Դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարները հաստատել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նոր կազմը, որն իր աշխատանքը կսկսի 2024 թվականի փետրվարի 1-ից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ է հաստատվել Ղազախստանի Հանրապետության ներկայացուցիչ Բակիտժան Սագինտաևը։ Նա իր աշխատանքը կսկսի 2024 թվականի փետրվարի 1-ից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամներ են հաստատվել՝
- ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարարՍերգեյ Գլազևը.
- ԵՏՀ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը.
- ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը.
- ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը.
- ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին.
- ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Էլդար Ալիշերովը.
- ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը.
- ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Էրմոլովիչը.
- ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատրվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Վարոս Սիմոնյանը:
ԵՏԲԽ-ի որոշմանը համապատասխան՝ 2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունը մեկ տարվա ընթացքում նախագահելու է ԵԱՏՄ մարմիններում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհրդում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում։ Համաձայն ԵԱՏՄ մասին պայմանագրի՝ այդ մարմիններում նախագահողի պաշտոնում տեղի է ունենում ամենամյա պլանային ռոտացիա՝ ռուսական այբուբենի կարգով։ Անցնող 2023 թվականին բոլոր կառույցներում նախագահել է Ռուսաստանի Դաշնությունը և վերջինիս ներկայացուցիչները։