիթ Սուլթանովը: Այսօր ԵԱՏՄ միասնական աշխատաշուկան բաղկացած է 100 միլիոն միգրանտներից, որոնց հասանելի է պարտադիր բժշկական ապահովագրությունը (այն երկրներում, որտեղ գործում է ՊԲԱ համակարգը՝ Ղազախստան, Ղրղզստան և Ռուսաստան)՝ գտնվելու երկրի քաղաքացիների հետ հավասար պայմաններով: Միգրանտներն ապահովվում են նաև պարտադիր ապահովագրությամբ ժամանակավոր անաշխատունակության դեպքում, մայրության կապակցությամբ, արտադրությունում դժբախտ պատահարներից և մասնագիտական հիվանդություններից պարտադիր ապահովագրությամբ: Աշխատաշուկայի զարգացման համար կարևոր դեր է կատարում աշխատավորների կենսաթոշակային ապահովությունը, որը 2021 թվականից ի վեր կարգավորվում է առանձին կենսաթոշակային Համաձայնագրով: Փաստաթուղթը աշխատանքային միգրանտներին թույլ է տալիս ձևավորել, պահպանել և իրագործել իրենց կենսաթոշակային իրավունքները Միության բոլոր երկրներում: «Կենսաթոշակների վճարումը կատարվում է՝ անկախ այն հանգամանքից, թե ԵԱՏՄ որ երկրում է բնակվում կենսաթոշակառուն, ինչպես նաև հաշվի է առնվում Միության բոլոր երկրներում նրա ունեցած աշխատանքային ստաժը: Սա էապես բարձրացնում է միգրանտների սոցիալական պաշտպանվածությունը կենսաթոշակի անցնելիս», — պարզաբանել է ԵՏՀ նախարարը: Համաժողովի շրջանակներում Բախիթ Սուլթանովը հանդիպել է ԱՀԿ առողջության և միգրացիայի գլոբալ ծրագրի տնօրեն Սանտինո Սևերոնիի և ԱՀԿ կենտրոնակայանի միգրացիայի ծրագրի ղեկավարի տեղակալ, դոկտոր Դանիել Միչի հետ: Կողմերն ամփոփել են համատեղ աշխատանքի արդյունքները, սահմանել փոխգործակցության նոր ուղղությունները: Քննարկման թեմաներից մեկն էր ԱՀԿ վերլուծական զեկույցը ԵԱՏՄ երկրներում աշխատանքային միգրանտների առողջության մասին: Փաստաթուղթը թույլ կտա համակարգել լավագույն պրակտիկաները և մշակել անդամ պետությունների միջև տեղաշարժվող աշխատողների բժշկական սպասարկման կատարելագործման հանձնարարականներ: Կողմերը նաև քննարկել են թվային բժշկության զարգացումը, ներառյալ Միության երկրների առողջապահության համակարգերում հեռաբժշկական տեխնոլոգիաների, արհեստական բանականության և այլ նորարարական լուծումների ներդրումը: «Ուրախալի է, որ ԱՀԿ-ի հետ մեր գործընկերությունը նոր մակարդակ է դուրս գալիս՝ փորձի փոխանակումից՝ մինչև ապագայի բժշկության ոլորտի կոնկրետ նախագծերի իրագործումը և աշխատավոր միգրանտների իրավունքների պաշտպանությունը», — ամփոփել է ԵՏՀ նախարարը:
17 հունիսի 2025
ԵՏՀ-ն և ԱՍԵԱՆ-ը զարգացնում են համագործակցությունը սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների վարչության տնօրեն Վլադիմիր Սինկևիչը մասնակցել է Հարավ-Արևելյան Եվրոպայի պետությունների ընկերակցության (ԱՍԵԱՆ) սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստին: Նրա ելույթի հիմնական թեման էր սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրասիական տնտեսական միության և ԱՍԵԱՆ-ի համագործակցության զարգացումը, թվային տնտեսության ժամանակակից հիմնախնդիրների լուծման արդյունավետ մոտեցումների ձևավորումը և շուկայական հարաբերությունների մասնակիցների համար հարմարավետ միջավայրի ապահովումը: Վլադիմիր Սինկևիչը կարևորել է օպերատիվ արձագանքումը թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության պատճառով շուկայական միջավայրի փոփոխություններին: Ըստ նրա՝ այդ հարցերի բարեհաջող լուծումը կդառնա կայուն տնտեսական աճի և բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացման գրավականը: «Մենք պատրաստ ենք կիսել կուտակած փորձը, քննարկել նախաձեռնությունները և ստեղծել փոխգործակցության նոր մեխանիզմները, որոնք կնպաստեն ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ տարածաշրջաններում սպառողների իրավունքների պաշտպանության ընդհանուր խնդիրների լուծմանը», — նշել է Վլադիմիր Սինկևիչը: ԱՍԵԱՆ սպառողների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Ռոնարոնգ Պհուլպիպատի հետ համատեղ Վլադիմիր Սինկևիչը ներկայացրել է 2025 թվականի սեպտեմբերին նախատեսվող ոլորտային սեմինարի ծրագիրը: Առաջիկա միջոցառումը թույլ կտա քննարկել առևտրի և ծառայությունների ոլորտի թվայնացման պայմաններում սպառողների իրավունքների պաշտպանության, անբարեխիղճ պրակտիկաներին հակազդելու և վեճերի լուծման արդյունավետ մեխանիզմների ստեղծման հարցեր: Սեմինարը կներգրավի ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ պետությունների լիազոր մարմինների ներկայացուցիչների և թույլ կտա հարթակ ստեղծել փորձի և լավագույն պրակտիկաների փոխանակման համար:
17 հունիսի 2025
Հաստատվել է «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» ԵԱՏՄ տեխկանոնակարգի ստանդարտների մշակման նոր ծրագիրը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հաստատել է տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիության մասին Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի իրագործումն ապահովող միջպետական ստանդարտների մշակման նորացված ծրագիրը: Նոր ծրագիրը բաղկացած է 123 կետից, որոնք, մասնավորապես, նախատեսում են միջազգային ստանդարտների հիման վրա 13 միջպետական ստանդարտի փոփոխություններ: Նախատեսվում է նաև 109 միջպետական ստանդարտի մշակում, որոնցից 83-ը՝ միջազգային ստանդարտների հիման վրա, 8-ը՝ տարածաշրջանային ստանդարտների հիման վրա և 18-ը՝ Միության երկրների ազգային ստանդարտների հիման վրա: Բացի այդ, նախատեսվում է վերանայել մեկ միջպետական ստանդարտ՝ հաշվի առնելով տարածաշրջանային ստանդարտը (EN): 31 միջպետական ստանդարտի պատասխանատու մշակող է նշանակվել Բելառուսը, 7 միջպետական ստանդարտի՝ Ղազախստանը, 85 միջպետական ստանդարտի՝ Ռուսաստանը:
16 հունիսի 2025
Բակիտժան Սագինտաևը բանակցել է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկաված Հանս Կլյուգեի հետ
Հունիսի 16-ին ԵՏՀ կենտրոնակայանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը աշխատանքային հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Փոխըմբռնման հուշագրի և մինչև 2025 թվականը դրա իրականացման միջոցառումների պլանի շրջանակներում ԵՏՀ և ԱՀԿ համագործակցության հարցեր: «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության փոխգործակցությունը, որը հիմնված է ընդհանուր արժեքների ու նպատակների վրա, կարևոր տարր է ԵԱՏՄ տարածքում առողջապահության ժամանակակից ու կայուն ճարտարապետության ձևավորման համար», — ընդգծել է Բակիտժան Սագինտաևը: Հանդիպման արդյունքում կողմերը վերահաստատել են կառուցողական երկխոսության խորացմանը փոխադարձ հավատարմությունը: Ներկայումս Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և ԱՀԿ Եվպորայի տարածաշրջանային գրասենյակը նախապատրաստում են Հուշագրի հետագա իրագործման 2026-2028 թվականների պլանը: Համագործակցության նոր փուլն առնչվելու է ԵԱՏՄ շրջանակներում առողջապահության ոլորտում համատեղ միջոցների գործնական իրագործմանը՝ շեշտը դնելով կայուն և համակարգային լուծումներին: ԵՏՀ-ի և ԱՀԿ Եվպորայի տարածաշրջանային գրասենյակի միջև Փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է 2021 թվականին։ ԵԱՏՄ պետությունները պատկանում են այն տարածաշրջանին, որի գործունեությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության շրջանակներում համակարգում է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակը։
16 հունիսի 2025
Մաքսիմ Երմոլովիչ. «ԵԱՏՄ շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական շուկայի ստեղծումը «հնգյակի» երկրներում կբարձրացնի տնտեսական փոխգործակցության մակարդակը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը մասնակցել է Բորսաների միջազգային ընկերակցության ընդհանուր տարեկան ժողովին: Քննարկվել են բորսայական առևտրի զարգացման հարցեր, ինչպես նաև ՇՀԿ երկրների միջբորսայական միության ստեղծման նախաձեռնությունը: ԵՏՀ նախարարը հայտնել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայում բորսայական աճուրդների զարգացման ծրագրի նախապատրաստման մասին: «Ծրագրի իրագործումը կպահանջի անդամ պետությունների նորմատիվ իրավական բազայի ներդաշնակեցում, բորսայական առևտրի կանոնների միասնականացում, արգելքների ու սահմանափակումների վերացում, ինչպես նաև բորսայական ենթակառուցվածքի զարգացում», — նշել է Մաքսիմ Երմոլովիչը: Հաննձնաժողովում շատ են կարևորում Միության ապրանքների ընդհանուր բորսայական շուկայի ստեղծումը մրցակցության զարգացման և գնագոյացման արդյունավետության բարձրացման տեսանկյունից: Միջոցառմանը մասնակցել են ԱՊՀ, Եվրոպայի, Ասիայի, Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի երկրների բորսաների ներկայացուցիչներ: Բորսաների միջազգային ընկերակցությունը (ԲՄԸ) հիմնադրվել է 2000 թվականին Մոսկվայում կազմակերպված ֆինանսական և ապրանքային շուկաները միջազգային ստանդարտներին համապատասխան զարգացնելու ջանքերի համակարգման համար: ԲՄԸ-ում ներառված էն ԱՊՀ ինը երկրի 16 առաջատար ֆինանսական և ապրանքային բորսաներ, ներառյալ ԵԱՏՄ պետությունները:
16 հունիսի 2025
Վահագն Ղազարյան. «ԵԱՏՄ-ում գործընթացների թվայնացումը միջազգային առևտրում ժամանակակից տեխնոլոգիաների բարեհաջող ինտեգրման օրինակ է»
Այս մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը խոսել է Բանգկոկում (Թաիլանդ) ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ Օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի հովանու ներքո անցած «Անթուղթ առևտրի շաբաթ 2025»-ի շրջանակներում կազմակերպված «Եվրասիական տնտեսական միությունում և գործընկեր երկրներում առևտրի թվայնացման համակարգի ձևավորում» նստաշրջանում: «Թվայնացումը՝ որպես ժամանակակից իրականության հիմնարար մաս, ԵԱՏՄ տնտեսության աճն ապահովող առանցքային գործիքներից է», — նշել է ԵՏՀ ներկայացուցիչը: Ըստ Վահագն Ղազարյանի՝ ԵԱՏՄ շրջանակներում առևտրի թվայնացման գործընթացի կարևոր ասպեկտների թվում կարելի է նշել ծագման երկրի էլեկտրոնային հավաստագրերի համակարգի ներդրումը, էլեկտրոնային առևտուրը, թվային մակնշումը, ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացումը, լոգիստիկայի թվայնացումը: ԵՏՀ վարչության տնօրենի մասնակցած նստաշրջանի շրջանակներում քննարկվել են ԵԱՏՄ-ում և նրա գործընկեր երկրներում առևտրի թվայնացման ժամանակակից գործընթացի այնպիսի առանցքային ասպեկտներ, ինչպիսիք են արտաքին առևտրային և լոգիստիկ ընթացակարգերի թվայնացումը, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ներդնումը, բլոկչեյնը և սմարթ պայմանագրերը արտաքին առևտրում, էլեկտրոնային առևտրի մասին օրենսդրությունը, նոր թվային տեխնոլոգիաների կարգավորման մոտեցումները, ներառյալ արհեստական բանականությունը: Միջոցառման շրջանակներում նաև տեղի է ունեցել Վահագն Ղազարյանի հանդիպումը ԷՍԿԱՏՕ-ի առևտրի, ներդրումների և նորարարությունների բաժնի տնօրեն Ռուպա Չանդայի հետ։ Կողմերը գնահատել են առևտրի թվայնացման ոլորտում համագործակցության գերակա ուղղությունները, քննարկել հետագա աշխատանքների հնարավոր ուղղությունները: Բացի այդ, «Անթուղթ առևտրի շաբաթ 2025»-ի շրջանակներում կայացել է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անդրսահմանային անթուղթ առևտրի ընթացակարգերի պարզեցման մասին շրջանակային համաձայնագրի իրականացման հարցերով առանցքային աշխատանքային մարմինների չորրորդ նստաշրջանը, որի ընթացքում Վահագն Ղազարյանը ԷՍԿԱՏՕ-ի անդամ պետություններին տեղեկացրել է ԵԱՏՄ-ում առևտրի թվայնացման աշխատանքների և ԵՏՀ-ի և ԷՍԿԱՏՕ-ի անթուղթ առևտրի խորհրդի միջև համագործակցության հնարավոր ուղղությունների մասին։ «Անթուղթ առևտրի շաբաթ 2025»-ի հիմնական նպատակն է խրախուսել մատակարարումների շղթաների թվայնացման ոլորտում պետական և մասնավոր հատվածի համագործակցությունը, ինչպես նաև աջակցել երկրներին ՄԱԿ-ի պայմանագրի և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անդրսահմանային անթուղթ առևտրին աջակցելու մասին շրջանակային համաձայնագրի իրագործման շուրջ համատեղ աշխատանքի ընթացքում հիմնավորված որոշումներ ընդունելու հարցում:
Ցուցադրել ավելին